Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ

Ինչո՞ւ է Իրանի արտգործնախարարը մեկնում Երևան և Բաքու. Ստանիսլավ Տարասով

Ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է անվանի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հոդվածագիրը վերլուծել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Երևան և Բաքու կատարելիք այցերի նպատակը: Հաղորդում է Tert.am-ը:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ առաջիկա օրերին Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արտասահմանյան մեծ շրջագայություն կկատարի: Իրանական Mehr լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը. «Հաջորդ շաբաթ նախատեսում եմ այցելել Կովկաս և Ռուսաստան»: Եթե նկատի ունենանք այցի միայն կովկասյան մասը, որը նախատեսում է այց Բաքու և Երևան, ապա այն պարունակում է բանակցային միասնական օրակարգ: Mehr-ը թվարկում է. «Թեհրանի ներդրումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, համագործակցության նոր հնարավորություններ, ներառյալ իրանական ընկերությունների մասնակցությունը այս տարածաշրջանի վերականգնմանը»: Այն նաև մատնանշում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում Իրանի հետ համագործակցության հնարավորությունը`շեշտը դնելով այս տարանցիկ ուղու և նոր հաղորդակցական միջանցքների ներուժի օգտագործման վրա, որոնք բացվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո:

Ինչ վերաբերում է մոսկովյան օրակարգին, այն ավելի ընդարձակ է. Սիրիա, Պարսից ծոց, Աֆղանստան և ԱՄՆ հնարավոր վերադարձը Իրանի միջուկային համաձայնագրին: Այնուամենայնիվ, այս երկու օրակարգերը միավորված են ընդհանուր արտաքին քաղաքական ֆոնով, որը խաղում է Թեհրանի օգտին. ԱՄՆ նոր վարչակազմի և Ջո Բայդենի վերաբերմունքը  Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի նկատմամբ: Իդեալական կլինի այն, որ Վաշինգտոնը կարող է վերականգնել իր մասնակցությունը իրանական միջուկային գործարքին առանց նախապայմանների: Չնայած կարող են հայտնվել նախապայմաններով որոշ այլ տարբերակներ, որոնք կառաջարկվեն այս կամ այն կողմից: Ամեն դեպքում, սա Թեհրանին վերադարձնում է համաշխարհային քաղաքականության «բարձրագույն լիգա» և, համապատասխանաբար, մեծացնում է դրա առաջին հերթին տարածաշրջանային նշանակությունը: Կասկած չկա, որ Թեհրանը կօգտագործի այս կարևոր նրբությունը Բաքվում և Երևանում անցկացվող բանակցություններում ՝ աշխարհաքաղաքական օրակարգում որոշակի ճշգրտումներ մտցնելու համար:

44-օրյա Արցախյան պատերազմի ընթացքում Իրանը, Ռուսաստանի պես, չեզոք դիրք էր ընտրել և իրեն պահում էր ծայրաստիճան զգույշ: Բայց բնավ ոչ այն պատճառով, որ նա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ: Նրա քաղաքականությունը պայմանավորված էր մեկ այլ հանգամանքով ՝ երկրի հյուսիսում թյուրքախոս բնակչության առկայությամբ: Ըստ Habertürk-ի, եթե Արցախյան պատերազմը ձգձգվեր, և Անկարայի կողմից թուրքամետ սիրիացի  գրոհայիններ ներգրավվեին, ապա ռազմական գործողությունների՝ Ղարաբաղից իրանական Ադրբեջան տեղափոխման վտանգ կար: Իրադարձությունների նման ընթացքը կանխելու համար Թեհրանը երկրի հյուսիսում տեղակայել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտական ջոկատներ: Ըստ պարբերականի, «միևնույն ժամանակ, նման իրավիճակը համարվել է անհրաժեշտ նախապայման Իրանում Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները կանխելու համար»:

Թեհրանի կողմից իրավիճակի մեկնաբանությունը մտահոգություն էր պարունակում նաև Ադրբեջանում Թուրքիայի ներկայության գործոնի, ավելի ճիշտ՝ դրա ռազմական մակարդակի վերաբերյալ: Բացի այդ, թուրքական լրատվամիջոցները  կոչեր էին անում «որոշակի հանգամանքներում ակտիվացնելու Անկարայի ջանքերը` «Հյուսիս-Հարավային Ադրբեջան» բանաձևը գաղափարականացնելու համար: Ահա թե ինչու, ինչպես գրում է Javan իրանական հրատարակությունը, «Թեհրանը սատարեց Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու Մոսկվայի ջանքերին և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հայտնվելուն, քանի որ Անկարան տարածաշրջանում ստացավ ոչ այն, ինչի հույս ուներ»: Այժմ Իրանը կանգնած է նոր աշխարհաքաղաքական պայմաններում Բաքվի և Երևանի հետ փոխգործակցության կառուցման առջև, որպեսզի պատերազմի ավարտից հետո ինչ-որ կերպ ուրվագծի իր դերն ու նշանակությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Միգուցե որոշ տարբերակներ գտնվեն, բայց սա հեշտ գործ չէ, և Զարիֆը այն պետք է լուծի Բաքու և Երևան կատարելիք այցերի ընթացքում:

Իրավիճակի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ Իրանն ու Ռուսաստանը, ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի, լիարժեք հարաբերություններ ունեն Հայաստանի հետ: Անկարան առայժմ միայն տեսականորեն է խոսում Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, իսկ Բաքվում այդ մասին չեն էլ մտածում, չնայած  ակտիվորեն առաջ են տանում Հայաստանի տարածքով Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի միջանցք ստեղծելու նախագիծը: Ի դեպ, Նախիջևանի թեման վերաբերում է նաև Իրանին, քանի որ մինչ այժմ Ադրբեջանից դեպի ինքնավարհանրապետություն տանող ճանապարհը անցնում էր Իրանի տարածքով: Նոր միջանցքը կնվազեցնի Թեհրանի ազդեցությունը Բաքվի վրա, իսկ Թուրքիան մուտքի իրավունք կստանա Ադրբեջան՝ առանց Իրանի կամ Վրաստանի տարածքը հատելու: Նման իրավիճակը, իհարկե,  ձեռնտու է Անկարային և Բաքվին, որոնք այժմ հենց դրանով էլ զբաղվում են՝ փորձելով շրջանցել Իրանը:

Բայց թվում է, որ առանց հաշվի առնելու բուն Թեհրանը և նրա շահերը, այդ հարցը լուծելը հեշտ չի լինի, քանի որ տարածաշրջանային առումով Իրանն ու Թուրքիան բացահայտ մրցակիցներ են, որոնց շահերը՝ սկսած տնտեսությունից և վերջացրած նույն աշխարհաքաղաքականությամբ, տրամագծորեն հակառակ են: Այլ հարց է, որ ի տարբերություն ներկայիս ակտիվ քաղաքականության, որը վարում է Թուրքիան հարևանների նկատմամբ, Թեհրանը բավականին հավասարակշռված է գործում միջազգային քաղաքական ասպարեզում: Բայց սա միայն առայժմ:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>