Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին
28
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մոսկվայի համար սկզբունքային չէ, Ադրբեջանի համար նման հարց չկա

«Հրապարակի» հարցազրույցը վերլուծաբան, «Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովի հետ։ 

- Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության վերաբերյալ ի՞նչ կասեք, հնարավո՞ր է, որ բանավոր պայմանավորվածություններ էլ լինեին։

- Չէ, ոչ մի բանավոր պայմավորվածություն չի եղել։ Ես տեղյակ եմ հայ հասարակության մտահոգություններից, ոչ մի կապիտուլյացիոն ակտ չի ստորագրվել։ Մոսկվայում կոմունիկացիոն միջանցքների բացման մասին է խոսք եղել։ Ադրբեջանի համար դա շահավետ է, Հայաստանը դրանից պետք է առավելություններ ստանա, զգա, որ դա տնտեսական զարգացման հնարավորություններ է տալիս։ Եվ որպես վերջնարդյունք՝ պետք է ներազդեցություն ունենա հայերի ու ադրբեջանցիների տրամադրության վրա՝ երկու ժողովուրդներին բերի հաշտության։ Իհարկե, այդ մասին հիմա վաղ է խոսելը։

- Իսկ այս պատերազմից հետո իրատեսակա՞ն է դա։ 

- Վարչապետների մակարդակով խումբ է ստեղծված, որը կոնկրետ դրանով է զբաղվելու։ Նախ՝ Մոսկվայում շեշտը դրվեց նոյեմբերի 10-ի փաստաթղթի 9-րդ կետի վրա՝ համագործակցության ու կումունիկացիաների ապաշրջափակման մասին՝ բոլո՛ր ուղղություններով։ Մոսկվայում անգամ խոսում են Աբխազիայի միջով ռուս-աբխազական երկաթուղու վերագործարկման մասին։ Սա տարածաշրջանային հսկա կոնտեքստի հարց է։ Սա՝ մեկ, եւ երկրորդ՝ Մոսկվայում ելնում են նրանից, որ առանց պետությունների միջեւ տնտեսական համագործակցության, իսկ Ալիեւը խոսում է նաեւ Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան երկաթգծի մասին, հայերի ու ադրբեջանցիների միջեւ չեն կարող երկխոսության պայմաններ ստեղծվել։ Այդ ժամանակ հայերը կոնկրետ կզգան տնտեսական համագործակցության առավելությունները։ Սրանից ելնելով՝ տարածքների, Արցախի կարգավիճակի, խաղաղապահների վերաբերյալ բոլոր խոսակցությունները թողնված են վաղվան։ Թեպետ ՌԴ-ն, իհարկե, ընդգծեց, որ անհրաժեշտ է սահմանների դեմարկացիա, ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ լինելու են շատ բարդ բանակցություններ, քանի որ պարզվում է՝ ձեր քարտեզային ֆոնդը շատ վատ վիճակում է։ Պետք է ստեղծեք ձեր քարտեզագրական ծառայությունը, քանի որ սովետական ժամանակներում ձեր սահմանները ոչ թե պետական, այլ վարչական սահմաններ էին։ Եվ պետք է կազմվի ռեալ քարտեզագրական բազա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, որովհետեւ անկախության 30 տարիների ընթացքում նման աշխատանք չի տարվել։ Իսկ սա շատ բարդ, պատմական-դիսկուսիոն հարց է։

- Սահմանների համար մեկնարկային կետը ո՞րն է՝ Սովետական Միությա՞ն ժամանակ, 100 տարի՞ առաջ։

- 100 տարի առաջ ավելի բարդ է․․․ պետք է պայմանավորվածության գաք․ սա է խնդիրը։ Այստեղից՝ եզրակացություն․ ՌԴ խաղաղապահները պետք է կանգնած լինեն ներկա պահին սահմանազատման ռեալ գծերի երկայնքով, մինչեւ այս խնդիրը կարգավորվի։

- Իսկ ինչո՞ւ հայտարարության մեջ չկար ռազմագերիների մասին կետ՝ մեզ համար ամենացավոտ հարցը։ 

- Տեղյակ եք, որ Ձեր ԱԱԾ ու Ադրբեջանի հակահետախուզության պետերն արդեն հանդիպել են Նախիջեւանում։ Սա տեխնիկական հարց է, մարդասիրական կազմակերպությունների ու Կարմիր խաչի հարց է, ոչ թե բարձր մակարդակի քննարկման։ Այդ հարցը Մոսկվայում չի քննարկվել ու երկրորդ կարգի հարցերի խմբին է դասվել։ Այս հարցը պետք է այլ մակարդակում լուծվի։

- Ասում են՝ այդ հարցը ներառված էր հայտարարության տեքստում, հանվել է Ալիեւի պահանջով։

- Ոչ, այս հարցը չի քննարկվել։ Պետք է հասկանալ հարցերի հիերարխիան։ Կան առաջնահերթ խնդիրներ, որոնք լուծվում են պետությունների ղեկավարների մակարդակով․ եթե կարողանանք պայմանավորվել սկզբունքային հարցերի շուրջ՝ տնտեսական համագործակցության եւ այլն, ապա այստեղից բխում է, որ պատրաստ ենք երկխոսել նաեւ այլ հարցերով, որոնք հումանիտար տեսանկյունից կարեւոր են, բայց, ամեն դեպքում, ամենագլխավորը չեն։

- Բայց հայկական կողմի, 7 հազար զոհվածների ու գերիների հարազատների համար ամենակարեւորն են։

- Այո, բայց նորից եմ կրկնում այն, ինչ ասացի, առավել եւս, որ խոսքը, ցավոք, մեռյալների մասին է։ 

- Ոչ միայն, այլեւ՝ գերիների։

- Ողջերին կվերադարձնեն, սա տեխնիկական հարց է, կլուծվի։

- Այս տրանսպորտային կոմունիկացիաների «հրաշալի» ծրագրերը հնարավոր չէ՞ր իրականացնել նախկինում, նախկինների օրոք։

- Օ՜, ի՜նչ փառահեղ հարց է։ Իհարկե, կարելի էր, իհարկե, Սերժ Ազատովիչն այդ մասին մտածում էր։ Երբ նա ասում էր՝ Աղդամը մեր հայրենի՞քն է․․․ Դուք եղե՞լ եք այնտեղ, ես եղել եմ։ Դատարկ գոտի է, հայերն այն վերաբնակեցնելու հնարավորություններ չունեին, բերք էին այնտեղից հավաքում։ Եվ նորմալ մարդու համար հասկանալի էր, որ այդ տարածքները գնալու էին։ Բայց հարցն այն էր, թե կկարողանա՞ Հայաստանն այն կոնվերտացնել կարգավիճակի։ Չկարողացավ, հատկապես՝ Փաշինյանի օրոք։ Սերժ Սարգսյանը մտածում էր այդ մասին, բայց չկարողացավ, որովհետեւ կային քաղաքական ուժեր, որոնք հայտարարում էին՝ տարածքների վերադա՜րձ եւ այլն։ Հիշում եք՝ նույն Փաշինյանը մեղադրում էր Սարգսյանին տարածքներ հանձնելու մեջ։ Իսկ հիմա Փաշինյանին ստիպեցին, նա հարկադրված էր ստորագրել այդ նույն՝ ամենավատ տարբերակի տակ։

- Այսինքն՝ ուզում եք ասել, որ տնտեսական համագործակցությունը հնարավոր էր միայն պարտված պատերազմի արդյունքներո՞վ։

- Իհարկե, ձեր ուժերը սպառված են, այդպես ստացվեց՝ պատերազմի արդյունքներով։ Հայերը պարտվել են, Ադրբեջանը հաղթեց ու ստացավ այնքան, որ երբեւէ չէր էլ ենթադրել։ Իսկ Ռուսաստանը հանդես է գալիս հայկական անկլավի փրկչի դերում։ Մենք չեզոք ենք։ Բայց մենք ֆիզիկապես փրկում ենք Արցախի հայության կյանքը։ Ինչպես ժամանակին աջարներին ու օսեթներին փրկել ենք վրացիներից։ Աստված չանի, որ վաղը փրկենք մոնղոլներին։ Մենք չենք ուզում։

- Բայց նախկինում ճանապարհների, կոմունիկացիաների ապաշրջափակման հարց քննարկվե՞լ է։

- Քննարկվել է, բայց տեսական մակարդակում։ Ադրբեջանը չէր համաձայնում, քանի որ պահանջում էր տարածքների վերադարձ։ Հիմա վերադարձրել են, եւ հիմա իրենք իսկ խնդիրներ ունեն այդ տարածքներում ենթակառուցվածքների ստեղծման առումով։ Դրանք պատմականորեն կապեր ունեն Իրանի, Թուրքիայի, գուցե՝ Հայաստանի հետ։ 

- Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ պատրաստ են բացել սահմանը ՀՀ-ի հետ։  

- Իհարկե։ Նրանք պատրաստ են։ Իսկ Դուք հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը երբ իշխանության եկավ, հայտարարեց, որ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գնալ՝ առանց նախապայմանների։ Ի՞նչ տարբերություն դրա եւ նրա մեջ, ինչ հիմա ասում է Փաշինյանը։

- Սերժ Սարգսյանն էլ էր համաձայն առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։

- Բայց հիմա նրանք արդեն ունեն հնարավորություններ՝ Հայաստանի միջոցով անցկացնել կոմունիկացիաներ։ Իսկ այն ժամանակ Փաշինյանն ի՞նչ էր ասում՝ լյա, լյա, լյա՞։

- Դուք երեկ ասացիք՝ Պուտինն իր աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Առաջ ասում էիք՝ ԵԱՀԿ ՄԽ գնացքը մեկնել է, սուբստանտիվ բանակցություններ էլ չեն կարող լինել, կարգավիճակի հարցին մի 5 տարի անց կանդրադառնան։

- Մի քիչ այդպես չեմ ասել, ասել եմ, որ ՄԽ-ն հիմա անգործունակ է։ 

- Իսկ ինչո՞ւ հանկարծ Պուտինը որոշեց, որ գործունակ է, երեկ խոսում էր ՄԽ-ի հետ համաձայնեցված քայլերի մասին՝ Մակրոնի միջամտությունից հետո։ 

- Ալիեւը Մինսկի խմբին, երբ Բաքվում էին, ասաց՝ ես ձեզ չեմ հրավիրել, հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Նա ֆորմալ առումով ճիշտ է։ ՄԽ-ն լուսանցքից դուրս հայտնվեց, քանի որ եղավ պատերազմ, պետք է կարողանար թույլ չտալ պատերազմ։ Մինսկի խումբը պարտվել է խաղակեսը։ Սա՝ մեկ։ Երկրորդ․ ռուս խաղաղապահներն իրավական առումով հիմա Ադրբեջանի տարածքում են, ոչ թե Լեռնային Ղարաբաղում։ Մենք տեսականորեն կարող ենք մեր կարգավիճակը որոշակիացնել առանց Երեւանի՝ 300 տարով պայմանավորվելով Բաքվի հետ մանդատային կառավարման մասին։ Բայց այդ դեպքում մենք կփչացնենք մեր հարաբերությունները հայերի հետ։ Իսկ Ադրբեջանն էլ ցանկանում է ապաշրջափակում Հայաստանի տարածքում։ Ուրեմն առանց Հայաստանի մենք Ղարաբաղի կարգավիճակ չենք կարող։ Սրանից էլ բխում է այն, որ Մինսկի խումբը պետք է վերածնվի։ Դրա համար էլ Մակրոնն է զանգում, ԱՄՆ-ն․․․ Բայց Մինսկի խումբն իր հին օրակարգով՝ Մադրիդյան սկզբունքներ եւ այլն՝ վերջ, չկա, պետք է լինի նոր օրակարգով խումբ, որը կզբաղվի նոր՝ բազմաբարդ մաքոքային քաղաքականությամբ։ Մոսկվա, Բաքու ու Երեւան գնան-գան, հանդիպեն արտգործնախարարների հետ ու ձեւակերպեն բանակցությունների նոր օրակարգ։ Իսկ դրա համար ժամանակ է պետք, փորձը ցույց է տալիս, որ սա կարող է տեւել մի քանի տասնամյակ։ Մոսկվայի համար հիմա սկզբունքային չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանի համար նման հարց չկա էլ։ Սա միայն տանուլ տված հայկական քաղաքական էլիտայի համար է հարց։ Իսկ հիմա փորձում են կառչել սրանից։ Մենք էլ ենք սրանից կառչում՝ Ադրբեջանի վրա հնարավոր ճնշումների տեսանկյունից, այն պարագայում, եթե Ադրբեջանը հետեւողական չլինի իր հետագա գործողություններում։

- Իսկ ճի՞շտ է, որ Ալիեւը պահանջում է, որ Արցախում հայկական զորք չլինի, եւ որ հայաստանյան պաշտոնատար անձինք Արցախ գնան միայն Ադրբեջանի հետ համաձայնեցնելով։

- Նման պահանջ եղել է, բայց դրան Մոսկվան չի աջակցել։ Մենք, հակառակը, Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս շփումների մեջ մտնել Ստեփանակերտի հետ։ Մեր խաղաղապահները, նույն՝ Մուրադովը, ոչ միայն հումանիտար հարցեր է լուծում, ենթակառուցվածքների վերակառուցում է ընթանում, տնտեսության վերականգնում, ականազերծում, մենք տեղական իշխանությունների հետ ենք աշխատում, եւ Ադրբեջանն անգամ ՌԴ-ին կոչ է անում այդ հատվածում լիակատար վերահսկողություն իրականացնել։ Բայց մենք նման գործառույթներ ու իրավասություններ չունենք։ Դրա համար էլ Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս շփումների մեջ մտնել Ստեփանակերտի հետ՝ տեխնիկական հարցերով։ Ինչո՞ւ, որովհետեւ Արցախի հայության համար հումանիտար եւ այլ օգնությունները մենք հատկացնում ենք Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանն էլ դիմադրում է, ուզում է ընդգծել, որ սա իր տարածքն է, բայց հասկանում են՝ բանակցություններ պետք է լինեն, ու դրա համար ավելացնում են բանակցությունների նշաձողը։ Բայց կամաց-կամաց կզիջեն։

«Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>