ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Մի պահից դատավորները վճռական «ոչ» ասացին որևէ մեկի «սրտի» դատավորը լինելուն և իրականացրին արդարադատություն. այժմ դատարանների համար վճռական պահ է՝ իմունային համակարգը ձևավորելու առումով. Ա. Վարդևանյան

Դատարանների համար հիմա վճռական պահ է՝ իմունային համակարգը ձևավորելու առումով: Այս մասի Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով 2020-ի ընթացքում դատական համակարգի անկախության, գործունեության մասին՝ նշելով, թե այդ իմունային համակարգին կփորձեն դիմադրել իշխանությունները:

Նա նշեց՝ դատական համակարգի անկախությունը չափվել է աղմկահարույց գործերով, որոնցում ակհայտ էր իշխանական ցանկությունն ու վճռականությունը՝ կոնկերտ ելքեր տեսնելու մասով:

«Մենք տեսանք դեպքեր, երբ կոնկրետ դատավորներ հակադրվեցին այդ գայթակղություններին, պահանջներին, ճնշումներին: Նժարի վրա էր կա՛մ կայացնել իրական արդարադատություն, կա՛մ լինել որևէ մեկի «սրտի» դատավոր: Ականտես եղանք՝ ինչպես են դատավորները դրան վճռական «ոչ» ասում և իրականացնում արդարադատություն»,-ասաց փաստաբանը:

Նրա պնդմամբ՝ դատարանները կալանավորումների միջնորդությունները մերժելիս պատճառաբանվածության այնպիսի բարձր ստանդարտ են սահմանում, որ միջազգային փորձում նման բան դժվար կլինի տեսնել: «Եղել են դատավորներ, որոնք կարողացել են վճռական լինել, չվախենալ ճնշումներից և իսկապես արդարադատություն իրականացնել»,-ասաց նա՝ ներկայացնելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի օրինակը:

Ըստ Վարդևանյանի՝ շատ կարևոր էր, որ մի պահի դատարանները կարողացան ամբողջությամբ ձերբազատվել թե՛ քաղաքական իշխանության, թե՛ Դատախազության, թե՛ քննչական մարմինների ճնշումներից:

«Սա իսկապես շատ կարևոր էր, և մենք այսօր տեսնում ենք մի դատական համակարգ, որի մասին փորձում են «քննադատություններ» ներկայացնել դատախազները, Դատախազությունը՝ ֆեյսբուքյան գրառումներով: Եթե նժարին դրվի ներկայացված միջնորդությունը և դատարանի որոշումը, հասկանալի կլինի, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում Դատախազության և քննչական մարմինների՝ իրավունքի նկատմամբ մոտեցումը, և ինչ բարձր նշաձող են սահմանում դատարանները: Այժմ պետք է խոսել դատական համակարգի ձևավորվող իմունային համակարգի մասին՝ ի պատիվ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների»,-ասաց փաստաբանը:

Վերջինս ընդգծեց՝ այն, որ դատավորները մերժում են ձերբակալությունների իրավաչափության, կալանավորման վերաբերյալ դատախազների, քննիչների միջնորդությունները և բավարարում են պաշտպանական կողմի դիրքորոշումները, նորմալ արդարադատության մաս է:

«Օրինակ՝ Ազարյանի կողմից պաշտպանների ներկայացրած դիմումների բազմաթիվ մերժումներ կան, բայց ոչ ոք դրանց մասին բացասականը չի խոսում, քանի որ դրանք էլ են պատճառաբանված: Դատարանները արդարադատություն են իրականացնում: Ցավալիորեն մենք 2,5 տարվա ընթացքում հետ ենք սովորել այդ միջավայրին, և տպավորություն է առաջանում, թե սա արտառոց մի բան է. սա ուղղակի իրական, նորմալ վիճակն է, որին դիմակայելու համար իշխանություններն ամեն ինչ արել են՝ է՛լ հրապարակավ սպառնալիքներ, է՛լ պատգամավորների կողմից ցուցումներ դատախազներին, է՛լ վարչապետի կոնկրետ գնահատականներ կոնկրետ քրեական գործերով: Այս պայմաններում մենք հեռվացել ենք իրական արդարադատության միջավայրից: Հույս ունեմ՝ այս պահից մի ջրբաժան է, որ դատարաններ թույլ չեն տալու իրենց նկատմամբ միջամտություններ և ճնշումներ, որոնք քաղաքական իշխանությունն ամեն օր է փորձում անել»,-ասաց Վարդևանյանը:

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ընթացքող դեպքերին՝ Վարդևանյանը տեսակետ հայտնեց, որ դրանք ևս վկայում էին քաղաքական իշխանության՝ իրական, անկախ դատական համակարգ ունենալու ցանկության բացակայության մասին:

«Այն ամենը, ինչ կատարվեց ՍԴ-ի նկատմամբ, կարծես թրիլլեր ֆիլմի սցենար լիներ, և այդ պայմաններում ՍԴ-ի բացառիկ վարքագիծը իրավական մշակույթի ձևավորման մասով ևս շատ կարևոր էր: Մենք տեսանք՝ ինչպես կարելի էր Սահմանադրություն փոխել մի քանի ժամի ընթացքում՝ սահմանադրական կարգը խախտելով»,-նկատեց փաստաբանը:

Խոսելով Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մասին՝ փաստաբանը կարևորեց՝ ԲԴԽ-ն նոր մարմին է, որը պետք է դեռևս որոշակիորեն վերաիմաստավորի իր դերակատարումը դատավորների անկախության երաշխավորման համար:

Մանրամասները՝ Tert.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>