Ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության դասեր են անցկացրել
Դիտել նաև
Մոսկվան և Բաքուն համաձայնեցնում են ԼՂ-ում խաղաղապահների շուրջ բանակցությունների ժամկետները․ ՌԴ դեսպան
Հայաստանը պարզապես հրաժարվեց Ստեփանակերտից՝ հանուն իր շահերի. Ռուսական խաղաղապահ առաքելություն (տեսանյութ)
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմակայանները՝ հույս ունենալով դրանք փոխարինել արևմտյաններով. Զատուլին
Ռուս խաղաղապահները 23-րդ դիտակետն են փակել Արցախում
Ռուս խաղաղապահները ևս երեք դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղում
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտում և Մարտակերտում մարտական պատրաստվածության ուսումնական վարժանքներ են սկսել։Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Կրակային վարժանքների ընթացքում զինծառայողները կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ գնդացիրներից, դիպուկահար հրացաններից։
Բացի այդ ռուս խաղաղապահները վարժանքներ են կատարել նաև ձեռքի նռնակներ նետելու ուղղությամբ։
Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է մարտական պատրաստվածության հիմնական տեսակների դասընթացներ, այդ թվում ՝ մարտավարական, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ մեքենաների վարման համար:
Աղբյուր` Փաստինֆո

