ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

2020-ին գումարվեցին նաև դեմարկացիայի ու փախստականների իրավունքների ոտնահարումները

«Հրապարակի» հարցազրույցը ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի հետ 

-Տիկին Ալավերդյան, ինչպե՞ս կբնութագրեիք անցնող 2020-ը մարդու իրավունքների տեսանկյունից։ 

-Այնպես է ստացվում, որ բոլոր իշխանությունների ժամանակ այնպիսի մի շարժ է լինում, հետո այնպիսի մի հետընթաց, որը, ինչպես ասում են՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ, բայց այս դեպքում՝ մեկ քայլ առաջ, երեք քայլ հետ։ Եվ այս առումով շատ վրդովված եմ, որ,մասնավորապես, ոստիկանությունը, որի հետ տարիներ շարունակ աշխատել են ոչ միայն ազգային-հասարակական կազմակերպությունները, այլև միջազգային, և պարզվում է, որ իրենց բոլոր դասընթացներն իրենք օգտագործում են ի չարս։ Առնվազն երեկվա դեպքերը ցույց են տալիս,որ մենք մարդու իրավունքների ոլորտում՝մասնավորապես մարդու անձնական անձեռնմխելիության առումով այդպես էլ առաջընթաց չունեցանք։ Ինչ վերաբերում է մյուս՝ վերին աստիճանի անհանգստացնողին, ապա աններելի չափերի հասած ատելության և գրեթե՝ ներքին ռասիզմի, այդպես էլ կոչվում է՝ domestic ռասիզմ։ Այսինքն՝ խտրականության այնպիսի աստիճանի, որը հավասարվում է ռասայական՝ այլ ռասայի հանդեպ ատելության դրսևորումների՝ ատելության խոսքերով, ինձ համար անհասկանալի հայհոյանքների չափ ու սահման չիմացող երևույթների, և մյուսը՝ խտրականությունը, որ անընդմեջ տեսնում ենք, որ առնվազն Հանրայինի պես ալիքը  հստակ խտրականություն է ցուցաբերում ընդդիմադիր և իշխանական դիրքորոշում ունեցող մարդկանց նկատմամբ, նրանց եթեր բերելու առումով։ Ամեն մի նոր իշխանության գալուց մենք գտնում ենք, որ ահա, ահա, մենք կուղղենք, հետո գալիս է մի պահ, երբ նախկինում ընդդիմությունը զգում է իշխանության համը և այլևս չի հիշում, թե ինչպիսի պահանջներ ուներ ընդդիմություն եղած ժամանակներում։ 

-Այնուամենայնիվ, ո՞ր իրավունքներն էին առավել զանգվածաբար ոտնահարվել և ի՞նչ նոր բան է ավելացել կամ պակասել։

-Այն իրավունքներն են, որոնք վերաբերում են սեփականության իրավունքին և դրա հետ առնչվող իրավունքներին։ Եվ առաջին հերթին այն անձանց նկատմամբ, որոնց մասին մենք իմանում ենք այսպես կոչվող դեմարկացիայի գործընթացների ժամանակ։ Կարող ենք ավելացնել նաև բռնի տեղահանված անձանց, որոնք Արցախի բնակիչներ են։ Եվս այս առումով ուղղակի պիտի զարմանքս արտահայտեմ, որ մինչև հիմա Ազգային ժողովը չի ընդունել որևէ որոշում, որով կդատապարտեր Ադրբեջանի անօրինական գործողությունները, որոնցով ոտնահարվել են մեր հայրենակիցների իրավունքները։ Ես ապշած եմ ուղղակի։ Գիտեք՝ Լյուքսեմբուրգի պառլամենտը ընդունել է որոշում, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, մեր Ազգային ժողովը կարծես թե չի նկատում այդ իրավունքների ոտնահարման այդ ողջ փունջը։ Որը զանգվածային բնույթ է կրում։ Բացարձակապես։ Եվ նման դեպքերում, անկախ նրանից՝ չճանաչված պետությո՞ւն է, թե ոչ,  բայց ճանաչված պետությունը գոնե պիտի՞ հանդես գա այդ չճանաչված պետության քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին հայտարարություններով և գործողություններով։ Կարող  եմ շարունակել շատ երկար, բայց կարծում եմ՝ ամենակարևորը՝ խոսքի ազատությունը մեզ մոտ ստացել է բացարձակ անզուսպ խոսքի իրավունքի տեսք, խոսքի ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքը դրան չի վերաբերում։ Ողջ Հայաստանի և Հայաստանից դուրս ապրող հայերի իրավունքը՝ ճշմարիտ տեղեկատվություն ստանալ, իր սեփական կարծիքն արատահայտել. այս առումով ողջ հայությունը մոլորության մեջ է եղել սեպտեմբերի 27-ից մինչ օրս, որովհետև  նոյեմբերից 10-ից հետո էլ մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը։ Որովհետև այն, ինչ տեղի է ունեցել իրականում, չի սահմանափակվում ամսի 9-ի այդ տխրահռչակ հայտարարությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>