Հայտնաբերվել է ևս 14 զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
Հադրութից և Ջաբրայիլից որոնողական աշխատանքների արդյունքում դուրս է բերվել 14 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Այսօր 2 ջոկատ աշխատում է Հադրութում, 2 ջոկատ Ջաբրայիլում, 1 ջոկատ Մարտունիում»,- հավելեց Հունան Թադևոսյանը:
Հունան Թադևոսյանի խոսքով` մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1061 զոհված զինծառայողի աճյուն:

