R.I.P. TRIPP Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան
9
Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Պատերազմ Արցախում
R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան «Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ)

Սկզբունք է՝ բարձրորակ ապրանքի հետ ապահովել նաև բարձրորակ սպասարկում

Ճիշտ կազմակերպված աշխատանքը, որակյալ ապրանք ու ծառայություն մատուցող բիզնեսը շահեկան է ոչ միայն գործարարի ու նրա թիմի համար, այլև տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար:

 Դրա հանրօգուտությունն ու կարևորությունը ի հայտ են գալիս հատկապես երկրի համար դժվար ու բարդ իրավիճակում, երբ բարձրորակ ապրանքի ու ծառայության շնորհիվ պատերազմական պայմաններում ապահովվում է մարդկանց կյանքի անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքների աշխատանքը։ «Յունիմայն» ընկերությունը հայկական բիզնես ոլորտում է արդեն 12 տարի և ապահովում է տնտեսական ու հասարակական նշանակության բազմաթիվ ենթակառուցվածքների անխափան գործունեությունը։ Ընկերության ծառայությունների ու աշխատանքային սկզբունքների մասին խոսում է տնօրեն Գրիգոր Մաջարյանը։

Հոսանքազրկումը պատերազմի օրերին կյանքի սպառնալիք կարող էր լինել, բայց չեղավ «Յունիմայնի» գեներատորների շնորհիվ

«Յունիմայն» ընկերությունը զբաղվում է տարբեր հզորության բենզինային, դիզելային, գեներատորների ներմուծմամբ, տեղադրմամբ ու վաճառքով։  Այդ գեներատորները ապահովում են հասարակական ու արտադրական տարբեր կառուցվածքների անխափան էներգասնուցումը՝ թույլ չտալով կաթվածահար անել աշխատանքային գորընթացը և կանխում է հավանական ֆինանսական վնասները։  Սակայն պատերազմի օրերին այդ գեներատորների աշխատանքը այլ նշանակություն ու կարևորություն ստացավ։ «Մենք չէինք կարող ենթադրել, որ ժամանակին «Ղարաբաղ տելեկոմի» կողմից ձեռք բերված գեներատորը անխափան կաշխատացնի տագնապի շչակը՝  ռմբակոծվող ու հոսանքազրկվող Ստեփանակերտում՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը, կամ մեր գեներատորները՝ տեղադրված Արցախի ու Հայաստանի հիվանդանոցներում, որոնց շնորհիվ ճակատագրական մի պահի չի ընդհատվի վիրավորներին օգնելու ընթացքը, որտեղ կարևոր է յուրաքանչյուր վայրկյանը։ Մեր գեներատորներով վերազինվել են նաև ՀՀԶինվածուժերիկապիզորքերի ռադիոկայանները՝  ապահովվել է մեր կամավորների արդյունավետ աշխատանքը պատերազմի օրերին։ ասում է «Յունիմայն» ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը։

Նոր հասցե, նոր գործընկերներ ու նոր ծրագրեր

«Յունիմայն»-ն իր գործունեությունը սկսեց որպես արտադրական տեխնիկա  ներմուծող ընկերություն. առաջարկում էր հաստոցների և հոսքագծերի ավտոմատիկայի էլեկտրական սարքավորումներ և պարագաներ ՝ ինվերտորներ, PLC-ներ, ավտոմատ անջատիչներ, էլեկտրամոնտաժման պարագաներ և մալուխներ: Խոշոր արտադրություններում ու ընկերություններում այդ տեխնիկան անընդհատ ու անխափան աշխատեցնելու համար կար գեներատորների պահանջարկ, և «Յունիմայնը» սկսեց զարգացնել գեներատորների ներմուծման ու սպասարկման ճյուղը․ «Ժամանակի պահանջին ընդառաջ մեր ընկերությունը զարգացրել է իր գործելակերպը, ներդրել նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ, ներմուծել նոր ապրանք ու հանդես եկել նոր առաջարկներով: Տեսականին համալրվում է շարունակաբար գեներատորներ, կոմպեսորներ, ավտոմատացման համակարգեր: «Յունիմայնը» այսօր իր առաջարկների բազմազանությամբ, ծավալով ու որակով շուկայի առաջատար ընկերություններից է։

Մենք արդեն ներկայացնում ենք մեր ապրանքատեսականին նոր հասցեում՝ Սասունցի Դավիթ 70/8, որտեղ ավելի ընդարձակ ու հարմարավետ է: Գործում է մանրածախ ու մեծածախ վաճառք: Մեզ դիմում են առանձնատան տիրոջից, ով տան ավտոմատացման համակարգ է տեղադրում կամ փոխարինում մինչև կառուցապատող ու արտադրող խոշոր ընկերություններ, ում անհրաժեշտ է գեներատոր, հոսքագիծ, և ամբողջ պրոցեսի ավտոմատացում» ,- ասում է ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը։ «Յունիմայնի» ծառայությունները բոլոր ուղղություններում պնևմատիկա, ավտոմատիկա,  գեներատորներ, իրականացվում են որակական բարձր մակարդակում։ Ընկերությունն ունի գործընկերների լուրջ և ընդլայնվող շրջանակ, ում որակյալ ու շարունակական սպասարկում ապահովելու համար ստեղծել է ուժեղ և հմուտ ինժեներական թիմ, ովքեր սպասարկում են բազմաթիվ խոշոր արտադրական և հասարակական նշանակության կենտրոնների (արտադրաբերական ձեռնարկություններ, բժշկական կենտրոններ, բանկեր, հանրախանութներ, մոլեր և այլն)։ «Մենք ապահովում ենք մեր գործընկեր ընկերությունների շարունակական սպասարկումը։ « Յունիմայնում» արխիվացվում են բոլոր մոդելները,  անգամ 5-6 տարի անց մենք կարողանում ենք լիարժեք սպասարկում իրականացնել, չեն առաջանա պահեստամասերի ձեռքբերման խնդիրներ: Դա մեր աշխատանքային սկզբունքն է՝ բարձրորակ ապրանքի հետ ապահովել նաև բարձրորակ սպասարկում: Տեխնիկայի անխափան աշխատանքը ապահովելու համար 6 ամիսը մեկ կատարվում է տեխզննում, վերահսկելու համար սարքի աշխատանքը, անհրաժեշտության դեպքում նաև տեխսպասարկում»,-                         
«Յունիմայնի» աշխատանքային սկզբունքներն է ներկայացնում ընկերության տնօրենը և հավելում, որ ճիշտ խորհրդատվություն և մատչելի ծառայություն մատուցվում է յուրաքանչյուր հաճախորդի՝ անկախ նրանից հաճախորդը անհատ է, ով իր տան համար ավտոմատացման համակարգ է գնում, թե խոշոր ձեռնարկատեր, ով գեներատորներ ու հոսքագծեր է ձեռք բերում, բոլորը «Յունիմայնում» ստանում են անհրաժեշտ խորհրդատվություն և շարունակական սպասարկման երաշխիքներ։  

«Մեր երկրի համար այս ծանր իրավիճակում մենք իրավունք չունենք հուսահատվել, պետք է շարունակենք զարգանալ ու մեր աշխատանքով զարգացնել մյուսների գործը։ Եթե կլինեն նոր ծրագրեր նոր արտադրությունների համար մենք պատրաստ ենք աջակցել մեր ինժեներական խորհրդատվությամբ: Ունենք զեղչային ճկուն համակարգ, պատրաստ ենք ապահովել ճիշտ թիրախային վերազինում և խորհրդատվություն: Օրինակ՝ պետությունը ներդրում է կատարել ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրում, որտեղ նույնպես անհրաժեշտ են գեներատորներ ջերմոցի անխափան էներգասնուցումն ապահովելու համար համագործակցելով բանկի հետ լիզինգային ծրագրի շրջանակում մենք աջակցում ենք նաև այդ ոլորտում նորեկների կայացմանը։ Ու մենք չենք պատրաստվում սահմանափակվել այսքանով, ունենք պնևմատիկայի, էլեկտրասնուցման ուղղությունների ընդլայնման նոր ծրագրեր։ Ճգնաժամից դուրս գալու գրավականը չկորցնել աշխատուժը, շարունակել ներմուծել ու զարգացնել տնտեսությունը։ Իրավունք չունենք կանգ առնել»,- ասում է «Յունիմայն» ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը։

 YerevakLur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>