«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը, ինքնուրույն որոշումներ ընդունելու իրենց իրավունքը։ Իրանի ղեկավարները հայրենիքն ավելի բարձր դասեցին, քան իրենց կյանքը։ Իրանի գերագույն առաջնորդը պատերազմի առաջին օրը երկրի խորհրդարանում չհայտարարեց՝ եկեք պայմանավորվենք մի բան, ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու, օրենսդիրներն էլ դրան ծափ չտվեցին։ Նրանք պայքարեցին, հաղթեցին, ոչ թե Իրանը ռմբակոծած, հարյուրավոր մարդկանց սպանած ԱՄՆ-ին ու Իսրայելին իրենց խաղաղության երաշխավոր համարեցին։ Իրանն աշխարհում պայքարում է խաղաղության համար, ոչ թե աշխարհի հզորներից խաղաղություն աղերսում։ Սակայն Հայաստանի խելքից պատուհասներին այս օրինակն անօգուտ է, ինչպես սևին՝ սապոնը, խևին՝ խրատը»։

