Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Պատերազմ Արցախում
Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոչնչով չի տարբերվում Աննա Վարդապետյանից. Տաթևիկ Սողոյան Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք

Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին

Հայաստանում ընտրությունները կդառնան Արևմուտքի և Ռուսաստանի միջև բախումների ասպարեզ։

ԱՄՆ-ն փորձում է իրականացնել Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի հետ միավորելու նախագիծ, որից կշահի նաև Թուրքիան։ Սակայն, Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում կարող է հեշտությամբ ուժեղանալ ամառային ընտրություններից հետո, նշում է պարբերականի վերլուծաբան Բերկտայ Դենիզը:

Իրանի շուրջ պատերազմի հենց սկզբում Բերկտայ Դենիզըը նշել էր, որ այս պատերազմը Ռուսաստանին դնում է դիլեմաների առաջ։ Դրանցից ամենակարևորը հետևյալն է. Ռուսաստանը չի ցանկանում, որ Թրամփը հաղթի պատերազմում, բայց նաև չի ցանկանում, որ ամերիկացի առաջնորդը ձախողվի և, որպես արդյունք, կորցնի ողջ քաղաքական իշխանությունը։ Որովհետև Թրամփի ձախողումը կհանգեցնի այն պառակտման վերացմանը, որը Արևմտյան աշխարհում առաջացել է Ուկրաինայի շուրջ՝ նրա իշխանության գալուց ի վեր, և Ռուսաստանին հակադրվող միասնական արևմտյան դաշինքի ի հայտ գալուն։

Չնայած ամերիկացի առաջնորդի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում կարող է ավելի բարենպաստ լինել Ռուսաստանի համար, և Վլադիմիր Պուտինին ամերիկացի առաջնորդը դիմավորեց կարմիր գորգով Ալյասկայում, Թրամփի Ամերիկայի և Ռուսաստանի շահերը բախվում են, մասնավորապես Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Մենք նախկինում գրել էինք Ռուսաստանում և Իրանում «Թրամփի միջանցք» նախագծի վերաբերյալ մտահոգությունների մասին, որը նպատակ ունի միավորել Կովկասում Ադրբեջանին և Հայաստանին:

Անցյալ շաբաթ Բաքվում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) վարչապետների գագաթնաժողովում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարեց, որ այս միջանցքը Բաքվի համար առաջնահերթություն է, և որ նախագիծը կկապի ոչ միայն Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի հետ, այլև ամբողջ թյուրքական աշխարհը: Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ նույնպես հետաքրքրություն են հայտնել այս երթուղու նկատմամբ: Հաշվի առնելով, որ Կովկասի հիմնական նշանակությունը Արևմուտքի համար կայանում է Կենտրոնական Ասիա տանող ճանապարհին գտնվելու մեջ, մենք «Թրամփի միջանցքը» դիտարկում ենք որպես Ռուսաստանի ազդեցությանը մարտահրավեր ոչ միայն Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայում, նշում է թուրք վերլուծաբանը:

                                 Շղթայի ամենաթույլ օղակը Փաշինյանն է

Ըստ թուրք վերլուծաբանի, ԱՄՆ նախագահի կողմից Կովկասում և Կենտրոնական Ասիայում կառուցվող շղթայի ամենաթույլ օղակը Հայաստանն է։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի  կառավարությունը աստիճանաբար կորցնում է ժողովրդի աջակցությունը, իսկ Ռուսաստանի ազդեցությունը հասարակության վրա, չնայած ամեն ինչի, մնում է ուժեղ։ Մեծ հավանականություն կա, որ ռուսամետ ընդդիմությունը կհաղթի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններում, նշում է թուրք վերլուծաբանը:

Դրա պատճառով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով, որ չի կարողանա բացահայտորեն հակադրվել Ռուսաստանին ընտրություններից առաջ, ապրիլի 1-ին այցելեց Մոսկվա: Այնտեղ նա ջերմ հանդիպում ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի առաջնորդը հստակեցրեց, որ եթե Հայաստանը ընտրի ԵՄ անդամակցությունը, ապա ծանր  գին կվճարի: Այցելությունից անմիջապես հետո փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերություններում կդիտարկի գործողությունները, այլ ոչ թե խոսքերը:

Ռուսական կողմից ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը, Պուտինին գովաբանելով հանդերձ, չի կարողացել զրկել հայկական ընդդիմությանը Ռուսաստանի աջակցությունից։ Այնուամենայնիվ, ԵՄ ղեկավարությունը հայտարարել է, որ փորձագետներ կուղարկի Հայաստան՝ ընտրությունների ժամանակ հնարավոր «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու համար։ Վերջին տարիներին ԵՄ-ն մեղադրել է ռուսամետ թեկնածուներին Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում ընտրակեղծիքների մեջ։ Հետևաբար, թվում է, թե հունիսին Հայաստանում կայանալիք ընտրությունները կդառնան կատաղի բախման վայր ոչ միայն տեղական թեկնածուների, այլև Արևմուտքի և Ռուսաստանի միջև։

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքը վճռորոշ կլինի Ռուսաստանի ազդեցության համար Կովկասում և Կենտրոնական Ասիայում, վերջում եզրակացնում է թուրք վերլուծաբան  Բերկտայ Դենիզը:

Դժվար է չհամաձայնվել թուրք վերլուծաբանի այս եզրակացության հետ, միայն ավելացնելով, որ եթե թույլ օղակ Փաշինյանը հաղթի այս ընտրություններում, ապա Հայաստանն իսկապես կհայտնվի այդ նույն՝ թույլ օղակի դերում, որից հետո նրա վերացումը կդառնա, ինչպես ասում են տեխնիկական հարց:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>