Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հանուն իր աթոռի Նիկոլը կոնսոլիդացնում է «5-րդ շարասյունը»` փորձելով շանտաժի ենթարկել ՌԴ-ին. Սյունիքը վտանգված է

Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք կարևոր ուղերձներ է հղել թե՛ Ռուսաստանին, և թե՛ իր «արևմտա-թուրքական» տերերին: Նախ և առաջ ընդգծենք այն փաստը, որ ինքնին հատկանշական էր Նիկոլի ընտրությունը հարցազրույց տալ ամերիկյան Պետդեպի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցին: Սրանով Փաշինյանը ցույց տվեց, թե որտեղ են գտնվում իր անկեղծ պատկերացումներն ու նպատակները:

Սակայն մենք կուզենայինք առանձնացնել Փաշինյանի երկու կարևոր ուղերձները, որոնցով, մի կողմից, նա փորձեց նյարդայնացնել ՌԴ-ին, իսկ մյուս կողմից` դրական ազդակներ ուղարկել Արևմուտքին:

Նախ և առաջ, Փաշինյանը փաստացի ասաց, որ Խծաբերդի դեպքերն ապացուցեցին, որ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն ապահովել արցախցիների անվտանգությունը: Ավելին, ըստ Փաշինյանի` փաստորեն խաղաղապահներն ապակայունացնող և Արցախի Պաշտպանության բանակի գործողությունները կաշկանդող երևույթ են:

Եվ երկրորդը, Փաշինյանն, իր սովորության համաձայն, առանց մեկ վարկյան անգամ կաշկանդվելու «Ազատության» եթերում ստեց, նշելով, որ հայկական ուժերի հետ մեկտեղ շրջափակման մեջ էին հայտնվել նաև ռուս խաղաղապահները:

Փաշինյանի սուտն այնքան աղաղակող էր, որ ռուսական կողմը ստիպված էր արձագանքեր դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոսքերին և ընդգծել, որ ՀՀ ղեկավարն ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կեղծ տեղեկություններ է հնչեցրել:

Ավելին, Փաշինյանի հայտարարությանը, ռուսական կողմից բացի, արձագանքեց նաև Պետդեպը, ով իր ներկայացուցչի շուրթերով հնչեցրեց Փաշինյանի խոսքերի ենթատեքստը, ընդգծելով, որ ռուս խաղաղապահներն ապակայունացնող դեր են կատարում Արցախում:

Պետք չէ երկար խոսել այն մասին, թե ինչու են ռուս խաղաղապահների առկայությունից բողոքում ամերիկացիները: Հարկավոր է ուղղակի նայել, թե ինչ է կատարվում Բելառուսում, Ուկրաինայում, Վրատսանում և Մոլդովայում, որպեսզի հասկանալի դառնա, որ Արևմուտքը և Ռուսաստանը գտնվում են «սառը պատերազմում» և պայքարում միմյանց դեմ բոլոր ճակատներում:

Արևմուտքը կցանկանար տեսնել մեր տարածաշրջանում ռուս-թուրքական ուղղակի բախումը: Սա նոր ճակատ կլիներ ՌԴ-ի դեմ գլոբալ պայքարի շրջանակներում, իսկ այն փաստը, որ այդ բախման թաթերաբեմը դառնալու է նաև Հայաստանը և, մասնավորապես, Սյունիքը, մեղմ ասած, չի հետաքրքրում պաշտոնական Վաշինգտոնին:

Սակայն ակնհայտ է, որ Արևմուտքում անհանգստացած են Փաշինյանի հետագա ճակատագրով, որովհետև իր` իշախանությունից զրկվելու պարագայում, կտապալվեն իրենց ծրագրերը թե՛ մեր երկրի մասով, թե՛ առհասարակ` տարածաշրջանի մասով:

Հենց այդ պատճառով է, որ Արևմուտքը, Փաշինյանի հետ միասին, Հայաստանում ձևավորում է նոր հակառուսական կոալիցիա` իշխանության և մի շարք հակառուսական մարդ-կուսակցությունների հետ: Արևմուտքին չի հետաքրքրում, որ այդ կուսակցությունների անդամները կարող են բոլորը միասին տեղավորվել «մեկ Ժիգուլիի բագաժնիկում»:

Իրենց նպատակն է ցույց տալ, որ բացի ազգային ժողովրդական ընդդիմությունից Հայաստանում կա նաև այլ ընդդիմություն, որը «Փաշինյանի գրպանում է»` «Սասնա Ծռեր», Գուրգեն Արսենյան, Լևոն Շիրինյան, «Հանրապետություն» կուսակցություն, «ՔՈ» կուսակցություն:

Սրանք այն մարիոնետներն են, որոնք 2,5 տարի, ապահովելով «լրատվական աղմուկը», թույլ էին տալիս, որպեսզի Փաշինյանը «դուխով» իրականացնի իր կործանարար քաղաքականությունը: Սակայն հիմա, երբ Փաշինյանի քաղաքականության արդյունքերն ակնհայտ են հասարակության ճնշող մեծամասնության համար, թե՛ Արևմուտքը, և թե՛ Թուրքիան գիտակցում են, որ Փաշինյանին հաշված օրեր են մնացել, և այս պարագայում պետք է գոնե փորձել փոխարինել իրեն մեկ այլ անձով, որը կպահպանի Նիկոլի քաղաքական և դիվանագիտական ուղվածությունը:

Թուրքերի համար սա շատ կարևոր է, որպեսզի իրենք կարողանան, մի կողմից, առիթ ստանալ պատերազմ սկսել և գրավել ողջ Արցախը` ընդլայնելու համար Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքը, իսկ մյուս կողմից` այդ բախման արդյունքում փորձել մինչև 2021 թվականի մարտը (ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի օրը) լուծել Զանգեզուրի խնդիրը, դրանով իսկ, փաստորեն, դուրս մղելով Ռուսաստանին Հարավային Կովկասից:

Փաշինյանը դեռ չի ավարտել իր արևմտա-թուրքական հովանավորների ծրագիրը. Զանգեզուրը դեռ հայկական է: Դրա համար էլ նա կառչած է իշխանությունից:

Նիկոլին ատում է հայ ժողովուրդը, Նիկոլին ծաղրում են Ադրբեջանում, ռուսական իշխող վերնախավը բացահայտ հակակրանք ունի Նիկոլի նկատմամբ: Միակ կենտրոնը, որին Նիկոլը դեռ անհրաժեշտ է, Թուրքիան է: Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ Նիկոլի` իշխանության մնալը բխում է Թուրքիայի շահերից, իսկ Սյունիքի կորուստը կարող է հանգեցնել նոր ցեղասպանության:

Հայաստանի պատմության բոլոր նախորդ ընդդիմադիր շարժումներն ունեցել են քաղաքական, սոցիալական կորիզ: Սակայն այսօրվա ընդդիմադիր շարժումը 1988 թվականի շարժման պես ունի ազգային ազատագրական հենք: Եթե Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, և մենք 2021 թվական մտնում ենք` լսելով իր ամանորյա ուղերձը, կամ որևիցէ մի այլ անձի ուղերձը, ով ներկայացնում է Փաշինյանի թիմը, կամ որի ետևում կանգնած է վերոնշյալ «թուրքական 5-րդ շարասյունը», ապա դա լինելու է հայկական պետականության ֆիզիկական ոչնչացման վերջին ակորդներից մեկը:

Եվ պետականությունը կընկնի այնպես, ինչպես ընկավ Արցախյան պետականությունը:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>