Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը մեզ ոչխար է համարո՞ւմ

Այն, ինչ կատարվում է այս օրերին Հայաստանի սահմաններին, երբ տեղի բնակիչները զենքը ձեռքին պաշտպանում են մեր սահմանները, և այն, ինչ տեղի է ունենում Արցախում, երբ 160 հայ գերեվարվում է հանցավոր անգործուցյան պատճառով, ասում է այն մասին, որ ոչնչացվել է հայոց պետականության կորիզը՝ մեր բանակը ինչը բերում է հայկական պետականության ամբողջական ոչնչացմանը:

Գրեթե 30 տարվա պետականության ընթացքում միակ ինստիտուտը, որը կայացավ ու որը միշտ ուներ հասարակության վստահությունը, ուներ լեգիտիմություն՝ բանակն էր: Հաղթելով ղարաբաղյան առաջին պատերազմում, բանակը ոչ միայն ապահովեց հայկական տարածքների ազատագրումը, մեր ֆիզիկական անվտանգությունը, այլև վերածվեց հայկական պետականության «շոգեքարշի»:

Երբ այս կամ այն պատճառով որոշ պետական ինստիտուտներն անգործության էին մատնված կամ վատ աշխատում, միայն բանակը միշտ գործում էր կայուն և հանդիսանում «պետականության շարժիչը»: Այսօր դրա փլուզումն անխուսափելիորեն բերում է ամբողջ հայկական պետականության փլուզմանը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանը պարտվեց պատերազմում, բայց պատերազմում պարտվելով նրա պատճառով մենք ոչ միայն կորցրինք Արցախի 9 շրջանները, հայկական երկրորդ պետականությունը, 5000 զինվորականների և կամավորների կյանքեր, այլև կորցրեցինք անվտանգության և մեր սեփական պետականության հանդեպ վստահությունը: Այս աղետի հետևանքներն ավելի սարսափելի կլինեն, քան պատերազմում պարտվելը:

Բանակի փլուզումը կբերի պետականության հանդեպ վստահության կորստի, որն իր հերթին կբերի պետական այլ ինստիտուտների փլուզմանը, այդ թվում` ֆինանսական ինստիտուտների: Եթե ձեզ թվում է, որ պատերազմից մեկ ամիս անց դոլարի գնի 50 դրամ բարձրացումը աղետ է, ապա դուք դեռ չեք հասկանում աղետի մասշտաբները:

Տեսանելի գործընթացները, որոնց մենք ամեն օր ականատես ենք լինում` դրամի արժեզրկում, Խծաբերդում գերիներվերցնելը, խնդիրների մի քանիսն են մեծ աղետի մեջ:

Ավելին, Խծաբերդի իրավիճակն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը, որը 2,5 տարի հասարակության մեծ մասը, կներեք, բայց ոչխար էր համարում, չի կարող վերագրել նախկին իշխանություններին: Նա չի կարող մեղադրել ռուսներին, Ադրբեջանին կամ Թուրքիային, կամ նույնիսկ իր սիրելի Արևմուտքին (որը շատ բան էր խոստանում, բայց երբեք չէր օգնում, այդ թվում պատերազմի ժամանակ):

Խծաբերդում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ոչ միայն բանակ գոյություն չունի, այլ նաև այն փաստը, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, այսինքն` «պետական ինստիտուտների մնացորդները», մեկ գործառույթ են իրականացնում` ապահովել Նիկոլ Փաշինյանի, նրա խունտայի, նրանց ընտանիքների ֆիզիկական անվտանգությունը: Հայաստանը դեռ կառավարող մարդիկ լուծում են միայն այս խնդիրը, ուստի չպետք է ակնկալել, որ նրանք նույնիսկ կփորձեն վերականգնել երկրի կառավարելիությունը:

Նիկոլը հասկանում է, որ ժողովուրդն ատում է իրեն, և իշխանության մնալու յուրաքանչյուր րոպեն ատելությունն ավելի է ուժեղացնում: Խծաբերդի դեպքերը ցույց է տալիս, որ մենք բոլորս վտանգի տակ ենք, և եթե Փաշինյանն ու նրա խունտան, ինչպես նաև Արցախը ղեկավարող խունտան մնան իշխանության գլուխ, ապա Սյունիքը, Սևանը և Երևանը գրավելու Ալիևի երազանքները իրականություն կդառնան: Նիկոլը պետք է հեռանա, և նա պետք է օգտագործի իր շանսը, այն շանսը, որն ընդդիմությունն իրեն տալիս է:

Բայց Նիկոլի ճակատագիրը պետք է որ հետաքրքրի միայն իրեն, նա ինքը պետք է որոշի, թե ինչ պետք է անի իր կյանքի հետ իր հրաժարականից հետո: Մեզ ավելի շատ հետաքրքրում է այն, որ միայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով մարդկանց զանգվածային արտահոսքն երկրից չի սկսվել: Երբ Հայաստանի սահմանները բացվեն, ու մինչև այդ տեսանելի փոփոխություններ չլինեն, իշխանության չեն լինի նրանք, ովքեր կարող են վերականգնել պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը, ապա մենք կտեսնենք «սպիտակ ցեղասպանություն»: Մենք կտեսնենք նաև, որ ժողովուրդն ում 2.5. տարի Նիկոլը համարեց ոչխար, իր հետ ունեցած խնդիրները լուծելու է «իր ժողովրդական տարբերակով»: Սա այն սցենարն է, որից բոլորս պետք է խուսափենք:

Մենք, որպես ժողովուրդ, պետք է ցույց տանք մեր քաղաքացիական դիրքորոշումն ու ապացուցենք, որ մենք ոչխար չենք, այլ մտածող մարդիկ ենք: Դա անելու համար մարդիկ պետք է գոնը արտահայտեն իրենց դիրքորոշումը, գոնե մասնակցելով ընդդիմության ակցիաներին: Բայց Փաշինյանը նույնպես պետք է ապացուցի, որ ինքը Homo sapiens տեսակի ներկայացուցիչ է, և պետք է օգտագործի «մարդասիրական միջանցքը», որը նրանք դեռ կարող են տալ:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>