Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Կորցրած հնարավորությունների տասնամյակ

Թուրքիայում կայացավ սահմանադրական հանրաքվեն՝ Էրդողանն անցկացրեց փոփոխությունների փաթեթը, որը թույլ կտա իրեն ոչ միայն ողջ պետական իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում, այլև ցմահ իշխել, եթե կարողանա։ Սրանով Թուրքիայի վիճակը քիչ է տարբերվում Հայաստանի վիճակից։ Հայաստանում էլ սահմանադրական փոփոխությունների նպատակը նույնն էր, միայն թե ցմահ իշխելու և իշխանությունը կենտրոնացնելու համար Սերժ Սարգսյանն ընտրեց խորհրդարանական համակարգը։

Թուրքիայում էլ, ինչպես Հայաստանում, հանրաքվեն անցկացվեց վարչական ռեսուրսի կիրառմամբ՝ ժողովրդի կամքին հակառակ։ Փաստորեն սրանով Էրդողանը միացավ 21-րդ դարի բռնապետերի յուրահատուկ ակումբին, որի «պատվավոր անդամ» են Լուկաշենկոն, Նազարբաևը, Բերդիմուխամեդովը, Ալիև Կրտսերը, և այլն։ Նրանց շարքերն է փորձում «խցկվել» նաև Սերժ Սարգսյանը։

Ցմահ իշխելու այն ցանկությունը, որով տառապում են այս ակումբի անդամները, մեծ հաշվով հիվանդագին է և դուրս է ռացիոնալ ընկալման տիրույթից․պարզապես կան մարդիկ, որոնց համար իշխանությունը, լիակատար իշխանությունը ոչ թե միջոց է, այլ գերնպատակ։ Իհարկե, պատմության մեջ եղել են հզոր լիդերներ, որոնք կենտրոնացնելով իշխանությունն իրենց ձեռքերում կարողացել են ծառայել պետությանը և թռիչքային զարգացում ապահովել։

Այդ տեսանկյունից ավտորիտար համակարգերը բացառիկ ռեֆորմիստական հնարավորություններ են տալիս զարգացող պետություններին։ Սակայն հնարավոր ռիսկերը շատ ավելի մեծ են, քան ակնկալվող օգուտը։ Ի դեպ, հետաքրքրական է, որ թե՛ նորաթուխ բռնապետ Էրդողանը, թե՛ ակումբի «աքսակալներ» Նազարբաևը, Լուկաշենկոն, Ալիևը և այլք՝ իշխանության կենտրոնացումը փորձում են բացատրել հենց «ազգային պետական շահերով», հիմնականում ժողովրդին պահելով արտաքին թշնամու հարձակման վախի ներքո։ Մենք էլ՝ հայերս, այդ «արտաքին թշնամիներից» մեկն ենք և Ալիևի բռնապետության հիմնասյունը։

Սակայն Սերժ Սարգսյանի պահվածքը դուրս է նույնիսկ այս տրամաբանությունից։ Երբ նա եկավ իշխանության 2008 թվականին, նա իսկապես ուներ բացառիկ հնարավորություն պատմության մեջ մտնել, որպես բարեփոխիչ առաջնորդ։ Տեր-Պետրոսյանի ժամանակ պատերազմ էր, որն ամեն դեպքում բացասական ազդեցություն էր ունենում Հայաստանի զարգացման վրա։ Քոչարյանի օրոք վերականգնվում էր տնտեսությունը, իհարկե, կային նաև ակնհայտ խնդիրներ։ Բայց Սերժ Սարգսյանը ստացավ շատ լավ ժառանգություն․հզոր բանակ, որն ապահովում էր սահմանի համեմատական խաղաղ վիճակ և արագ տեմպերով զարգացող տնտեսություն։ Եվ այլևս ոչինչ չէր խանգարում, որպեսզի Հայաստանում հաստատվի ժողովրդավարական համակարգ, ազատ շուկայական տնտեսություն։ Սարգսյանն էլ ուներ դրա համար բավարար իշխանություն, սակայն չունեցավ կամք։

Նա նույնիսկ չփորձեց անձնական շահը համադրել ազգային պետական շահի հետ, այլ մի կողմ դնելով վերջինս, տնտեսությունն իր ձեռքում կենտրոնացնելու և ցմահ իշխանության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Եվ այս՝ կորցրած հնարավորությունների տասնամյակի արդյունքում հիմա մենք ունենք այն, ինչ ունենք՝ մեռնող տնտեսություն, լկտիացած թշնամի, մեռած քաղաքական դաշտ և իներտ ժողովուրդ, որի ճնշող մեծամասնությունը մտածում է երկրից արտագաղթելու մասին։

Ցավալին էլ այն է, որ Սերժ Սարգսյանին դա չի հետաքրքրում։ Ինքը լիովին պատրաստ է մնալ Հայաստանի ցմահ ղեկավար։

Տիգրան Ափունց

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>