Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Էրդողանը, Ալիևը և պաշտոնական Թեհրանը ուրվագծել են, թե ինչի համար է լինելու հաջորդ պատերազմը. ի՞նչ է դրան պատասխանելու Հայաստանը

Արցախյան պատերազմը վերջինը չէր մեր տարածաշրջանում, և նոր պատերազմի ուրվագծերն է՛լ ավելի ակնհայտ դարձան Բաքվի շքերթի ժամանակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հայտարարություններից հետո:

Դեկտեմբերի 10-ի Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտասանել է անջատողական գաղափարներ ներառող բանաստեղծություն Արաքս գետի մասին:

Էրդողանը մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեին․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»:

Սրան ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կոշտ պատասխանել է Էրդողանին եւ գրել. «Էրդողանին չեն հայտնե՞լ, որ այն, ինչ նա Բաքվում թերի է մեջբերել, վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած շրջանների բռնի անջատմանն իրանական հայրենիքից: Մի՞թե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»:

Այլ կերպ ասած, Թուրքիան և Իրանը մտել են դիմակայության նոր փուլ: Այս փուլում Անկարան ցանկանում է տարածքներ ստանալ Իրանի հյուսիսում, իսկ Թեհրանն, իր հերթին, հայտարարում է, որ հարավային Ադրբեջանի տարածքները բռնի կերպով օտարվել են Իրանից:

Եթե սրան ավելացնենք Ալիևի այն խոսքերը, որ Երևանը, Զանգեզուրը և Սևանն «ադրբեջանական հողեր են», ապա պարզ է դառնում, թե ինչ ծրագրեր ունի ադրբեջանա-թուրքական տանդեմը նոր պատերազմում, և նաև պարզ է, թե Իրանն ինչ հավակնություններ ունի այդ հնարավոր նոր պատերազմում:

Եթե մենք ամփոփենք այն ամենը, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, ապա պարզ է դառնում ոչ միայն այն, թե ով է կանգնած Արցախյան պատերազմի ետևում, այլև, որ տարածաշրջանում նախատեսվում են խոշոր աշխարհաքաղաքական փոփոխություններ:

Պատմության մեջ այսպիսի փոփոխություններ տեղի են ունենում անընդհատ: Այնուամենայնիվ, պարզ է, որ դրանց արժեքը 5 միլիարդ դոլար չէ: Սա ծայրաստիճան փոքր գումար է` համեմատած այն վիթխարի փոփոխությունների հետ, որոնք ակնկալվում են մեր տարածաշրջանում: Սակայն այս գումարը ոմանց համար բավարար էր ոչ միայն Արցախի 7 շրջանները հանձնելու համար, այլ նաև, որ Շուշին և Հադրութը հանձնեն: Այս գումարը բավական էր, որ իշխանությունները վտանգեին հայկական պետականությունը: Այս գումարը բավական էր 5 հազար մարդու կյանք ՝ 18-20 տարեկան տղաների մի ամբողջ սերունդի կործանելու համար: Այս գումարը բավական էր` վտանգելու հայկական պետականության գոյությունը:

Մենք պետք է անկեղծ լինենք և խոստովանենք, որ մի շարք սխալներ ենք թույլ տվել մեր պետության կառուցման գործում: Այս սխալները թույլ տվեցին մեր թշնամիներին՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, օգտագործել ամբոխն ու իշխանությանը բերել նրանց, ովքեր իրականացնում են ադրբեջանա-թուրքական ծրագրերը:

Եվ այս մարդկանց համար, ովքեր իրենց ամբողջ կյանքը զբաղվում էին մանր ժուլիկությամբ, հոդվածներ էին գրում մարդկանց դեմ փողի դիմաց, պատվիրված հարցազրույցներ տալիս պաշտոնյաների դեմ որոշ գումարի դիմաց, 5 միլիարդը թվում էր երազանք: Այստեղից էլ մենք ստացանք հսկայական ազգային ողբերգություն:

Մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ, այլև մեր մշակույթի հսկայական շերտ ենք նվիրել թշնամուն, և այս շերտի վրա նրանք կկառուցեն իրենց գաղափարախոսությունը՝ խաբելով աշխարհին, թե իբր հին ազգ են:

Մենք տասնյակ հազարավոր մարդկանց թողել ենք անօթեւան և առանց ապագայի:

Մենք ոչնչացրեցինք բանկային համակարգը, քանի որ հայկական բանկերը կորցրած տարածքներում 600 միլիոնից - 1 միլիարդ դոլարի ներդրումներ են արել, և դա կորել է:
Մենք դեռ լիովին չենք գիտակցել ողբերգության մասշտաբները: Բայց գիտակցությունը շուտով կգա:

Խնդրի գիտակցումը՝ շտկման առաջին քայլն է: Եվ մենք, որպես ազգ, կանենք այդ քայլը: Միայն այս դեպքում մենք կկարողանանք գոյատևել նոր պատերազմի արդյունքում:

Սա միակ միջոցն է, որով մենք հնարավորություն ունենք վերադարձնել կորցրածի գոնե մի մասը: Եթե մենք դա չանենք, ապա հայոց պետականության գոյության համար մնացել է ընդամենը մի քանի տարի:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>