Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Արկադի Ղուկասյանը ևս տեղյակ չէ Հիմնադրամի ծախսերից

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ աղմուկը մեծանում է: Հիմնադրամի ներսում բավականին մեծ լարվածություն ևս կա. պատճառն Արցախի անվտանգության համար հանգանակությունների շուրջ լրագրողներիս աղմկոտ բացահայտումներ են: Ավելի վաղ Yerevan.Today-ը հրապարակեց, որ պատերազմի  օրերին հանուն Արցախի կարիքների և հաղթանակի համար Սփյուռքից հանգանակված միլիարդավոր դրամներ են «անհետացել»: Գրել էինք, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80% ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ գաղտագողի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե, և ամենազավեշտալին այն է, որ այդ գործարքի փաստաթղթավորումը ձևակերպվել է իբրև նվիրատվություն ՀՀ պետական բյուջեին, ինչը աբսուդրային է և հակաօրինական, բայց, խոստովանենք, լրիվ բնորոշ է այս իշխանության դիլետանտ վարքագծին:

Այսօր էլ Hraparak.am-ը սկանդալային ինֆորմացիա է հրապարակել այն մասին, թե ինչպես է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերով ՊՆ շենք բարեկարգվել:

Հոդվածագիրը, հղում անելով իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերին, նշում է, որ բազմաթիվ կարիքների և հաղթանակի համար աշխարհասփյուռ հայերից հավաքված գումարները իշխանության քմահաճույքով դարձել են ոչ թե զենք և արցախցու սոցիալական բեռը թեթևացնող միջոց, այլ ընդամենը ծախսվել է ՀՀ ՊՆ շենք-շինությունների բարեկարգման կարիքների համար (հատկացել է՝ շուրջ 24,5 միլիարդ  դրամ), իսկ հիմնադրամից  1 միլիարդ 485 միլիոն դրամն ուղղվել է ՀՀ վարչապետի փոստային առաքումների արդիականացմանը և էլի մի քանի այսպիսի անկարևոր էսթետիկ ծախսերի, որոնք պատերազմի օրերին չէին կարող, որևէ կերպ, բանակը զինելուց առավել կարևոր լինել:

Ստացվում է, որ այս ամբողջը հստակ գծվել և սցենարն իրականացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կամ ուղիղ նրա հրահանգով:

Մենք զանգահարեցինք Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին, որը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ․ նա հայտնեց, որ իրեն, որպես խորհրդի անդամ, չեն հայտնել հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին: Ո՛չ զանգ է եկել, ո՛չ տեղյակ է պահվել։

Այս աղմկոտ բացահայտումներից հետո վարչապետ Փաշինյանն այդպես էլ լուռ մնաց, մինչդեռ առնվազն պարզաբանման համար իր մոտ պետք է կանչեր Հիմնադրամի տնօրենին ու ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Ուրեմն ինչու՞ է այս աղմուկն իր հանցավոր լռությամբ կոծկում հիմնադրամի փողերի թիվ 1 պատասխանատու Հայկակ Արշամյանը, ֆինանսների նախարար Աթոմ Ջանջուղազյանը։ Նկատենք, միակ բարձրաձայնողը եղավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ի պաշտոնե հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նոյեմբերի 6-ին նախագահը հարկադրված եղավ հիմնադրամի շուրջ խորացող անվստահության մասին հրապարակայնորեն հայտարարություն անել: 

Ասաց, որ ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել, որպեսզի պարզվի «Մենք ենք մեր սահմանները» խորագրի տակ հայրենակիցներից հանգանակված գումարների ծախսերը: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել էր, որ ինքը դեմ է եղել հիմնադրամի փողերը «տանելու» հրահանգված ձևին, ինքն առաջարկել է որպես փոխառություն այն ձևակերպել, սակայն իր կարծիքը հաշվի չի առնվել:

Նախագահը Հիմնադրամի տնօրենից պահանջել է թափանցիկ ֆինանսկան հաշվետվություն ներկայացնել և հիմնավորել ծախսերը: Նկատենք, նոյեմբերի 26-ին ուղարկված՝ նախագահի գրությանը ցայսօր՝ 15 օր անց պատասխան չկա: Հիմնադրամի տնօրենը, ստացվում է, արհամարհել է իր փաստացի վերադասի պահանջը․ ավելին՝ սորոսական տնօրեն Հայկակ Արշամյանը հարկ չհամարեց իր գործունեության ու հիմնադրամի նկատմամբ հայտնած նախագահի անվստահությանը գոնե մեկ անգամ ի պատասխան պարզաբանմամբ հանդես գալ:

Աղբյուր` Yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>