«Բերանս մի՛ փակի». ինչպես զոհվածի հարազատին հեռացրին հավաքի վայրից Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վռնդե՛ք Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
19
Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Բերանս մի՛ փակի». ինչպես զոհվածի հարազատին հեռացրին հավաքի վայրից 1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին Գրում են՝ էս գիժը դեղերը չի խմել (տեսանյութ) Նիկոլին պետք է քաղաքական թարս ապտակ տալ (տեսանյութ) Հայաստանը երբեք նման ափռ-ցփռ դուրս տվող ղեկավար չի ունեցել (տեսանյութ) Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վռնդե՛ք Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ Ամեն ինչ ասվել է. հաղորդումները դատախազություն և ԿԸՀ ուղարկել ենք. Արամ Վարդևանյան Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. փորձագետ «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Որտեղից հայտնվեցին Մահաբերն ու ՔՊ-ն...» Քրեական օրենսգիրքը լացում է Փաշինյան Նիկոլի համար Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ) Նիկոլ, հողը ոտքերիդ տակից փախչում է. Աշոտյան Ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց Արցախի հանձնումը․ Սյունիքը վտանգված է (տեսանյութ) Կլիենտի մոտ սրացումներ են Արթուր Օսիպյանը ձերբակալվել է Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ ՆԳՆ Լսի՚ր Նիկոլ, դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ. Իշխան Սաղաթելյան

ՌԴ աջակցությամբ Արցախում նախատեսվում է կառուցել 8000 բնակելի տուն. քաղշին նախարարն անդրադարձել է ավերածություններին և դրանց վերացման աշխատանքներին

Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ. ընդհանուր առմամբ, վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և ավելացրել, որ չվերականգման ենթակա օբյեկտների մեծ մասը բնակելի տներ են:

Քաղաքաշինության նախարարի խոսքով՝ ներկայումս կանգնեցվել են ծրագրային բոլոր օբյեկտների, ճանապարհաշինության և բնակարանաշինության ոլորտների շինարարական աշխատանքները: Այժմ ավերված շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն:

Պատերազմի ընթացքում քաղաքաշինության նախարարության հիմնական աշխատանքները կենտրոնացված էին քաղպաշտպանության ոլորտում. դրանք կապված էին նկուղների կահավորման հետ: Ա. Սարգսյանը նշել է, որ նկուղներում հիմնական խնդիրը կապված էր հոսանքների գծերի անցկացման, աթոռների, մահճակալների տեղադրման հետ:

Այս օրերին քաղաքաշինության նախարարության կողմից աշխատանքներն են ընթանում ավելի լայն թափով: Միայն Ստեփանակերտ քաղաքից արդեն իսկ ներկայացվել է 3000 դիմում: Հանրապետության շրջաններում, համագործակցելով շինարարական կազմակերպությունների հետ, հիմնական աշխատանքն իրականացվում է շրջվարչակազմերի միջոցով:

Հաշվի առնելով ձմեռային ժամանակաշրջանը՝ Ա. Սարգսյանը ներկայումս առաջնահերթ է համարում տանիքների և ջարդված պատուհանների վերականգման աշխատանքները, որոնք պետք է մինչև հունվար ավարտվեն:

Պատերազմի հետևանքով ավերածություններից ամենաշատը տուժել է Մարտունու շրջանը, մասնավորապես՝ Մարտունի քաղաքը, ապա նաև մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ա. Սարգսյանը տեղեկացրել է, որ ՌԴ աջակցությամբ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 8000 արագ կառուցվող բնակելի տուն, որոնք բաղկացած կլինեն 2,3,4 սենյակներից: Քաղաքաշինության նախարարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն արդեն ներկայացրել է առաջին 1000 տան դիմումները, որպեսզի, ըստ առաջնահերթությունների, իրականացվի հաշվառում և ներկայացվի ընտանիքների կազմը:

Անդրադառնալով պատերազմի հետևանքով կրթական, մշակութային և առողջապահական ոլորտների ենթակառուցվածքների ավերածություններին՝ նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ ևս գույքագրման աշխատանքներն ընթանում են: Այս համատեքստում Ա. Սարգսյանն առանձնացրել է Ստեփանակերտի նորակառույց ծննդատան շենքը, որում ավերածությունները զգալի թիվ են կազմում. ի դեպ ծննդատան նոր շենքը, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել էին, պետք է շահագործման հանձնվեր դեկտեմբեր ամսին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>