Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Կապիտուլյանտի հուշերը». ինչու՞ է Փաշինյանը նախընտրել Արցախի հանձնումը

Հայտնի արտահայտություն կա, որ «Պարտվող կողմը փորձում է պատերազմում հաղթել իր հուշերում»: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը լսել է այս արտահայտությունը, բայց շատ այլ բաների պես նա այն սխալ է հասկացել:

Վերջին 2 օրվա ընթացքում Փաշինյանը փորձում է մաս առ մաս ներկայացնել անցած պատերազմի տարատեսակ նրբությունները, կտրելով դրանք ընդհանուր կոնտեքստից:

«Կապիտուլյանտի հուշերի» հիմնական թեզերը հետևյալն են.

1. Վարչապետը փորձում է համոզել հասարակությանը, որ Հայաստանի և Արցախի բոլոր նախկին ղեկավարները կողմ էին դադարեցնել պատերազմը, բայց Փաշինյանը այս քայլն իբր հերոսաբար կայացրել է անձամբ, և այժմ նրա համար անհասկանալի է, թե ինչու են նրան մեղադրում այն բանի մեջ, ինչը բոլորը ցանկանում էին:

2. Իր այսօրվա ստատուսով Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ եթե նույնիսկ ինքը չլիներ պետության ղեկին, ապա պատերազմի արդյունքը նույնը կլիներ:

Հիմա ընդհանուր գնահատական տանք Փաշինյանի վերջին «բացահայտումներին»:

Գործող վարչապետը դեռ չի գիտակցում, որ աղետը Հայաստանին ու Արցախին սկսեց մոտենալ ոչ թե սեպտեմբերի 27-ի առավոտվանից, այլ 2018-ի մայիսի 9-ից: Այդ օրվանից սկսած՝ Փաշինյանը սկսեց վարել քաղաքականություն, որը, մի կողմից, փակուղի բերեց բանակցային գործընթացը (հիշենք նրա հակասական հայտարարությունները, որ «նա իրավունք չունի բանակցել Արցախի անունից», որ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», որ «Հարցի լուծումը պետք է բավարարի նաեւ Ադրբեջանի ժողովուրդին»), ինչը Ադրբեջանին պատերազմ սկսելու լեգիտիմ իրավունք տվեց: Բաքուն սկսեց մեղադրել Հայաստանին ապակառուցողականության և բանակցությունների խափանման մեջ: Չնայած մինչ 2018 թվականն իրավիճակն այլ էր, և Ադրբեջաններ միշտ ընկալվում որպես դեստրուկտիվ կողմ:
Աղետը սկսեց, երբ «հայկական հեղափոխությանը հարմարվելու, ադապտացվելու» կոչերը հնչեցին` ուղղված Ռուսաստանի Դաշնությանը: Երբ Երեւանից հայտարարվեց, որ Իրանի հետ սահմանը կարող է փակվել: Դա հանգեցրեց այն բանի, որ Ադրբեջանի հետ պատերազմող երկիրը միջազգային ասպարեզում մնաց միայնակ:

Աղետը սկսվեց այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետն ասաց, որ ինքը «բանակցություններ է սկսում իր կետից» և, փորձելով առանձնանալ բոլոր նախորդ առաջնորդներից, փաստորեն, հրաժարվեց «Մադրիդյան սկզբունքներից», հրաժարվեց սահմանի դիտարկումից, որը մենք կարողացանք ձեռք բերել 2016-ի պատերազմից հետո:

Նա չհասկացավ, որ «Մադրիդյան սկզբունքները» ծնվեցին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից (1996 թվականի դեկտեմբերի 3) հետո այն պայմաններում, երբ մենք մենակ մնացինք, Արցախն ընկալվում էր որպես Ադրբեջանի անբաժան մաս, և մենք ստիպված պիտի լինեինք այն տալ թշնամուն:

«Մադրիդյան սկզբունքները» հայկական դիվանագիտության համար իսկական բեկում էին դարձել: Այս սկզբունքների շրջանակներում, զիջելով մի քանի շրջաններ, բայց պահպանելով Քելբաջարը, Լաչինը, Շուշին, Ասկերանը, Հադրութը, մենք պիտի ստանաինք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ընդունված իրացումը: Այլ կերպ ասած, մենք իրավական հիմքեր ստացանք, որպեսզի Արցախը ստանա միջազգայնորեն ճանաչված անկախություն:

Նա չի էլ գիտակցել, որ աղետը սկսվել է այն ժամանակ, երբ նա սկսեց դատական գործընթացներ վարել բանակի վերնախավի դեմ, երբ հասարակությունը բաժանեց «սևի» և «սպիտակի»:

Կորոնավիրուսը հասկացրել էր, որ իշխանությունը խնդիր ունի «ճգնաժամային կառավարման» հետ: Ենթադրվում էր, որ սա ազդանշան է այն բանի, որ պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի դիմել որակավորված օգնության: Այս օգնությունը Փաշինյանին առաջարկվել է պատերազմի օրերին: Նրան նույնիսկ առաջարկվեց թողնել բոլորին իրենց պաշտոններում, բայց ժամանակավոր ղեկավարությունը ավելի պրոֆեսիոնալ կադրերի տալ: Նա հրաժարվեց: Նա նախընտրեց չկիսել մեկ գրամ իշխանություն և կորցնել Արցախը:

Պատերազմին նախորդեց սարսափելի որոշումների մի ամբողջ շղթա, որոնք անձամբ կայացրեց Փաշինյանը: Ավելին, հրաժարվելով ավելի վաղ փուլում դադարեցնել պատերազմը՝ վախենալով, որ իրեն դավաճան կկոչեն, նա դատապարտեց Շուշին: Եվ այսօր Ստեփանակերտի փրկությունը որպես հաջողություն ներկայացնելու փորձերը պարզապես ցինիկ են թվում:

Ինչ վերաբերում է Փաշինյանի այսօրվա ստատուսին, ապա դրա հետ կապված պետք է ասվի երկու բան.

Լավ իմանալով, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է անգամ Նիկոլի հանդիպումները կազմակերպել Մոսկվայում, այլ ոչ թե նա` Քոչարյանինը, Փաշինյանն այդպես էլ պետական մանդատ չի տրամադրել, որ պետության անունից բանակցեն ՌԴ իշխանությունների հետ։ Իսկ ինչու՞: Ասենք. քանի որ Փաշինյանը հավատում էր, որ եթե «մեկ ուրիշը փրկություն բերի ՌԴ-ից», նա կկորցնի իր իշխանությունը: Ուստի Փաշինյանը կրկին գերադասեց կորցնել Արցախը, բայց չկորցնել իշխանությունը:

Եվ երկրորդ կետը. Փաշինյանը խոստովանեց, որ դատարանի վրա այնքան ազդեցություն ունի, որ կարող է հրամաjել Աննա Դանիբեկյանին 5 րոպեում Քոչարյանին վերադարձնել իր անձնագիրը:

Սա շատ կարևոր նրբերանգ է, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ, օրինակ, Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ զրույցի ընթացքում «դպրոցական տղայի ոգևորությամբ», Պուտինին համոզում էր, որ ինքն ազդեցություն չունի դատական գործընթացի վրա, և որ «Քոչարյանի գործը բացարձակ թափանցիկ բնույթ ունի, իսկ նա չունի ազդեցութուն» գործի վրա:

Կարելի է միայն խնդրել Փաշինյանին շարունակել գրել իր «կապիտուլյանտի հուշերը», քանի որ դա հեշտացնում է հետագա վարույթները:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>