Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Թուրքերը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով պղծեցին Մոնթե Մելքոնյանի հիշատակն ու կերպարը

Պետականությունը եւ խորհրդանիշները միշտ քայլում են կողք կողքի: Նման խորհրդանիշներից մեկը, որի շուրջ կառուցվել է Հայկական Պետականությունը, մայիսի 9-ն էր: Եռատոնի օր մեր ժողովրդի համար: Հայրենական մեծ պատերազմում` Հաղթանակի օր, Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օր և Շուշիի ազատագրման օր: Հայոց Պետականության մեկ այլ խորհրդանիշը Մոնթե Մելքոնյանի կերպարն է: Մարդու, ով իր կյանքը դրեց Հայրենիքի ազատագրման համար: Մարդու, ով ազատագրեց ոչ միայն Մարտունու շրջանը, այլեւ Քարվաճառը:

Հասկանալի է նաև, որ այն, ինչ մեզ համար տոն է և խորհրդանիշ, թիրախ է Ադրբեջանի և Թուրքիայի համար: Ոչնչացման ենթեկա թիրախ:

Տասնամյակներ շարունակ ադրբեջանա-թուրքական տանդեմը փորձում էր ոչնչացնել ոչ միայն մեր պետականությունը, այլև ոչնչացնել մեր խորհրդանիշները: Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի ժամանակ սպանվեց Վազգեն Սարգսյանը, 2008-ի մարտի 1-ի դեպքերը, 2016-ի ապրիլյան պատերազմը՝ սրանք մեր հպարտությունն ու պետականությունն իր խորհրդանիշներով խլելու փորձերի մի մասն է:

Այնուամենայնիվ, եթե դրսից եկող ճնշումը չկարողացավ ոչնչացնել Հայոց Պետականությունը և դրա խորհրդանիշները, ապա «մասնաբաժին ստանալով» 2018-ի հայկական հեղափոխության մեջ թուրքական 5-րդ շարասյունը հաղթական երթով անցավ մեր երկրի տարածքով և անցած 2,5 տարվա ընթացքում նպատակաուղղված կերպով ոչնչացրեց մեր պետական խորհրդանիշները:

2.5 տարվա ընթացքում արվել է այն, ինչ նախորդ տարիներին ադրբեջանա-թուրքական տանդեմը չի կարողացել անել: Խարխլվել է բանակի և ռազմական գեներալների հեղինակությունը, 2008-ին իշխանության բռնի տապալելու փորձը հայտարարվել է «ժողովրդի կամքի դրսևորում և ապստամբության իրավունքի դրսեւորում», Ղարաբաղյան պատերազմի հերոսներին դատել են Շուշիի ազատագրման օրը, պետությունն իրականացրեց հասարակությունը հայերի ու ղարաբաղցիների բաժանման կեղտոտ քարոզը:

Բացարձակապես այն ամենը, ինչ Բաքուն և Անկարան պլանավորել և փորձել են իրականացնել գրեթե 30 տարի, Փաշինյանն ու իր թիմը իրականացրեցին 2,5 տարում:

Բայց Փաշինյանին չի բավարարել այս ամենը և երբ Շուշին արդեն 2-3 օր գտնվում էր Ադրբեջանի ձեռքում, նա միայն Ադրբեջանի դրոշի օրը կապիտուլյացիայի ակտ ստորագրեց (խորհրդանշական է, չէ՞), ինչպես նաև համաձայնեց Քարվաճառից զորքերը դուրս բերել նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը (խորհրդանշական է, չէ՞):

Այսպիսով, Նիկոլն ավարտեց Մոնթե Մելքոնյանի կերպարն ու հիշողությունը պղծելու գործընթացը՝ 2018-ին իշխանության գալով Մոնթեի հագուստով և վիրակապը ձեռքին, իսկ հիմա, ամսի 25-ին Նիկոլը թաղեց Մոնթե Մելքոնյանի կյանքի գործը իր իսկ ծննդյան օրը:

Պատմությունը կտա կատարվածի գնահատականը, բայց մենք միայն պետք է փաստենք, որ վերջին 2,5 տարվա ընթացքում Փաշինյանի և նրա թիմի գործունեությունը համապատասխանում էր միայն Թուրքիայի և Ադրբեջանի շահերին: Եվ փաստորեն, երբ Նիկոլն ասաց, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդներին», նա իրականում աշխատում էր միայն Ադրբեջանի, Թուրքիայի և սիրիացի ահաբեկիչների շահերի բավարարման համար: Ահաբեկիչների որոնց ընտանիքներն արդեն տեղափոխվում են այն տարածքները, որոնք Նիկոլը տվել է Ադրբեջանին:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>