Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի փոխհարաբերությունները փորձ է արվում նմանեցնել «Շան սիրտը» պատմվածքի հերոսների հարաբերությունների հետ. ինչո՞ւ

Վերջին ժամանակներս Տեր-Պետրոսյանի թիմակիցները սկսել են ավելի խիստ քննադատել իրենց գործընկեր Փաշինյանին, քան նույնիսկ իրական ընդդիմության ներկայացուցիչները:

Շատերը դա դիտարկում են այն հանգամանքով, որ Տեր-Պետրոսյանը չի ուզում կիսել Փաշինյանի հետ դավաճանի պիտակը և հրահանգել է իր թիմակիցներին Փաշինյանին քննադատել «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել» սկզբունքը կիրառելով:

Մյուս կողմից Տեր-Պետրոսյանը փորձելով տարանջատվել Փաշինյանից` փորձում է ապագայում քաղաքական դաշտում իր փոքրիկ տեղն ունենալ: Մանավանդ, որ լևոնանիկոլական տիրույթից այլևս ոչ ոք չի կարողանալու մնալ հանրային տիրույթում Շուշին ու Արցախը հանձնելուց հետո:

Այս համատեքստում լևոնական շրջանակները նույնիսկ առիթներ են փնտրում, թե ինչպես հիմնավորել իրենց տարբերությունները փաշինյանականներից:

Եվ այս համատեքստում նրանց օգնության է հասել ռուսական գրականությունը: Մասնավորապես, Բուլգակովի «Շան սիրտը» վեպն այսօր հաճախ է ցիտվում այդ շրջանակների կողմից:

Մեր ընթերցողներին կարճ հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը: Բուլգակովի հերոսներից մեկը՝ պրոֆեսոր Պրեոբրաժենսկին մեծ հաջողությունների էր հասել մարդկանց երիտասարդացման հարցում: Եվ ահա նա որոշում է կայացնում շարունակելով իր էքսպերիմենտը անտուն շնից մարդ ձևավորել, որպես փորձադաշտ ընտրվում է «Շարիկ» անունով իր հարևան անտուն շունը: Էքսպերիմենտը հաջող է անցնում, և շունը դառնում է մարդ: Սակայն պարզվում է, որ «Շարիկը» դառնում է կոպիտ և հարբեցող մարդ: Չունենալով որևէ այլ մարդկային հատկություն, «Շարիկ»-ը, որն արդեն մարդ էր դարձել, ընկնում է բոլշևիկյան քարոզչության ազդեցության տակ և սկսում է իր պայքարը թալանչիների և թալանչիական դասակարգի ներկայացուցիչների դեմ: Շարիկովին  այդ հարցում սկսում է ուղղորդել հմուտ բոլշևիկ Շվոնդերը: Վերջինս «Շարիկին» տալիս է մարդու փաստաթուղթ՝ «Պոլիգրաֆ Շարիկով» անուն- ազգանունով և նշանակում է նրան «անտուն շների դեմ պայքարի» վարչության պետի պաշտոնում: Իսկ, որպեսզի Շարիկովը գրանցում ունենա, ստիպում է պրոֆեսոր Պրեոբրաժենսկուն, որպեսզի իր հոգևոր զավակ, գրանցվի իր տան մեջ:

Որոշ ժամանակ անց Շարիկովը ամրապնդվելով սկսում է պայքարը իր հոգևոր հոր՝ պրոֆեսոր Պեոբրաժենսկու դեմ`  փորձելով նրան վտարել իր տնից:

Բուլգակովի այս պատմությունը բնորոշում է Ռուսաստանի հետհեղափոխական իրավիճակը և այն, թե ինչ վատ դեր կատարեցին այն մտավորական կոչեցյալները, որոնք արդարացնում էին բոլշևիկ հեղափոխականներին:

Զուգահեռներ անցկացնելով իհարկե կարելի է գտնել նմանություններ Տեր-Պետրոսյանի և Պրեոբրաժենսկու, Փաշինյանի և Շարիկովի  միջև: Սակայն  խնդիրն այն է, որ Բուլգակովը իր այս պատմվածքով փորձում էր ցույց տալ բոլշևիկյան հեղափոխականների և նրանց աջակցողների ողջ էությունը, որի պատճառով  էլ Ռուսաստանը հայտնվեց  մեծ ողբերգության մեջ:

Ինչ վերաբերվում է նրան, որ Տեր-Պետրոսյանը փորձում է և հավանաբար շարունակելու է փորձել տարանջատվել իր հոգեզավակից, ապա պետք է նշել, որ դա նրան չի հաջողվելու և դավաճանի խարանը նրանից և նրա թիմակիցներից նույնպես չի մաքրվելու, քանզի Փաշինյանի գաղափարական հենարանը լինելով վերջին 13 տարիների ընթացքում` Տեր-Պետրոսյանը Փաշինյանի հետ հավասարապես է կիսում այն ողջ պատասխանատվությունը, թե ինչ կատարվեց Արցախի և Հայաստանի հետ: Չէ որ մինչ պատերազմը Փաշինյանն արդեն մեծ ավերակություններ էր կատարել նաև մյուս ոլորտներում, իսկ Տեր-Պետրոսյանն էլ Փաշինյանին քննադատողներին մեղադրում էր բոլոր մեղքերի մեջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>