Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Վստահ եմ, որ Արցախի նախագահի կողմից հնչեցված մեղադրանքին հետագայում կարձագանքի նաև ԱԱԾ-ն»․ Միքայել Համբարձումյան

«Իրավունք» թերթի զրուցակիցն է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը:

– Բարև Ձեզ, պարոն Համբարձումյան, կարո՞ղ ենք Ձեզ մի քանի հարց ուղղել:

-Ոչ, չեք կարող:

-Կներեք, բայց Դուք արդեն իսկ մամուլով անդրադարձել եք հանրությանը հուզող մի շարք հարցերի և հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը` կարծում ենք, որ դեռ ասելիք ունեք հանրությանը:

– Դա ի՞նչ կապ ունի, ես ասել եմ այն, ինչ հարկ եմ համարել` որպես սպա, որպես քաղաքացի, իսկ քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես քաղաքական գործիչ չեմ և այս պահին ցանկություն էլ չունեմ նման գործունեությամբ զբաղվել:

-Վտանգավո՞ր եք համարում:

-Բացարձակ: Ես հապճեպ, չկշռադատված, պահի ազդեցության տակ որոշումներ փորձում եմ չկայացնել:

– Միայն մեկ հարց` ԱԱԾ աշխատակիցների գործողությունների վերաբերյալ:

-Եթե խոսքը ներկայումս ծավալվող իրադարձությունների ընթացքում նրանց գործողություններին է վերաբերում, որևէ մեկնաբանություն չունեմ:

-Ոչ, հարցը վերաբերում է հետևյալին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին ելույթներից մեկում հայտարարեց, որ ԱԱԾ ամենապատրաստված և էլիտար ստորաբաժանումը, որը ենթադրում ենք` «Ալֆան» է, հրաժարվել է մարտական առաջադրանք կատարելուց և ըստ էության` փախուստի է դիմել, ընդ որում , փաստորեն այդ դեպքը տեղի է ունեցել Ձեր պաշտոնավարման ընթացքում:

– ԱԱԾ նշված ստորաբաժանման պետը և աշխատակիցները, պրոֆեսիոնալ, իրենց գործին, պետությանը և հայրենիքին նվիրված մարդիկ են, այս տարիների ընթացքում բազմիցս եմ առիթ ունեցել համոզվելու դրանում: Վստահ եմ, որ Արցախի նախագահի կողմից հնչեցված մեղադրանքին հետագայում կարձագանքի նաև ԱԱԾ-ն` ներկայացնելով պատշաճ հիմնավորումներ: Նման մարտական պատրաստվածություն ունեցող ջոկատը հնարավորինս պետք է օգտագործել ըստ նշանակության` նրանց առջև անհրաժեշտ էր դնել իրենց բնորոշ խնդիրներ` չփորձելով օգտագործել իբրև ընդամենը հետևակ: Մեկ կարևոր հանգամանք ևս, եթե նոր զորակոչված, անփորձ զինվորականը կարող էր օբյեկտիվորեն ունակ չլինել ճիշտ գնահատել իրավիճակը` իրեն տրված հրամանի կատարման իրատեսությունը, նպատակահարմարությունը և հետևանքը, ապա մեր ծառայության աշխատակիցները սովոր են իրականացնել խորը մտածված, հաշվարկված, պլանավորված և արդյունավետ գործողություններ, ինչը, կարծում եմ, հաշվի չի առնվել Արցախում ծավալված այդ իրավիճակում: Ի դեպ, այդ օրերի ընթացքում ԱԱԾ բոլոր աշխատակիցներն անխտիր ներգրավված են եղել հայրենիքի պաշտպանության գործում և պատվով լուծել են իրենց առջև դրված խնդիրները: Իմ անձնական կարծիքով` հանձնարարություն չեն տալիս գնալ-մեռնելու, այլ հանձնարարություն են տալիս գնալ, անձնվիրաբար կռվելու:

-Եւս մեկ հարց ու վերջ:

-Եթե վերջինն է, խնդրեմ:

-Քաղաքական որոշ շրջանակներում սկսել են շահարկել այն միտքը, թե Ռուսաստանն իբր դավաճանել է Հայաստանին: Ի՞նչ գնահատական կտաք դրան:

-Բացարձակ անհեթեթություն: Վստահեցնում եմ, որ Ռուսաստանն իրադարձությունների զարգացման այս ողջ ժամանակահատվածում դրսևորել է ճիշտ և հավասարակաշիռ վարքագիծ: Ռուսաստանի վստահ ու կոնկրետ դիրքորոշման, իսկ առանձին դեպքերում` գորոծողությունների արդյունքում է նաև, որ հնարավոր եղավ կանխել ադրբեջանաթուրքական զորքերի կողմից Սյունիքի ուղղությամբ Հայաստան հնարավոր ներխուժումը, բացի այդ, հակառակորդի զորքերի առաջխաղացումն Արցախում փաստացի կասեցվել է Ռուսաստանի միջոցով, ինչը, իմ կարծիքով, գուցե հնարավոր էր անել ավելի վաղ: Հայ ժողովուրդը սա պետք է իմանա և գիտակցի: Բնավ չցանկանալով թերագնահատել Հայաստանի մյուս բարեկամ երկրների արածը` վստահաբար կարող եմ ասել, որ չկա որևէ երկրորդ պետություն, որն այդչափ աջակցած լինի մեզ ստեղծված իրավիճակում:  Այսքանը, շնորհակալություն, որևէ այլ հարց խնդրում եմ չուղղել, ցտեսություն:

-Շնորհակալ ենք, հուսով եմ զրուցելու այլ առիթներ եւս կլինեն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>