Ռուս խաղաղապահները մտան Ստեփանակերտ
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահների առաջատար ստորաբաժանումները անցել են Ղարաբաղում իրենց առջև դրած խնդիրների կատարմանը: Ինչ է հայտնի այս պահին`
-Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքի հատվածքում տեղադրվել է 10 դիտակետ:
-Լաչինի միջանցքը և Լաչինի ճանապարհի մի հատվածը վերցված են վերահսկողության տակ, տեղադրվել է 6 ժամանակավոր դիտակետ:
-Խաղաղապահ գումարտակը մտել է Ստեփանակերտ:
-Առաջատար ստորաբաժանումներն անցել են «Հարավ» պատասխանատվության գոտում 4 դիտակետի տեղադրմանը:
-Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:
-Մեկ օրում Հայաստան է ժամանել 372 զինծառայող, բերվել 53 միավոր տեխնիկա: Ընդհանուր առմամբ` երկրում է 817 զինծառայող և 119 միավոր տեխնիկա, այդ թվում` 8 ուղղաթիռ: Այս մասին հայտնում է yerevan.today-ը՝ РИА Новости-ին հղելով։

