Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

25 տարվա ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք ստեղծել պետություն

Վերջին 20-25 տարում Հայաստանի քաղաքական վերնախավում մեծ փոփոխություններ կատարվեցին: 90-ականների սերունդն այսօր գրեթե ամբողջությամբ վերացել է, վերանում է նաև 2000-ականների քաղաքական սերունդը: Այսօր խաղի մեջ են մտնում նոր դեմքեր, նոր գործիչներ, սակայն այս ամենի հետ միասին պետք է արձանագրել մեկ բան՝ մնայուն են մնում Հայաստանում հաստատված արատավոր բարքերը, որոնք այդպես էլ մեզ թույլ չտվեցին դառնալ ժամանակակից պետություն և զարգանալ այն ուղիով, որով գնացին հետսովետական շրջանում Բալթյան երկրները: Ավելին, վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանը հետզարգացում ապրեց նույնիսկ հարևան Վրաստանի համեմատ: Հիշենք, թե ինչպիսի խայտառակ վիճակում էր գտնվում Վրաստանը 90-ականներին, 2000-ականներին, և ինչ տեմպերով է այսօր զարգանում այդ երկիրը:

Բերենք ընդամենը մի քանի համեմատություն:

Վրաստանում երկու անգամ ընտրություններով իշխանություն փոխվեց: Մեկը «Վարդերի հեղափոխությունն էր»՝ 2003-ին, մյուսը՝ 2012 թվականին էր, երբ իշխանության եկան Իվանիշվիլու կողմնակիցները: Արդյունքում, այդ երկրում ձևավորվեց նոր քաղաքական միջավայր, ժողովուրդը դարձավ իրական գործոն, ընտրությունն այս երկրում դարձավ ոչ թե կոմերցիոն, այլ քաղաքական գործիք: Եվ դրա արդյունքը եղավ այն, որ այս երկիրը Հայաստանի համեմատ թռիչքային զարգացում է ապրում:

Բերենք ընդամենը մի քանի թվեր՝ 2015 թ. Վրաստանում արտաքին ներդրումները հասել էին 3,5 միլիարդ դոլարի, Հայաստանի ցուցանիշը նույն ժամանակահատվածի համար գրեթե 20 անգամ քիչ էր՝ մոտ 180 միլիոն դոլար: Անցյալ տարի Վրաստանի արտաքին ներդրումները կազմել էին ավելի քան 1,3 միլիարդ դոլար, Հայաստանի ցուցանիշները 10 անգամ ավելի պակաս էին՝ մոտ 150 միլիոն դոլար: Սրանք լոկ թվեր չեն, սրանք արձանագրում են երկրի զարգացման աստիճանը և որակը, որից կախված է մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, երկրի հեղինակությունը միջազգային հարաբերություններում: Վերջապես, ազգի և պետության իմիջը:

Մենք վերջին 10 տարվա ընթացքում լուրջ հետզարգացում ապրեցինք, վրացիները լուրջ զարգացման ցուցանիշներ ցույց տվեցին, և դա այն պայմաններում, որ Վրաստանի համար պետության անվտանգության սպառնալիք գոյություն չունի, քանզի Ռուսաստանի հետ կոնֆլիկտը սահմանափակվում է Աբխազիայով և ՀՎ. Օսիայով: Մինչդեռ, Հայաստանի համար Ղարաբաղը լոկ տարածքային վեճի հարց չէ և Հայաստանն ունի  պետության անվտանգության սպառնալիքի լրջագույն խնդիր, այն էլ այն պարագայում, երբ հարևան Թուրքիան և Ադրբեջանը տարեցտարի հզորանում և ուժեղանում են, իսկ Հայաստանը թուլանում և արյունաքամ լինում՝ արտագաղթի բարձր տեմպի պատճառով:

Սակայն, այս ամենի համար չի կարելի վերացական մեղադրանք հնչեցնել լոկ ժողովրդի հասցեին, քանզի ժողովուրդ հասկացությունը ամորֆ, վերացական երևույթ է: Ժողովուրդը դառնում է ազգ, երբ նրան դարձնում է այդպիսին այդ ժողովրդի վերնախավը, իսկ երբ այդ վերնախավը ձևավորվում է այսօրվա մականունավորների միջոցով, ապա ինքը՝ վերնախավն է դադարում լուրջ գործոն դառնալ բուն ժողովրդի համար, և այն հետզարգացում է ապրում և դառնում է ոչ թե ազգ, այլ բնակչություն, իսկ բնակչության կապը տարածքի հետ խիստ պայմանական բնույթ ունի, քանզի տարածքը դառնում է հայրենիք միայն այն դեպքում, երբ շարքային մարդը տեսնում է իր հանրային շահը, իսկ երբ նա այդ հանրային շահը չի տեսնում, ապա վաճառում է իր ապագան 5-10 հազար դրամով, ինչը հասկանալի է: Ահա այսպիսի փակ ցիկլի մեջ է հայտնվել Հայաստանը, որից դուրս գալու ելքի տարբերակները շատ չեն: Մի անգամ մենք նման ելք ունեցել ենք 100 տարի առաջ, սակայն ցավոք այդ ամենից ոչ մի դաս չենք քաղել, իսկ դա հուշում է, որ պատմությունը կարող է կրկնվել, քանզի սեփական պատմությունից դասեր չքաղած ազգը էռոզիայի է ենթարկում իր պատմական հիշողությունը, քանզի բնակիչ դարձած մարդիկ չեն կարող ապրել պատմական հիշողության կատեգորիայով:

Սա է իրականությունը:

Հակոբ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>