Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ
1
Նիկոլի համախտանիշը Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Փաշազադեի վկաների անատոմիան․ ՄԱՀԱԿ փոդքասթ (տեսանյութ) Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան 2-րդ տարին անընդմեջ «Մայր Հայաստան» խմբակցությունն արժանանում է երևանցու բարձր գնահատականին Ֆիդանը կոչ է անում Եվրոպային ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիան դիտարկել որպես իր անվտանգության հենասյուն Պատերազմ Արցախում
Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Չհանձնվող մարդկանց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Վեհափառի հետ խնդիր ունի Փաշինյանը. Տիգրան Քոչարյան Հայր Հովհաննեսը «Իզմիրլյան» ԲԿ-ում պատարագ է մատուցել. Միքայել Սրբազանը մասնակցել է հիվանդասենյակից Նիկոլի համախտանիշը Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն Սառցեբեկորները մահվան սպառնալիք են դարձել իշխանության անգործության պատճառով (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը Շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել Փաշինյանի դիսկոտեկին Դատախազները կտրվում են քննությունից Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Փաշազադեի վկաների անատոմիան․ ՄԱՀԱԿ փոդքասթ (տեսանյութ) Այս պահին եկեղեցին ակնհայտորեն շահում է, որովհետև ավելացնում է իր բոնուսները, կշիռը. Լիլիթ Բլեյան Հայկ Մամիջանյանի ժեստը եվրոփարիսեցիներին Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են. Աբրահամյան Մարդկանց մեքենաները ջարդ ու փշուր են լինում (տեսանյութ) Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան 2-րդ տարին անընդմեջ «Մայր Հայաստան» խմբակցությունն արժանանում է երևանցու բարձր գնահատականին Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները. Վեհափառն անսասան է. Գևորգ Դանիելյան

Ինչի՞ մեջ են մեղադրում Սերժ Սարգսյանն ու նրա քարոզչամեքենան Սեյրան Օհանյանին

Վերջին օրերին կտրուկ աճել են Սեյրան Օհանյանի հանդեպ քննադատական հոդվածները, որոնք ուղղորդվում են մեկ կենտրոնից, ինչը հասկանալի է, քանզի առջևում խորհրդարանական ընտրություններն են, Հանրապետական կուսակցության համար դա կյանքի ու մահու հարց է, և վերջինս ամեն ինչ պետք է անի, որ վերարտադրվի: Բնականաբար, ցանկացած խոչընդոտ, որը խանգարելու է հանրապետականին, պետք է թիրախավորվի: Այդ իսկ պատճառով դաշտը ավանդաբար ականապատելու են տարատեսակ դհոլներով, քանզի Սերժ Սարգսյանը իր իշխանության պահպանման այլ տարբերակ չունի: Այս թիրախներից է նաև նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որին թիրախավորել են մի քանի ուղղություններով: Փորձենք խմբագրել այն հարցադրումները, որն առաջ է քաշում իշխանական քարոզչամեքենան` Սեյրան Օհանյանի նկատմամբ:

 Մարտի մեկ

Այս թեման դարձել է ամենաանբարոյական շահարկման առարկաներից մեկը, քանզի մարդը, ով մարտի 1-ի արդյունքում դարձել է երկրի նախագահ, օգտագործում է այս թեման իր բոլոր պոտենցիալ հակառակորդների դեմ: Համաշխարհային պատմության մեջ նման օրինակ է արձանագրվել միայն հիտլերյան Գերմանիայում, երբ գեբելսյան քարոզչամեքենան նացիստների բոլոր հանցանքները բարդում էր կոմունիստների և սոցիալ դեմոկրատների վրա: Սակայն Հայաստանի դեպքը շատ ավելի ակներև է և ցինիկ: Քանզի բոլորը գիտեն, որ 2008թ. մարտի 1-ի արդյունքում նախագահ է դարձել ոչ թե Սեյրան Օհանյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը, այլ հենց կոնկրետ Սերժ Սարգսյանը:

Սեյրան Օհանյանը պատասխանատու է բանակում առկա խնդիրների համար

Սկսենք նրանից, որ այս հարցադրումը երկիմաստ բնույթ ունի, քանզի¸ իհարկե¸ Սեյրան Օհանյանը լինելով երկար տարիներ պաշտպանության նախարար, պատասխանատվություն է կրում բանակում առկա խնդիրների համար, օբյեկտիվ լինելու համար նշենք, որ բանակում առկա շատ խնդիրներ ընդհանուր բնույթ ունեն, որոնց լուծման համար համալիր մոտեցում պետք է լինի: Ի դեպ, Սեյրան Օհանյանը չի էլ գցում իր վրայից այդ պատասխանատվությունը, բայց նաև միաժամանակ հավելում, որ բանակի խնդիրների զգալի մասը կապված է երկրում ընդհանուր արդարության մթնոլորտի բացակայությունից: Անշուշտ կարելի է Սեյրան Օհանյանին շատ հարցերում կշտամբել, և մի շարք հարցերում դա կլինի արդար, իսկ մեկ այլ հարցերում` ոչ: Սակայն երբ մարդն իր մեջ պատասխանատվություն է զգում և խոստովանում է դա և նշում, որ բանակի խնդիրների լուծման շատ հարցերի համար պետք է ամուր թիկունք, և դրա համար է նա բաց երկխոսության մեջ մտել հասարակության հետ, դրա համար նրան կշտամբելը կլինի պարզապես անմեղսունակություն: Քանզի կստացվի այնպես որ հանրությունը իբր պետք է նյարդայնանա անկեղծ խոսքից, չէ՞ որ Սեյրան Օհանյանն իր այս որոշման հետ կապված ուներ այլընտրանք` հրաժարվել մտնել բաց քաղաքականության մեջ` համաձայնելով զբաղեցնել այլ բարձրաստիճան պաշտոններ: Հանրային շահի տեսանկյունից նրա այս քայլը ոչ թե բացասական¸ այլ դրական պետք է ընկալվի, բայց, կրկնում ենք՝ դա հանրային շահի տեսանկյունից, այլ ոչ թե Բաղրամյան 26 –ի շահերի նեղ տեսանկյունից: Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ, ոչ թե վերացական այլ առարկայական մեղադրանքներին, ապա եթե իշխանությունն ունենար նման փաստեր Սեյրան Օհանյանի դեմ, ապա դրանք վաղուց էր հրապարակել, այլ ոչ թե պատի հետևից բամբասանքներով կզբաղվեր:

Ապրիլյան քառօրյա պատերազմ

Այս հարցում բարեբախտաբար Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան ակտիվություն չի ցուցաբերում: Քանզի շատ լավ հասկանում է, որ Սեյրան Օհանյանի հանդեպ ուղղակի մեղադրանքներ չկան: Պատերազմական գործողություններն այս 4 օրվա ընթացքում եղել են ղարաբաղյան ճակատում` ԼՂՀ բանակի և ադրբեջանական բանակի ստորաբաժանումների միջև: Իսկ Սեյրան Օհանյանը, ինչպես հայտնի է, ոչ թե ԼՂՀ, այլ` ՀՀ պաշտպանության նախարարն էր: Եվ բոլոր փորձագիտական վերլուծություններում, լինի դա Հայաստանում, թե արտերկրում, ուղղակի կամ անուղղակի մեղավորների ցանկում, Սեյրան Օհանյանի անունը չի հոլովվում: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ Սերժ Սարգսյանի շուրթերով ասած, հայկական բանակը 80-ական թթ զենքով էր կռվում, ապա հանրության ճնշող մեծամասնությունը գիտի, թե ով է դրա մեղավորը, և դա մեղմ ասած Սեյրան Օհանյանը չէ:

Սեյրան Օհանյանը եղել է իշխող վերնախավի անդամ և պատասխանատվություն է կրում ողջ իշխանության համար

Այս թեզը ամենատարածվածն է, որ այսօր օգտագործում է Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան` ընդդեմ Սեյրան Օհանյանի: Պարզ լեզվով ասած, սրանք ասում են հետևյալը, ճիշտ է, Սեյրան Օհանյանը եղել է Պաշտպանության նախարար, բայց նա էլ է մեղավոր, որ Տիգրան Սարգսյանը ազգային դրամը արժեզրկեց 25 տոկոսով` 2009թ, նույն թվականին տնտեսության անկում եղավ 14,4 տոկոսով, որ երկրում իրականացավ կենսաթոշակային բռնաբարում, որ երկրում ընտրությունները պարբերաբար կեղծվում են, և այլն, և այլն:

Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա պետք է նշենք, որ պետական համակարգում¸ ով ինչ- որ ժամանակ աշխատել է, արդեն մեղսակից է, որովհետև նրանք ուղղակի կամ անուղղակի առնչվել են այս խնդիրների հետ: Այդ տրամաբանությամբ Ելցինը չպետք է դառնար Դեմոկրատական Ռուսաստանի առաջին նախագահը, քանզի նա Խորհրդային միության ժամանակ եղել է կարկառուն կուսակցական ֆունկցիոներ: Սահակաշվիլին չպետք է բարոյական իրավունք ունենար իշխանափոխություն իրականացնել Վրաստանում, քանզի Շևարդնաձեի իշխանության ժամանակ աշխատել էր արդարության նախարարի պաշտոնում: Տիմոշենկոն և Յուսչենկոն իրավունք չպետք է ունենային իշխանության գալու, քանզի Կուչմայի ժամանակ մեկը Կենտրոնական բանկի նախագահն էր, մյուսը` էներգետիկայի նախարարը: Վերջապես ներկայիս Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն չպետք է դառնար Նախագահ, քանզի Յանուկովիչի իշխանության ժամանակ զբաղեցնում էր բարձր պաշտոն: Մենք այս շարքը կարող ենք շարունակել, քանզի քաղաքական համակարգի տրամաբանությունը հենց նրա մեջ է, որ մարդը ժամանակին կարող է լինել իշխանությունում, հետո ընդդիմություն, հետո նորից գալ իշխանության:

Հայաստանում էլ այս նույն ցանկը կարելի է շարունակել, նույն Տեր- Պետրոսյանը եղել է առաջին նախագահ, Հրանտ Բագրատյանը` վարչապետ, հետո նրանք կորցրել են իշխանությունը, այսօր նրանք ընդդիմություն են և ցանկանում են վերադառնալ իշխանության, ինչը տրամաբանական է: Նույնը կարելի է ասել Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Զավենի Սարգսյանի մասին, ով նույնպես նախկինում վարչապետ էր, հետո դուրս եկավ իշխանությունից և այսօր որպես ընդդիմության ներկայացուցիչ հայտ է ներկայացնում կրկին վերադառնալ իշխանություն:

Երբ այսօր մարդիկ զարմանում են, թե ինչու է Սեյրան Օհանյանը հրաժարվել իրեն առաջարկած բարձր պաշտոններից և մտել է քաղաքական դաշտ, տարօրինակ է: Իսկ երբ մարդիկ դրա համար համարում են, որ նա պատասխանատու է, ասենք, դրամի արժեզրկման 25 տոկոսի համար, կամ կեղծված ընտրությունների համար, ապա դա քաղաքական անմեղսունակություն է, քանզի եթե դա այդպես լիներ, ապա այսօրվա քաղաքական դաշտը պետք է չլիներ: Քանզի ցանկացած մարդու կարելի է մեղադրել վերջին 25 տարվա բոլոր մեղքերի մեջ: Մանավանդ, որ Սեյրան Օհանյանը ոչ հիմնադիր ընտրակեղծարար է եղել, ոչ հայտարարել է, որ «100 տոկոսով էլ ընդդիմությունը ձայն հավաքի, միևնույնն է, իշխանություն չենք տալու», ոչ հայտարարել է, որ «մեր դեմ խաղ չկա», ոչ էլ հայտարարել է` «քանի տոկոս ուզենանք, այնքան կխփենք»: Բայց այս ամենը զարմանալի չէ, քանզի երկրում իսկապես բացակայում է դասական իմաստով քաղաքական դաշտը, և չեն գործում դասական քաղաքական կանոնները: Հենց դրա պատճառով էլ երկրում տիրում է խոր գավառամտություն, մարդկային տգիտություն, քանզի չեն հասկանում, որ այն ինչի մեջ մեղադրում են մարդուն, նորմալ երևույթ է ողջ աշխարհում:

Ամփոփելով այս ամենը՝ կարող ենք արձանագրել մեկ բան` Սեյրան Օհանյանի հանդեպ հակաքարոզչական աշխատանքը խիստ հապճեպ և փնթի է կազմակերպված և իր նպատակին չի ծառայի, քանզի այն զուրկ է տարրական տրամաբանությունից, ինչը կրկին անգամ հուշում է այն բանի մասին, որ իշխանության շրջապատում տիրում է կատարյալ խառնաշփոթ, և նշմարվում են խուճապային տրամադրություններ:

Ահա¸ թե ինչու նրանց քարոզչամեքենան աշխատում է այսքան փնթի և անգրագետ:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan