Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

«Ես լիահույս եմ, որ բնաջնջման վտանգի առաջ կանգնած հանրությունը կհասկանա՝ դրա ժամանակը չէ». Ավետ Բարսեղյան. Տեսանյութ

«Շուշան Պետրոսյանը կենսագրություն ունեցող երգչուհի է, և նոր չէ, որ Արցախի մասին երգում է, նոր չէ, որ ներկայացնում է Հայաստանի ցավը, հաղթանակը, ուժը, անկումն ու վերելքը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց հայտնի հաղորդավար, երգահան, «Անունս Արցախ է» երգի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը:

Պատերազմը, ըստ նրա՝ ճարահատյալ, օրհասական առիթ է՝ վերջապես կոնսոլիդացվելու. «Թվացյալ և ձևական կոնսոլիդացիա չէ՝ իսկապես, հայը հային սիրի: Քառօրյայի ժամանակ էլ տեսանք այդ կոնսոլիդացիան, հետո էլի սկսեցինք «ուտել» իրար: Երևի թե այս դժբախտությունն օգտագործենք՝ երկաթանալու, բյուրեղանալու»:

Ավետ Բարսեղյանի խոսքով՝ թիկունքի ամրությունն այս պահին շատ կարևոր է. «Ես հասկանում եմ՝ մեկ ամսից ավելի է անցել, և հուսահատության նոտաներ կան, հոգնածություն, անգամ բթացում կա, որովհետև յուրաքանչյուրս արթնանում ենք այդ ամենի մեջ և քնում ենք, իսկ մարդու հոգեբանությունն էլ այնպիսին է, որ բթացում է գնում և ապատիա է գալիս: Այդ առումով ոչ թե ուրախ-զվարթ, այլ ուժեղ և հավատքով լինելը կօգնի մեզ»:

Հետաքրքրվեցինք՝ բազմաթիվ սիրված հայրենասիրական երգերի խոսքերի հեղինակ է, ստեղծագործական առումով արդյո՞ք հեշտ են տրվում այդ երգերի խոսքերը:

««Կյանք ու կռիվ» երգը գրվել էր քառօրյայից առաջ, «Ապրելու ապրիլի» ցավը պարզ էր, բայց որ վանքը կքանդվի, ու մենք կշարունակենք աղոթել (նկատի ունի Շուշիի Ղազանչեցող եկեղեցու ռմբակոծումը.- Ռ.Մ.)… երևի թե յուրաքանչյուր գրող ժամանակից առաջ է ընկնում, բայց ես հեչ չէի ուզենա սև ագռավը լինել այդ առումով: Գրվում է էմոցիայով, որովհետև ավելի լավ է հազար հատ սիրո երգեր գրել… հայրենիքին անդրադարձում միշտ կա ցավը, հատկապես այս օրերին, որովհետև վերապրում ես, ապրում ես»,- ի պատասխան՝ ասաց նա:

Անդրադառնալով  «Արցախի ձայներ»-ի «Ձայնը Արցախի» երգի տեսահոլովակի քննադատություններին, որոնց արդյունքում երգը հեռացվեց Youtube-ից, նա նշեց, որ սկզբում ուղղորդված հարձակում էր գնում, որին հետևում է ոչ ամուր հոգեբանություն ունեցող մարդկանց՝ հոսանքին տրվելը. «Կարծում եմ՝ ֆեյքերը վրա են տալիս, հետո մի փոքր անկայուններն էլ միանում են այդ ամենին, որովհետև դա հոտային հոգեբանություն է՝ ընկածին ոտքով հարվածելը: Ինձ համար դա տարօրինակ էր. թողնել այդ ամենը և տեսահոլովակի հետևից ընկնելը մի քիչ ծիծաղելի է, չեմ հասկանում՝ դրա ժամանա՞կն է արդյոք: Ներկայացված է տեսահոլովակ, ներկայացված է երգ, որը շատ վաղուց է գրվել Արթուր Գրիգորյանի և Գրիգոր Կյոկչյանի կողմից: Ինձ համար այդ տեսահոլովակի հետ կապված պատմությունը ահազանգ էր. որ ասում եմ՝ կոնսոլիդացիան իսկական պետք է լինի, այ, ինձ համար ամենավախենալու փաստերից մեկը, բացի մեր երեխեքի գնալուց և հավերժանալուց, ապրումներից զատ, ունեմ ևս տագնապալի ապրում, երբ տեսահոլովակը կարող է հասնել այդ ամենին: Այդ տեսահոլովակը բացարձակ պառակտող չէր: Այս երկիրը չի սկսվում 2018 թվականից, այս երկիրն ունի կենսագրություն, որին պետք է անդրադառնալ. այդ ամենն ինձ համար երբեմն ավելի տագնապալի է»:

Դիտարկմանը՝ տեսահոլովակը քննադատողներն էլ ասում էին, թե հենց տեսահոլովակն է պառակտող, նա այսպես արձագանքեց. «Հասկանում եմ, երևի տարօրինակ էր չտեսնել նաև այսօրվա իշխանությանը, իրենց էլ եմ փորձում հասկանալ, բայց արվել է մի բան, որ հաստատ այդ աղմուկին չպետք է արժանանար»:

Հարցին՝ իր որոշ երգերի հետ կապված էլ էին ժամանակին աղմուկ բարձրացնում, հիմա գոնե իր առումով իրավիճակը փոխվե՞լ է, նա պատասխանեց. «Ինչ-որ տարիքից սկսած ես և՛ սերը, և՛ ատելությունը փաթեթավորել և մի կողմ եմ դրել, որովհետև դրա ժամանակը չէ, հատկապես՝ այս օրերին: Բնականաբար, ծանր ես տանում, երբ ապրում ես մարդկանց միջավայրում, որտեղ կարող են մտովի երեխայիդ կտրտել, թեպետ ոչ ոք չի համարձակվել փողոցում մոտենալ և երեսիս դա ասել: Թե ինչ մեխանիզմներով բացեցին այդ վայրահաչությունը, ես զարմանում եմ: Իմ անձի հանդեպ դա կար, հիմա քչացել է, թե շատացել, ես չեմ հետևում»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ նույնիսկ այս պատերա՞զմը չվերացրեց ատելության մթնոլորտը, նա պատասխանեց. «Ես լիահույս եմ, որ կվերացնի, ես լիահույս եմ, որ բնաջնջման վտանգի առաջ կանգնած հանրությունը կհասկանա, որ սա այդ ժամանակը չէ, սա այդ վիճակը չէ»:

Նա ընդգծեց, որ թիկունքում հիմա սեր և առողջ հոգեբանություն է պետք. «Ես հասկանում եմ, որ այստեղ հիմա ունենք մեղավորության զգացում. սուպերմարկետում մի հաց ես գնում, արդեն մեծ հանգանակություններ արած կամ չարած, արդեն քեզ վատ ես զգում, ոնց որ հանցագործ լինես, որ երկու տարի քեզնից փոքր երեխեն սահմանին զոհվել է: Այդ զգացողությունները պետք է վերածվի  պատասխանատվության՝ ապրելու, արժանավայել ապրելու, վայրահաչից զուրկ ապրելու և սիրով ապրելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>