Քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Երևանում տիրող քաղաքային տրանսպորտի վիճակի մասին

Դիտել նաև
Տեղի կունենա «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը
Հեղեղատարերի մաքրումից հավաքված աղբն արդեն չորրորդ օրն է՝ չեն մաքրել (տեսանյութ)
«Մայր Հայաստանը» դեմ է կառավարության հարկային տեռորին (տեսանյութ)
«Մայր Հայաստանը» կմիանա կառավարության հարկային տեռորի դեմ դուրս եկող քաղաքացիներին
Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար
Հարգելի՛ հայրենակիցներ
Վաղ առավոտից անդադար ստանում ենք զանգեր ու բողոքներ, քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Երևանում տիրող քաղաքային տրանսպորտի վիճակի մասին։
Նշում են՝ ժամերով սպասում են կանգառներում, շատերը QR կոդերը գնել էին մի քանի հատ իմանալով, որ գործում է 7-օրյա ժամկետ, այնինչ առանց տեղեկացնելու կրճատել են՝ դարձնելով 4 օր։ Նշում են՝ Tell Cell ապարատները չեն աշխատում, հեռու են կանգառներից, թղթերը՝ վերջացած։
Ասում էին՝ ծոծորակները կտեսնեն, թե 100 դր-ից ավելի կվճարենք փետրվարի 1-ից։ Հարցնում էին՝ արդյոք «ժամանակավոր կառավարությունը» տեղյա՞կ է այս ամենից։ Պատասխանեմ մեր քաղաքացիների վերջին հարցին՝ Այո՛ տեղյակ է, ու աջակցում է լիովին։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից