Արցախի նախագահը պաշտոններից ազատման հրամանագրեր է ստորագրել
Դիտել նաև
Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերի
Այսօր ՀՀ իշխանության համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը․ Մետաքսե Հակոբյան
Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում
«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ»․ «Մայր Հայաստանի» նախաձեռնած քննարկումը՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան (ուղիղ)
Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Լևոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին:
Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։

