Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան
Դիտել նաև
Այս գործի ամենամեծ աբսուրդն այն է, թե դուք ի՞նչ գործ ունեք Ասկերանի գույքի հետ. Փաստաբան
Ասկերանում մեծ է գործազուրկների թիվը. վարչակազմի ղեկավար
ԱՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված անձանց
Ասկերանում, կողքի գյուղերում կրակոցի ձայներ չկան, մարդիկ աշխատատեղերում են․ բանակցություն է ընթանում
Արցախի Խրամորթից կազմակերպված տարհանում չի իրականացվել․ Ասկերանի ղեկավար
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան:
Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին:
Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել:
Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել:
Նշենք, որ պատերազմի հենց առաջին օրերից թշնամական կողմի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են:

