Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Մեծապատիվ մուրացկանների ժամանակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջերս հանրության մեջ նոր դիսկուրս է սկսվել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան բացելու վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն առաջարկով դիմել է հանրությանը՝ պատճառաբանելով, որ նմանօրինակ ռեստորաններ կան զարգացած բոլոր երկրների հայտնի մշակութային հաստատություններում: Հարցադրումն ինքնին ընդունելի է և նորմալ է, որ հանրության մեջ կան կողմ և դեմ կարծիքներ: Ի վերջո հանրությունը կրթվում և հասունանում է հենց նման խնդիրների շուրջ վեճերի արդյունքում: Մեր խնդիրն այս վեճի մեջ մտնելը չէ, մեզ հետաքրքրել է բոլորովին այլ հարց:

Երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հյուրն էր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Ընդ որում, ըստ Պետրոսի, հենց վարդապետն էր խնդրել, որ իրեն հաղորդման հրավիրեն՝ զրուցելու հենց այս խնդրի շուրջ: Եվ նա Պետրոսի մոտ բոցաշունչ պաշտպանում էր Մշակույթի նախարարի այս առաջարկը՝ առաջ բերելով այնպիսի բարոյախրատական ձևակերպումներ, որ տպավորություն էր, թե վարդապետը խոսում է երկրի կարևորագույն խնդիրներից մեկի շուրջ: Սակայն, երբ Պետրոսը սահուն փոխեց թեման և հարցրեց, թե ինչո՞ւ նման բոցաշունչ և կրքոտ ոգով վարդապետը չխոսեց անցած ընտրությունների ընտրակեղծիքների վերաբերյալ, վերջինս բերեց շատ զարմանալի պատճառաբանություն,որ եթե մարդիկ շնացած են, ապա դրա համար եկեղեցին մեղավոր չէ և եկեղեցին չի կարող մարդկանց կողմնորոշել, քանզի անզոր է ազդել մարդկանց ընտրության վրա: Ինչպիսի՜ բարոյական դիրքորոշում: Փաստորեն, երբ երկրում կատարվում է լիակատար խայտառակություն, երբ օդում զգացվում է ընտրակաշառքի հոտը և երկիրը հայտնվել է գողերի և ավազակների ձեռքերում Կոմիտաս վարդապետն «անզոր» է դիրքորոշում հայտնել, քանզի նա չի կարող ազդել անհատ մարդկանց որոշման վրա, բայց երբ քննարկվում է Օպերայում ռեստորան բացելու խնդիրը, վարդապետը ոչ միայն ասելիք ունի, այլ խնդրում է, որ իրեն հյուր հրավիրեն, որպեսզի ինքը բարոյախրատական տոնով բացատրի իր «անհասկացող» հոտին, թե ինչու է ճիշտ Օպերայում ռեստորան բացելը:

Պարզ է, որ Կոմիտաս վարդապետի մղումները ոչ մի կապ չունեն ո՛չ բարոյականության, ո՛չ էլ՝ ազնվության հետ: Մարդկանց գողեր, ավազակներ և կաշառակերներ ձևավորում է սովորական ժողովրդի վերնախավը, ավելին՝ առանց այդ վերնախավի կողմնորոշման ազգը վերածվում է ամբոխի, լյումպենական զանգվածի, ով չի ունենում հանրային նպատակներ և շահեր: Հենց այդպիսին է այսօր Հայաստանի բնակչությունը: Այո՛, այսօր այն կարելի է անվանել լոկ բնակչություն, ով դեռ չի կայացել՝ որպես պետականաստեղծ ազգ և որի գլխավոր մեղավորներից է նաև ազգի վերնախավը և նրա անբաժանելի մաս հոգևորականությունը: Ինչպե՞ս կարող են Կոմիտաս վարդապետն ու իր նմանները պայքարել բարոյականության համար՝ գողերի և ավազակների դեմ, երբ այդ կառույցն ամբողջովին այսօր դարձել է գողերից և ավազակներից բաղկացած կառույց, որտեղ չկա ո՛չ հավատ, ո՛չ արժեքներ, ո՛չ բարոյականություն, և բացի փողից , այլևս ոչ մի ուղենիշներ այս կառույցը չունի: Ըստ էության, Կոմիտասի և նրա նմանների պատճառով է, որ հայ ժողովուրդը հայտնվել է այսպիսի վիճակի մեջ: Եվ եթե Աստծո կամոք Հայաստանը պետք է փրկվի, ապա այդ փրկության ծրագրի բաղկացուցիչ մասերից պետք է լինի նաև ազատագրումն այս բազմաշերտ գողերի և ավազակների շրջանակներից: Մեկն ավազակ է, ով ծածկվում է կրոնական և հավատքի քողի տակ, մյուսը՝ նույն ավազակն ու գողն է, ով ծածկվում է նժդեհական արժեքների քողի տակ, երրորդը՝ նույն գողն ու ավազակն է, ով ծածկվում է գերպոպուլիստական քննադատությունների քողի տակ: Արտաքուստ նրանք, թվում է, թե տարբեր շրջանակներ են, բայց նրանց միավորում է մեկ գաղափար՝ դա փող աշխատելու գաղափարն է, սկզբնական կապիտալի կուտակման գաղափարը: Մեկը այն կուտակում է նախարար դառնալով, մյուսը այդ փողն աշխատում է ընդդիմադիր դիրքերից իշխանությունների իրական հակառակորդներին քննադատելով, երրորդը՝ այդ նույն փողն աշխատում է եկեղեցական կառույցի հետևում թաքնվելով: Թե ինչի՞ դա կբերի, դժվար է ասել:

Հարյուր տարի առաջ մեր ժողովուրդը ստացավ հսկայական հարված՝ Ցեղասպանության տեսքով: Ուշադրություն դրաձրեք այն հանգամանքին, որ Օսմանյան կայսրության դեմ պայքարում էին շատերը՝ հույները, սերբերը, սլովենները, մակեդոնացիները, սակայն միայն հայերը Ցեղասպանություն վերապրեցին, քանզի դրա իրական պատճառները ոչ միայն արտաքին էին, այլև պայմանավորված էին ներքին գործոնով: Մենք այն ժամանակ չունեինք լուրջ քաղաքական և կրոնական վերնախավ, ով կկարողանար ճիշտ կողմնորոշեր ժողովրդին՝ փրկելու համար մեծ վտանգից: Նույն բանը կատարվում է նաև այսօր: 25 տարի առաջ մենք սեփական պետություն ստեղծելու ունիկալ հնարավորություն ստացանք: Թվում էր, թե այս գաղափարը պիտի ծներ նոր վերնախավ, ով պիտի ժողովրդին տար նոր պետություն ստեղծելու գաղափարը: 25 տարի անց մենք կարող ենք արձանագրել, որ այն ամբողջովին տապալվել է: Այսօրվա վերնախավի մեծ մասը գողերն ու ավազակներն են և դա ինտուիտիվ զգաց հասարակ ժողովուրդը, և դրա համար էլ զանգվածայնորեն շնացավ և կաշառվեց օրվա իշխանության կողմից: Եվ այսօր արդեն ծաղրանք է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, երբ դրա մեջ թաղված են մեծ զանգվածներ, և այս պարագայում Կոմիտաս վարդապետի փարիսեական հռետորաբանությունը պարզապես զզվելի է՝ իր կեղծարարությամբ և երկերեսանիությամբ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>