Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցն ու ծննդատունը
Դիտել նաև
Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
Ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է Ստեփանակերտի հիվանդանոցի գնդակոծված ծննդատունը վերակառուցել։ Այդ մասին Կարապետյանը ասել է ՌԻԱ Նովոստի- ին:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական օդուժը թիրախավորել էր Ստեփանակերտի հիվանդանոցը և ծննդատունը։
«Ուզում եմ վստահեցնել Արցախի բնակիչներին, որ մենք անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն կկառուցենք։ Այստեղ կրկին նոր կյանքեր են երկնելու»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Ստեփանակերտի հիվանդանոցային համալիրը՝ շուրջ 30 միլիոն դոլար արժողությամբ, նախորդ տարիներին կառուցվել էր հենց Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ։
Zham.am

