Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ
Դիտել նաև
Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելու գործով 16 ծնող տուժող է ճանաչվել
Զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը Հադրութից էր, մասնակցել էր 44-օրյա պատերազմին
Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել
Կապիտան Սոս Էլբակյանն այսօր կդառնար 30 տարեկան
Ձնահյուսի հետևանքով ռուս զինծառայողներ են զոհվել
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից։
Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը:

