Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

«Կառավարությունը պետք է հրաժարվի ամեն պատեհ և անպատեհ առիթներով, հատկապես՝ տնտեսական թեմաներով քրգործեր հարուցելուց»․ Վարդան Արամյան

Aravot.am-ը Ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանին հարց է ուղղել՝ ի՞նչ է պետք անի ՀՀ կառավարությունն այսօր կամ ապագայում, որպեսզի Հայաստանի ռազմական պոտենցիալը մեծացնի, տնտեսական ի՞նչ հենարանի վրա պետք է հենվել, որպեսզի կարողանանք պաշտպանական ծախսերն ավելացնել, զենք գնել:

Ի պատասխան Վարդան Արամյանն ասաց. «Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ՝ Հայաստանի ռազմական պոտենցիալը մեծացնելու երկու ուղի կա. առաջին՝ սեփական ռազմական արտադրությունը վերազինենք և զարգացնենք, երկրորդ՝ արտաքին աշխարհից նորագույն տեխնոլոգիաներով հագեցած զենքեր գնենք: Չխորանամ նշված երկու ուղղությունների կյանքի կոչելու դետալների մեջ այս պահին, որովհետև երկար քննարկման հարցեր են, բայց մի բան ակնհայտ է, որ երկու դեպքում էլ պահանջվելու են ֆինանսներ:

Իսկ վերջինս պետության ձեռքում հայտնվելու է տնտեսությունից հարկերի տեսքով: Հետևապես ամենաբարդ խնդրին կա պարզ լուծում. օգնել գործարարներին, որպեսզի և՛ այսպիսի իրավիճակներում, և՛ ապագայում իրենք էլ «օգնեն» կառավարությանը և մեզ բոլորիս՝ ֆինանսներ գեներացնելով և հարկեր վճարելով: Իսկ տնտեսվարողներին օգնել կառավարության տեսանկյունից, նշանակում է՝

ա. ապահովել տնտեսվարողների համար կայուն մակրոտնտեսական միջավայր,

բ. լինել կանխատեսելի իր որոշումներով և գործողություններով,

գ. ունենալ հեռանկարային տնտեսական ծրագրեր՝ ընկալելի տնտեսվարողների համար, որպեսզի վերջիններս դրանց հենքի վրա պլանավորեն իրենց ապագա անելիքները:

Այս պահին թերևս (ա) կետում նշվածը հաջողվում է իրականացնել ՀՀ ԿԲ և ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ ջանքերով, (գ) կետի նշվածում կառավարությունը կաղում է, բայց դա երկար քննարկման հարց է, իսկ (բ) կետում նշվածն այսօր էլ որպես էական խնդիր առկա է, և օր առաջ կառավարությունը պետք է՝

1. հրաժարվի ամեն պատեհ և անպատեհ առիթներով քր. գործեր հարուցելուց՝ հատկապես տնտեսական թեմաներով, և տնտեսվարողների նկատմամբ ցուցադրական ներխուժումներ իրականացնելուց: Դա տնտեսվարողների մոտ ստեղծում է վախ, անհստակություն ապագայի նկատմամբ և սկեպտիցիզմ։

2. Հրաժարվի տնտեսվարողների հուզող հարցերը, նամակները կամ բարձրացրած հարցերը անպատասխան թողնելուց կամ իրենց վերաբերող որոշումներն անընդհատ ձգձգելուց (թերևս Լիդիանն ակնառու օրինակ է և դաս մյուս տնտեսվարողների համար): Տնտեսվարողի համար խիստ կարևոր է հստակությունը և կառավարության կողմից արագ և արդյունավետ որոշումների կայացումը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>