Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Պատերազմ Արցախում
Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը

Հերոսությունից հետո իր նոթատետրում կարդացել են. «Թող ոչ մի ծնող չտեսնի որդու մահը, Աստված, պահապան եղիր ընտանիքիս». համագյուղացին և քույրը՝ զոհված Սևակ Ալեքսանյանի մասին

Ինքը ուրիշ տեսակ մարդ էր, նման չէր ոչ մեկին. մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, շատ մեծ ցավ է այլևս չունենալ իրեն, բայց միևնույն ժամանակ գերագույն հպարտություն է նման եղբայր ունենալը, նվիրյալ, որն անմահացավ։ Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Սևակ Ալեքսանյանի քույրը՝ հորեղբոր դուստր Արփի Ալեքսանյանը։

«Ամեն ինչ սկսվեց եղբորս ծննդյան օրը՝ սեպտեմբերի 27-ին: Մոտավորապես կլիներ ժամը 8-ը, աչքերս բացեցի ու առաջինը ուզեցի եղբորս հաղորդագրությամբ շնորհավորել, բայց առաջինը աչքովս ընկավ այն լուրը, որ ագրեսոր հակառակորդը սահմանի ողջ երկայնքով անցել է լայնամասշտաբ հարձակումների: Տխրեցի, բնականաբար: Նույն օրը՝ կեսօրին, ինքը զանգեց, մի քիչ խոսեցինք, շնորհավորեցի, ուրախ էր, ես էլ ուրախացա, բայց ոչ մի բառ չասաց վիճակի վերաբերյալ: Ընդհանրապես, իր ծառայության վերաբերյալ մեզ ոչինչ չէր ասում, մենակ ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ լավ է: Ինքը շատ զուսպ էր, համեստ, նրբանկատ։ Դեպքից հետո իր ծառայակից ընկերոջից նոր իմացանք, որ երկար ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել ու հոսպիտալում է եղել, և էլի շատ դեպքեր,որոնց մասին չգիտեինք:

Փակագծերը չբացելով՝ կասեմ միայն, որ իրեն էին վստահված ռազմական կարևոր նշանակության մի շարք օբյեկտների փոխադրումը դիրքեր ու մնացած գործողությունները: Դեպքը պատահել է հոկտեմբերի 10-ի գիշերը, բոթը մեզ հասավ հոկտեմբերի 11-ին:

Ապագայի հետ կապված շատ պլաններ ուներ, իրեն բիզնեսոլորտում էր պատկերացնում ու հաստատ կհասներ հաջողությունների։ Հիշում եմ՝ մի օր էլ զանգեց, խոսեցինք, ասաց․ «Գիտե՞ս չէ, Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքն եմ կարդում, գաղտնիքները իմանամ, որ բիզնեսս լավ առաջ տանեմ»:

Ես էլ մի քիչ կատակեցի, ասացի՝ ա՛յ տղա, չլինի՞ մենակ 391-րդ էջն ես կարդացել։ Լավ ծիծաղեցինք, մինչև հիմա ականջներիս մեջ է էդ լիաթոք ու հարազատ ծիծաղը:

Նույն դասարանում էինք սովորում, շատ էի նեղում, ասում էի՝ սովորի, այ տղա, ոնց ես հաջողությունների հասնելու առանց սովորելու ու ուսումդ շարունակելու: Մի օր էլ ասացի ու իր պատասխանը մինչև հիմա չեմ մոռանում. ինքը մտքի անսովոր ճկունությամբ մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի իմաստուն խոսքերը. «Համալսարաններում տալիս են վկայական և ոչ թե խելք, որովհետև խելքը սովորովի չէ, այլ բնականից, և դրա համար էլ լինում են վկայական ունեցող ավանակներ և չունեցող իմաստուններ»,-պատմեց քույրը։

Քրոջ խոսքով՝ Սևակին բոլորն էին ճանաչում՝ փոքր, թե մեծ, մեծ հարգանք ու սեր էր վայելում ամբողջ գյուղում, դրական էր, լուսավոր, նույնիսկ ամենամութ կետում էլ ինքը լույս էր տալիս։

«Սիրած աղջիկ ուներ, սպասում էր, թե երբ պիտի անցնի 3 ամիսը, որ գա, քայլեր ձեռնարկի: Հորեղբորս ու նրա կնոջ վիշտը շատ մեծ ու խորն է, նրանք զավակ կորցրին, բայց հերոս գտան: Ու թերևս սա պիտի լինի վիրավոր սրտերի միակ սփոփանքը: Սևակս մեծ սրտի տեր էր, ընկերասեր, բարի, դաստիարակված ու ուղղակի լավ մարդ։ Հպարտ եմ, որ իմ երակներում էլ նույն արյունն է հոսում ու, որ ես էլ ունեմ իր ազգանունը:

Երկու օրում ես երկու եղբայր կորցրի, երկու անմահներ, որոնք փառավորեցին պատմությունն իրենց անուններով՝ Սևակ Ալեքսանյան և Հովհաննես Բեյբության (Հովաս): Ձեր հիշատակը վառ ենք պահելու մեր պահապան հրեշտակներ:

Դասընկերներս՝ Սմբատը Գասպարյան, Խորենը Ասատրյան, Նարեկը Ղուկասյան, բոլորը հերոս տղերք են, որոնց սխրանքների մասին դեռ շատ է խոսվելու, ու հիմա սահմանին են, պայքարում են, պայքարում են՝ վաստակելով մեր հանգիստ ու խաղաղ ապրելու իրավունքը»։

Tert.am-ի հետ զրույցում Սևակ Ալեքսանյանի համագյուղացի Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ Սևակը պոզիտիվ, կատակասեր անչափ մարդամոտ և սրտաբաց երիտասարդ էր:

Փոքր տարիքում խորը վնասվածք էր ստացել, բայց այնքան ամուր կամքի տեր էր, որ ցավի հետ մեկտեղ բոլորին հույս էր տալիս, թե ամեն ինչ լավ է իր հետ: «Բայց իրականում, Սևակի քեռու տղան պատմում է, որ վիճակը բավականին ծանր էր, ինքը գրկած է տարել Սևակին: Վիրավորվել է ջուր տանելիս, ձեռքի մեքենան ընկել է, կռացել է, որ վերցնի, ապակյա ամանով վնասել է իրեն. երկար ժամանակ արնաքամ վիճակում էլի խոսել է, հիվանդանոցի ճանապարհին նոր ուշաթափվել։

Ծառայության ժամանակ ևս վիրավորվել է, երկար բուժում ստացել, բայց դրա մասին ոչ մեկի չի ասել։ Իր կյանքից վեր էր դասում ծնողներին և դա ապացուցեց իր սխրանքով։

Իր հերոսությունից հետո նոթատետրում կարդացել են՝ թող ոչ մի ծնող չտեսնի որդու մահը, Աստված, պահապան եղիր ընտանիքիս»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>