Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ
10
Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Պատերազմ Արցախում
Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին

Սա մեր բոլորի պատերազմն է, մեր հողն ենք պաշտպանում․ Արցախում ասորի 4 զինվոր է զոհվել. Լուսանկարներ

Հայաստանի ասորի համայնքի անդամ Ռուդիկ Սարխոշևը 5 օր զինկոմիսարիատի դռներից տուն չէր գնում՝ պահանջում էր, որ իրեն տանեն որպես կամավոր։ Չէին տանում, քանի որ տարիքն էր մեծ՝ 59 տարեկան էր։ Վերջը հասավ իր ուզածին, կամավորագրեցին։ 10-12 օր առաջնագծում կռվելուց հետո երեկ հողին հանձնեցին հերոս մարտիկի մարմինը։

«Սա է տարբերությունը Հայաստանի ու Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների միջև։ Ադրբեջանի իշխանությունն ինքն է առաջնագիծ ուղարկում ազգային և կրոնական փոքրամասնություններին, որովհետև մտածում է՝ եթե մի բան պիտի լինի, թող նրանք վահան-պատնեշ լինեն, նրանք մահանան։ Հայաստանում մենք այդպես չենք, մենք տեսնում ենք, որ կարիքը կա, ինքներս ենք խնդրում, որ գնանք առաջնագիծ, տարբերությունը դա է»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի ասորի համայնքի ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան։

Սեպտեմբերի 27-ից ի վեր թուրքադրբեջանական ագրեսիային դիմակայելիս զոհվել է ասորի համայնքի 4 զավակ․ երկուսը՝ ժամկետային զինծառայողներ՝ 18-19 տարեկան, երկուսը՝ կամավորներ՝ 25 և 59 տարեկան։

Անահիտ Խոսրոևան պատմեց, որ Հայաստանի ասորական 4 գյուղերից, որտեղ մոտ 3 հազար ասորիներ են ապրում, 100-ից ավելի զինվորներ այսօր կանգնած են Արցախի առաջնագծում։ Նրանք թե՛ ժամկետային զինծառայողներ են, թե՛ պայմանագրային զինծառայողներ և թե՛ կամավորներ։

«Մի քանի օր առաջ Ռուսաստանից 6 հազար դոլար են ուղարկել։ Ուկրաինայից էլ են ուղարկել։ Ամբողջ աշխարհի ասորական եկեղեցին ևս օգնում է մեր այստեղի եկեղեցուն, որ եկեղեցին կազմակերպի հումանիտար օգնությունները»,-նշեց Անահիտ Խոսրոևան։

Շվեդիայի ասորական լոբբիստական կազմակերպությունը 1 400 արցախցի ընտանիքների համար հումանիտար օգնություն է ուղարկել։

Հայաստանի ասորիների հոգևոր հոր կազմակերպմամբ՝ համայքնի անդամները 9 մեծ մեքենա հումանիտար օգնություն են ուղարկել առաջնագիծ՝ ուտելիք, ջուր, դեղամիջոց, ինչի անհրաժեշտությունը կա։

Իսկ Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Գիվարգիզ III Սլիվան նամակ է ուղարկել Հայաստանի ասորի հոգևոր հորը, որում դատապարտում է ադրբեջանաթուրքական ագրեսիան ընդդեմ Հայաստանի և Արցախի։

«Ես, որպես պատմաբան, որպես ցեղասպանագետ, մտածում եմ, որ այս պատերազմը՝ արցախյան պատերազմը, մեր բոլորի պատերազմն է՝ ՀՀ քաղաքացու Հայրենական պատերազմն է և կապ չունի՝ ասորի ես, եզդի ես․․․ տեսնում ենք, որ ասորիներն էլ, եզդիներն էլ իրենց ջոկատներն են ստեղծում և գնում են առաջնագիծ։ Մենք բոլորս մտածում ենք, որ սա մեր հայրենական պատերազմն է, որովհետև մենք մեր հողն ենք պաշտպանում»,-ասաց Անահիտ Խոսրոևան։

Ասորուհի մի աղջիկ, որը բուժքույր է, առաջին օրվանից առաջնագծում է․ ոչ թե հիվանդանոցում, այլ հենց առաջանագծում, որ առաջին օգնություն ցույց տա վիրավորներին։

Խոսրոևան պատմեց, որ միայն զենքով չէ, որ ասորիները կանգնած են հայ մարտիկի կողքին․ Հայաստանի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի ասորական համայնքները պարբերաբար խոշոր հանգանակություններ են անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ մեծ գումարներ են ուղարկում Հայաստանի ասորական կազմակերպությանը, որպեսզի նաև այդ ձևով մասնակցեն պատերազմի հաղթանակին։

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>