«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Թուրքիայի ագրեսիվ նկրտումները․ պատահական չէ, որ ՌԴ-ն ձգտում է ցույց տալ, որ հակամարտության գոտում առաջնային խաղացողն ինքն է

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում տեղի ունեցող ռազմական գոր­ծողությունները և լայնածավալ էսկալացիան տարածաշրջանային լուրջ զարգացումներ են ենթադրում: Եվ այստեղ իր մտահոգիչ դերա­կատարությունն ունի Թուրքիան, որը շա­հագրգռված է անկայուն իրավիճակի պահպանմամբ: Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ընթա­ցող գործընթացների վրա՝ մարտահրավեր նե­տելով Ռուսաստանին, քանի որ տասնամյակ­ներ շարունակ Հարավային Կովկասը համար­վում է ռուսական շահերի ազդեցության գոտի:

Իր սահմաններից դեպի արևելք թուրքա­կան ակտիվությունը նոր երևույթ չէ: Խորհր­դային Միության փլուզումից հետո՝ 1990- ական թվականներին, լայն հնարավորու­թյուններ բացվեցին Թուրքիայի համար հետխորհրդային տարածքում որոշակի դերա­կատարություն ստանձնելու հարցում, որը հիմնականում դրսևորվեց հետխորհրդային թյուրքալեզու հանրապետությունների հետ համագործակցության խորացմամբ և թուր­քական ազդեցության տարածման տեսքով: Եվ պատահական չէ, որ 1992 թ. փետրվա­րին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարում էր, որ Խորհրդային Միու­թյան փլուզումը «հսկայական թյուրքական աշխարհի» սկիզբն է, որը ձգվելու է «Ադրիատիկ ծովից մինչև Չինական մեծ պատը»: Իսկ 1992 թ. հոկտեմբերին Անկարայում Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը և վարչապետ Սուլեյման Դեմիրելը կազմակերպեցին թյուրքախոս երկրների առաջին գագաթաժողովը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկսւոանի և Թուրքմենստանի նախագահները:

Թուրքիայի ղեկավարության նախաձեռ­նությամբ թյուրքախոս երկրների գագաթա- ժողովների անցկացման պրակտիկան շարունակվեց նաև հետագայում: 1992 թվակա­նից մինչև 2010 թվականը թյուրքական երկր­ների գագաթաժողովներ են կազմակերպվել մոտ տասն անգամ, որոնց հիմնական ար­դյունքներից մեկը եղավ 2009 թվականին թյուրքալեզու երկրների համագործակցու­թյան խորհրդի ստեղծումը:

Գագաթաժողովների և թյուրքալեզու երկր­ների համագործակցության խորհրդի շրջա­նակում մասնակից երկրները փորձում են տարբեր հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել, շոշափվում են նաև անվտանգային ու քաղաքական խնդիր­ները, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդիրը: Հետաքրքրական է, որ նշյալ խորհրդի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովը ան­ցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ հենց Բաքվում:

Համաժողովի ընթացքում Թուրքիայի նա­խագահ Էրդողանը հայտարարություն արեց Ադրբեջանի տարածքային ամբողջականու­թյունն ապահովելոդև այդ երկրին աջակցե­լու պատրաստականության մասին, իսկ Ադր­բեջանի նախագահ Ալիևն իր ելույթում նշեց, թե «Զանգեզուրի փոխանցումը Հայաստա­նին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»:

Իրենց այս պանթուրքական ծրագրերի իրականացման հարցում Թուրքիան և Ադրբեջանը արդեն խոսքից գործի են անցել, և պարզ է, որ հարցը միայն Արցախով չի սահմանափակվելու: Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի այսպիսի պլաններն ուղղված են ոչ միայն Հայաստանի ու Արցախի դեմ, այլև նպատակ են հետապնդում Ռուսաստանին ուղղակի դուրս մղել տարածաշրջանից:

Պատահական չէ, որ Ռուսաստանը ձգտում է ցույց տալ, որ հակամարտության գոտում առաջնային խաղացողն ինքն է, և միջնոր­դում է, որպեսզի հայկական ու ադրբեջանա­կան կողմերի միջև հրադադար հաստատվի և պահպանվի, իսկ Թուրքիան Ադրբեջանին մղում է հրադադարի խախտմանն ու ռազ­մական գործողությունների վերսկսմանը: Թուրքիայի ագրեսիվ նկրտումները այնպիսի պայմաններ են ստեղծում, որ Ռուսաստանը կոշտ քայլերի դիմի:

Եվ իրավիճակն իսկապես պահանջում է, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համա­գործակցությունը գործի ողջ ներուժով, որի դեպքում հնարավոր կլինի զսպել և Հարավա­յին Կովկասից դուրս մղել Թուրքիային: Սրա անհրաժեշտության մասին սկսել են խոսել նաև ռուսական փորձագիտական շրջանակ­ները, որն իր բանաձևումն է գտել ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի այն բնորոշման մեջ, որ եթե չեն ցանկանում լսել Լավրովին, ստիպված կլինեն լսել Շոյգուին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>