ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա
9
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Պատերազմ Արցախում
ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ «Միասնության թևեր» կուսակցություն Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա «Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան «Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները»․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը «Արժանի եք ձեր թագավորին»․ Շպռոտ Չլեգիտիմացնե՛ք անլեգիտիմը, մի՛ վերցրեք մանդատները. Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմադիրներին Ընտրությունների նախաշեմին՝ «լռության օրը», ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումները որոշակի հարցեր են առաջացնում․ Տուրով ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց Քաղաքական հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Արեշում ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի գիշերվա ասուլիսի պնդումները ժողովրդավարության, իրավական պետության և սահմանադրականության սկզբունքների կոպտագույն խախտում են Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել. «Ականատես» «Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել»,-Լևոն Զուրաբյան Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները. Թաթոյան Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Դուք լսե՛ք՝ ինչ տեսակ մարդկանց հետ է աշխատում պարտված Նիկոլը․ Երվանդ Բոզոյան Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 դեպք, ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ Միասնական ընդիմությունը հաղթում է մի շարք ընտրատեղամասերում. նոր արդյունքներ ԱԺ ընտրություններ. շատ նախնական արդյունքներ

Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան

Այդ անձնավորությունը, բնականաբար, կցանկանար հանգիստ ընտրություններ, ցիվիլ, օրենքի սահմաններում, բայց եթե ինքը իմանար, որ անցնելու որևէ հնարավորություն ունի, մինչդեռ ամեն օր սոցհարցումներ են իր առաջ դնում, նաև դրսից պատվիրված, որակով սոցհարցումներ, որոնք ցույց են տալիս, որ ինքը ընտրվելու, վերընտրվելու որևէ հնարավորություն չունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում հռետորաբանության խստացմանը, սպառնալիքներին և տարատեսակ ձայնագրությունների դաշտ նետելուն։

Դանիելյանն ընդգծեց, որ Փաշինյանը տեսնում է, որ օրինական ճանապարհով վերընտրվելու հնարավորություն չունի, ինքը պետք է փորձի դա անել անօրինական ճանապարհով, այսինքն՝ մտնել այն դաշտ, որտեղ ինքը հավասարը չունի, այսինքն՝ լեզվակռիվ սարքել, կոմպրոմատներ հրապարակել՝ ճիշտ կամ սուտ, սարքած կամ ոչ սարքած, ձայնագրություններ հրապարակել և մտնել այն դաշտը։ «Սա այն դաշտն է, որտեղ ինքն անգերազանցելի է՝ հայհոյանքներ, անվանարկումներ, չհիմնավորված մեղադրանքներ, և դրանով սրել իր վիճակը և հանրության երկու հատվածների միջև ատելությունը խորացնել, խորացնել այն աստիճան, որ անհրաժեշտության դեպքում ընտրության օրը լինեն բախումներ։ Սա, իհարկե, ենթադրություն է, բայց կարծում եմ՝ հնարավոր է նաև կազմակերպվեն կրակոցներ, հնարավոր է՝ տեղամասերում բախումներ լինեն, ընդհուպ լինեն զոհեր՝ առաջին հերթին իր թիմակիցներից, որպեսզի ցույց տան, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ հիբրիդային պատերազմ է, և այդ պատերազմն արդեն արյունով է ուղեկցվում, բախումներով է ուղեկցվում։

Արդյունքում, նա, կարծում եմ, կհայտարարի, որ ընտրություններն անվավեր են, այս պայմաններում ընտրություններ հնարավոր չէ անցկացնել, ու կհայտարարի հատուկ դրություն՝ մինչև իրավիճակը փոխվի։ Այդ ընթացքում կլինեն քննություններ, ձերբակալություններ, որպեսզի ժամանակ շահի, այնուհետև, ինչ-որ ժամանակ հետո, հավանաբար, նորից ընտրություններ կազմակերպվեն։ Ես կարծում եմ՝ այս սցենարն է պատրաստվում, և դրա համար ինքը հիմա լարում է իր վիճակը»։

Դանիելյանն ընդգծեց, որ եթե Փաշինյանը սոցհարցումներից տեսներ, որ ինքը ընտրվելու հնարավորություն ունի, շանս ունի, ապա այս ամենը նրան պետք չէր լինի, հակառակը՝ իրեն պետք կլինեին մաքուր, հանգիստ ընտրություններ, որպեսզի ինքը լեգիտիմ ձևով հաղթեր և դրսում ու ներսում ցույց տար, որ ինքը օրինական ընտրված ղեկավար է։

Դիտարկմանը, թե կարծում է, որ Փաշինյանը սեփական վերընտրության համար պատրաստ է զոհաբերել անգամ իր թիմակիցներին՝ Դանիելյանն ընդգծեց, որ սա իր պատկերացրած հնարավոր սցենարներից մեկն է, որը ամենահավանականն է։

«Բնականաբար, եթե զոհերը լինում են ընդդիմությունից, ապա ընդդիմությունը կմտնի զոհի կերպարի մեջ, իսկ հանրությունը միշտ զոհի կերպարին է սիրում ու աջակցում։ Դրա համար զոհի կերպարում ինքը պետք է հայտնվի։ Դա անելու համար հրապարակվեց տեսանյութ, ըստ որի՝ իրեն պատրաստվում են սպանել։

Այսինքն՝ մթնոլորտ է ստեղծվում, որ երկրում կան տեռորիստներ, ու նրանք առաջին հերթին ղարաբաղցիներն են, դրա համար ղարաբաղցիների դեմ ատելության քարոզ է տարվում։ Ինչու՞ ղարաբաղցիները, որովհետև ղարաբաղցիները հայրենիք են կորցրել, պատերազմել են երկար ժամանակ։ Նաև սա է պատճառը, որ հայտնի տեսանյութում մարդիկ խոսում են հենց Ղարաբաղի բարբառով։ Այսինքն՝ փորձում են մթնոլորտն այդ ուղղությամբ տանել, որպեսզի հետո, եթե ինչ-որ դեպքեր լինեն, ասեն, թե դրա մեղավորներն այդ մարդիկ են»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ սա հետագա զարգացումների իր պատկերացրած ամենահավանական սցենարն է, որը գծելու ուղղությամբ այս պահին արդեն Փաշինյանն աշխատում է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>