«Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին
Դիտել նաև
Պիտի միաբանվենք, հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Մայր Աթոռ
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
«Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»․ ուղիղ միացում՝ «Մայր Հայաստան»-ի գրասենյակից
Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը
Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ)
Զոհված զինծառայողի մայրը փորձել է մոտենալ Փաշինյանին՝ բարձրաձայնելու իր որդու գերեզմանը Արցախից տեղափոխելու և «Եռաբլուրում» հուղարկավորելու խնդրի մասին։ 24news-ի հետ զրույցում՝ զոհվածի մայրն իր վրդովմունքն է հայտնել.
«Ինձ խաբեցին, ասացին՝ կհանդիպես։ Եկա, որ մոտիկանամ, բայց ինչքան ոստիկան կա՝ թույլ չտվեցին մոտենալ։ Ես խնդրում եմ, որ որդուս գերեզմանը բերեն, հուղարկավորեն «Եռաբլուրում», որ կարողանամ մի ծաղիկ դնել։ Մեր բոլոր զոհված տղաները սրանց համար են զոհվել»,- ասել է զոհվածի մայրը։
Կնոջ խոսքով՝ սա հարգանք չէ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։

