Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան
10
Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Պատերազմ Արցախում
Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը

ԿԽՄԿ-ն դատապարտում է քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ դարձող հարձակումները

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հոկտեմբերի 4-ին հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի խորացման պայմաններում բնակեցված տարածքներում պայթուցիկ ծանր զենքերի կիրառմամբ ուժգնացած հարձակումները մահացու հետևանքներ են ունենում քաղաքացիական անձանց համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԽՄԿ-ի արտաքին կապերի բաժնից։

«ԿԽՄԿ-ն խստորեն դատապարտում է հաղորդված չտարբերակված գնդակոծությունները և պայթուցիկ զենքերի կիրառմամբ իրականացված այլ անօրինական հարձակումները քաղաքներում, գյուղերում և բնակեցված այլ տարածքներում, որոնց հետևանքով զոհվում կամ ծանր ու կյանքը խեղող վիրավորվումներ են ստանում քաղաքացիական անձինք»,- ասել է Ժնևում ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը։

«Բոլոր հնարավոր միջոցները պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու և խնայելու քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ հիվանդանոցները, դպրոցները և շուկաները։ Քաղաքացիական անձանց ջրամատակարարումը ևս պետք է պաշտպանվի։ Սրանք միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնված պարտավորություններ են»,-հավելել է Շյուպը։

Սեպտեմբերի 27-ից տարածաշրջանում ընթացող մարտերը, ըստ հաղորդումների, մեծ թվով քաղաքացիական անձանց կյանքեր են խլել կամ վիրավորումներ հասցրել շփման գծի երկու կողմում։ Վերջին օրերին մեծացել է բնակեցված տարածքներում ծանր և պայթուցիկ զենքերի կիրառումը։

«Հարյուրավոր տներ և կենսական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հիվանդանոցներ և դպրոցներ, ոչնչացվել կամ վնասվել են ծանր հրետակոծությունների և օդային ու հրթիռային հարձակումների հետևանքով։ Մյուս ենթակառուցվածքներին, ինչպիսիք են՝ ճանապարհները և էլեկտրականության, գազի ու հեռահաղորդակցության ցանցերը, ևս վնասներ են պատճառվել։ Որոշ ընտանիքներ ներկայումս տեղափոխվում են՝ փնտրելով ապահով ապաստարաններ, մինչդեռ մյուսները վերադարձել են ստորգետնյա չջեռուցվող նկուղներ՝ զօրուգիշեր պատսպարվելով այնտեղ բռնությունից։

Ազդեցության լայն շառավղով պայթուցիկ զենքերի կիրառումը բնակեցված տարածքներում գտնվող ռազմական թիրախների ուղղությամբ կարող է խախտել միջազգային մարդասիրական իրավունքը, որն արգելում է չտարբերակված ու անհամաչափ հարձակումները։ ԿԽՄԿ-ն գտնում է, որ պետք է խուսափել բնակեցված վայրերում ազդեցության լայն շառավղով պայթուցիկ զենքերից, եթե չեն կիրառվում այդ ազդեցության հետևանքները սահմանափակող և քաղաքացիական անձանց պատճառվող հնարավոր վնասները նվազեցնող բավարար միջոցներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>