«Մենք պետք է բացահայտենք՝ ինչն է Ադրբեջանի համար ամենակարևորը, և ոչնչացնենք հենց դա. դրանք կարող են լինել էներգետիկ արդյունաբերության օբյեկտներ». գեներալ Տավարածյան
Դիտել նաև
Ի՞նչ է կատարվում Իրանի ներքաղաքական կյանքում և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա՝ անվտանգության տեսանկյունից
Ինչո՞ւ ենք էս օրին. «Կարճ ասած» (տեսանյութ)
Դրա համար էլ էս օրին ենք
Ռազմական ոստիկանության պետին գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Իմ որդին միակ գեներալի որդին է, որ այս պատերազմի ժամանակ վիրավորվել է
Ադրբեջանը փորձում է վերջնականապես լուծել Արցախի խնդիրը ռազմական ճանապարհով: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը:
«Մենք պետք է բացահայտենք՝ ինչն է նրանց համար ամենակարևորը, և ոչնչացնենք հենց դա: Դրանք կարող են լինել էներգետիկ արդյունաբերության կամ այլ կարևոր օբյեկտներ, մասնավորապես, ռազմական և պետական կառավարման կետեր, նյութական միջոցների պաշարներ, ուղղաթիռադաշտում (աերոդրոմ) գտնվող ավիացիա և այլն: Անձնակազմի և տեխնիկայի կորուստների հարաբերակցությունը սկզբունքային չէ»,- նշեց գեներալը:

