Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Հայաստանը դարձրինք Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և Նիկոլ Փաշինյանի երկիր

Մեր հասարակության ամենագլխավոր մտահոգիչ գործոնն այն պետք է լինի, որ մեր երկրում արդեն դադարում են գործել բանականությանը մոտ կանոնները: Հայաստանում ո՛չ իրական դեմոկրատներ կան, ո՛չ էլ իրական բռնապետներ, ո՛չ իրական հայրենասերներ կան, ո՛չ էլ անկեղծ կոսմոպոլիտներ: Մեր ռուսամետներն ավելի ռուսամետ են, քան Զյուգանովը, իսկ արևմտամետներն ավելի արևմտամետ, քան Մերկելն ու Օլանդը:

Մենք արդեն դարձել ենք սիմվոլների հասարակություն. դրսում հայերն ասոցացվում են Ցեղասպանության հետ, իսկ ներսում՝ ամեն մի ապրանք կամ երևույթ արդեն ունի իր անուն-ազգանունը: Ասենք՝ ասելով շաքարի ներկրում՝ հասկանում ենք Սամվել Ալեքսանյան, երբ խոսում ենք բանանի մասին, հիշում ենք Միհրան Պողոսյանին, օֆշորի մասին խոսակցությունները հիշեցնում է Տիգրան Սարգսյանին, ղժղժան «ընդդիմության» մասին խոսելիս, մարդկանց հիշողության մեջ գալիս են Գեղամյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արամ Զավենի Սարգսյանը: Այս շարքը կարող ենք շարունակել: Օրինակ՝ շարքային ընթերցողը հաստատ կկռահի, թե ում մասին է խոսքը, երբ խոսենք  «կազինոների» մասին, կամ ասենք՝ հող հանձնողների մասին:

Մենք արդեն ռեալ հասարակարգից դարձել ենք ատոմիզացված, քանդված ազգաբնակչություն, ով չունի հանրային շահեր և նպատակներ, և ով, չունենալով այս ամենը, դարձել է այսօրվա քրեաօլիգարխիկ համակարգի սպասարկուն, որի համար ընտրությունները դարձել են «Նոր տարի»:

Այս ամենը հուշում է մեկ բան՝ Հայաստանը կամաց-կամաց դառնում է տարածք, իսկ այստեղ ապրող քաղաքացիները, պարզապես բնակիչներ, ովքեր հանգամանքների բերումով են կապված այս տարածքի հետ, և այդ հանգամանքները փոխվելուց հետո, կարող են հեշտությամբ քոչել արտերկիր: Բայց այս ամենի մեղավորը այսօրվա չկայացած վերնախավն է: Վերնախավն է բնակչությունից ձևավորում պետականաստեղծ ազգ, վերնախավն է ձևավորում հանրային նպատակներ, վերնախավն է ձևավորում իր ժողովրդի համար հանրամատչելի դրույթներն այն մասին, թե ի՛նչ չի կարելի անել և ի՛նչ է անհրաժեշտ անել: Իսկ դրա համար լոկ քաղաքական ընտրություններով չէ պայմանավորված այս աղետալի վիճակը: Ընտրությունները բացահայտեցին այս խայտառակ իրականությունը, որն առկա է մեր հասարակության մեջ: Եվ եթե մենք այս իրավիճակից ելքեր չգտնենք, ապա մենք իրավունք չենք ունենա ապրել այս տարածաշրջանում, քանզի լուրջ առաքելություն չունեցող ժողովուրդները պետք է զիջեն իրենց տեղը առաքելություն ունեցող ազգերին, և դրանք լոկ խոսքեր չեն: Հարյուր տարի առաջ մենք մեր մաշկի վրա զգացինք, թե դա ինչ է նշանակում, և եթե մենք դրանից էլ հետևություն չանենք, ուրեմն կդասվենք դատապարտված ազգերի շարքին:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>