Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Իշխանափոխությունից հետո արտաքին պարտքն աճել է շուրջ 21 տոկոսով․ իրավիճակի «մեղավորը» հիմա էլ համավարա՞կն է, թե՞ դա հետևանք է հակաճգնաժամային ձախողված կառավարման․ Թ․ Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ «Վարչապետի «100 փաստերում» ներառելու առաջարկ» վերտառությամբ, որում անդրադառում է իշխանափոխությունից հետո արձանագրված տնտեսական ցուցանիշներին։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև՝

«Վարչապետի «100 փաստերում» ներառելու առաջարկ.

1. Ներկայումս վարվող սոցիալական քաղաքականության հավաքական մետեցումը հետևյալն է՝ իշխող քաղաքական ուժը չի խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները: Այս պարագայում օրվա իշխանություններից ակնկալվում են հավաքական հետևյալ հարցերի համակողմանի պատասխանները.

«Հայաստանը սոցիալակա՞ն պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքում արդեն ընկած է՞ սոցիալական շուկայական տնտեսությունը: Տրված խոստումներին համաչափ՝ պետական քաղաքականությունն ուղղված է՞ ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: Իշխող քաղաքական ուժն ի՞նչ չափով է հասցեատեր, թե՞ արդեն քաղաքացին է մեղավոր իր կյանքի դժվարին իրավիճակի ու սոցիալական չլուծվող խնդիրների համար:»:

2. Օրվա իշխանության հռչակած չափելի թիրախները վերաբերում են միայն 2050թ.-ին՝ «միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ ՀՆԱ-ի տարեկան միջինը առնվազն 9,5 տոկոս աճի ապահովման խոստում»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն. 2018թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2 տոկոս, 2019թ.՝ 7,6 տոկոս, իսկ 2020թ. պետական բյուջեով ծրագրված է 4,9 տոկոս: 2020թ. մարտից COVID-19 նոր համավարակով պայմանավորված իրականացվեցին պետական աջակցության 20-ից ավելի ծրագրեր, պետական բյուջեից ծախսվեց շուրջ 163 միլիարդ դրամ: Սակայն 2020թ. հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5,7 տոկոսով: Այս ծրագրերի՝ ուշացած և իրավիճակին ոչ համարժեք բնույթի մասին պարբերաբար ներկայացրել ենք մասնագիտական տեսակետներ: Բացասական այս միտումը պահպանվելու դեպքում՝ 2020թ.-ին կարձանագրվի երկնիշին մոտ ՀՆԱ-ի անկում: Ի դեպ, իշխանափոխությունից հետո մեր երկրի արտաքին պարտքն աճել է շուրջ 21 տոկոսով, որը շուրջ 8,5 տոկոսային կետով գերազանցում է 2018-2019թթ ՀՆԱ-ի աճի գումարային ցուցանիշը: Այսպիսով. «Իրավիճակային նման փոփոխությունների ու տեմպերի պարագայում իրատեսակա՞ն են դրված երկարաժամկետ նպատակադրումները, թե՞ օրվա իշխանությունները հույսը դրել են իրենցից հետո եկողների վրա: Տրված խոստումների և իրավիճակի խորացող խզումների «մեղավորը» հիմա էլ COVID-19 համավարակն է՞, թե՞ դա հետևանք է հակաճգնաժամային ձախողված կառավարման:»:

3. 2020թ. հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ընդհանուր շրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը՝ շուրջ 15 տոկոսով: Ծառայությունների ընդհանուր ծավալը կրճատվել է 9,3 տոկոսով: Սակայն օրերս հայտարարվեց, որ ՀԴՄ շրջանառությունը կրճատվել է ընդամենը 2,5 տոկոսով: Ի դեպ, պաշտոնական վիճակագրությամբ պարզվում է նաև՝ 2020թ. հունվար-հուլիսին առևտրի ոլորտում աշխատողների թվաքանակն աճել է շուրջ 12 տոկոսով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ շուրջ 3 տոկոսով: Հարց է առաջանում.

«Ի՞նչ հիմնավորում ունեն 2020թ. հունվար-հուլիս ամիսներին ներկայացված վիճակագրական ցուցանիշների ակնհայտ հակասությունները:»:

4. 2018թ. մայիսին ձևավորված կառավարության ծրագրով նախատեսվում էր կենսաթոշակային համակարգի սկզբունքների էական վերանայում, այդ թվում՝ դիտարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկումը։ Փոխարենը՝ 2018թ. ողջ ծավալով ներդրվեց կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը: 2019թ. պետական բյուջեով պարտադիր կուտակային համակարգի ֆինանսավորմանը հատկացվել է նախորդ տարվանից 12 միլիարդ դրամով ավել գումար՝ 56 մլրդ դրամ, 2020թ. պետական բյուջեից կհատկացվի 70 միլիարդ դրամ, աճը 2019թ. համեմատ կազմել է 25 տոկոս, որը շուրջ 5 անգամ գերազանցում է 2020թ. կենսաթոշակների միջին չափի աճի ցուցանիշը: Ի դեպ, խնդրահարույց այս համակարգի չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցներով էապես բարձրացնել կենսաթոշակների չափերը, իրականացնել զբաղվածության պետական աջակցության, գործող աշխատատեղերի պահպանման, նոր աշխատատեղեր ստեղծող և սոցիալական ներառական զարգացման այլ ծրագրեր, որոնք առավել պահանջված են COVID-19 համավարակով պայմանավորված ներկա իրավիճակում:

Ոչ համակարգված աշխատանքի արդյունքում 2018-2020թթ. կառավարությունը պարբերաբար հետաձգեց կենսաթոշակային ոլորտի կարևոր բարեփոխումներից մեկը՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը: Անորոշ է մնում այս գործընթացի ավարտը: Առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար է վերացնել կեղծ աշխատանքային ստաժի հավելագրման արատավոր պրակտիկան, որը շարունակվում է նաև այսօր: Ընդ որում՝ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Ի դեպ, կեղծ աշխատանքային ստաժի հիմքով ավել վճարվող գումարները ևս կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը: Այսպիսով, հարց է առաջանում.

«Համարժեք և բավարար ե՞ն կենսաթոշակի ոլորտում իրականացվող փոփոխությունները տրված խոստումներին:»:

5. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը կոչված է սոցիալական նպաստների հասցեականության ապահովմանը: Այս համակարգի վերաիմաստավորման խոստումները կյանքի կոչելու փոխարեն իրականացվում են դրվագային փոփոխություններ՝ խորացնելով առկա խնդիրները: Խոստացված էր արմատապես վերափոխել անուղղակի մեթոդով անապահովության գնահատման գործող համակարգը՝ հիմքում դնելով ընտանիքների եկամուտների գնահատման ուղղակի մեթոդը: Այս նպատակով 2018-2020թթ իրական որևէ քայլ արված չէ:

Անապահովության նպաստների չափերը չեն ավելացել 2018-2020թթ: Նպաստի ամսական միջին չափը շուրջ 31 հազար դրամ է, որը կրկնակի ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից:

Պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված փաստն էլ հետևյալն է. 2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսային կետով, որն էապես գերազանցել է 2018թ. ցուցանիշը: Հիմա հարցերը.

«Ե՞րբ են իրականացվելու խոստացված այս բարեփոխումները: Ե՞րբ է մեկնարկելու կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված՝ աղքատության մակարդակի էական նվազումը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>