Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանը այսուհետ դիմակ կարող է չկրել, սակայն շարքային քաղաքացիներին դա չի վերաբերվելու

Եվ այսպես, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով հաստատվել է
անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը: Այսպիսով.
Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար,

բացառությամբ՝

մինչև 5 տարեկան երեխաների, բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի:

Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել.

-մինչև հինգ տարեկան երեխաները,
- Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի,
Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն
դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային
միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական
մասնակիցները (բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի),

-քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողները՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,

-ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնողները և այլ:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ դիմակ կրկել և չկրելու հարցը
նախկինում չէր շաղկապված մարդկանց կարգավիճակի հետ: Թե Արսեն Թորասյանը և թե
մյուս անձինք, դիմակներ կրելու հարցը միշտ կապել են առողջապահական խնդիրների հետ:

Ավելին, քարոզվում էր այն թեզը, թե դիմակ կրելը հատկապես անհրաժեշտ է, քանզի
քաղաքացին կարող է չիմանալ, որ հիվանդ է և կարող է վարակել դիմացինին:
Այսինքն, դիմակ կրել-չկրելու խնդիրը չի կարող կապված լինել մարդու կարգավիճակի հետ:
Սակայն այս վերջին որոշումից պարզ է դառնում, որ այս հարցը, բացի առողջապահականից, ունի նաև այլ բնույթ: Հակառակ դեպքում չի հասկացվում, թե ինչու որոշ բարձրաստիճան անձանց կողմից կազմակերպված միջոցառումների դեպքում, նրանց համար դիմակ կրելը պարտադիր չէ, իսկ շարքային քաղաքացիների կողմից անցկացվելիք միջոցառումների դեպքում այն պարտադիր է:
Ինչ է, ՀՀ նախագահը, կամ վարչապետը, տեղյակ չլինելով, չե՞ն կարող հիվանդ լինել:

Հատկապես ցինիզմի դրսևորում է, երբ այդ բարձրաստիճան անձանց կողմից հրավիրված
միջոցառումների ժամանակ նրանք կարող են լինել առանց դիմակի, իսկ ահա նրանց
սպասարկող անձնակազմը, հյուրերը և լրագրողները՝ ոչ:
Հայաստանի պատմության ընթացքում, այս չափի ցինիկ որոշում, որտեղ մարդկանց
պաշտոնապես բաժանեին «բարձր» և «ցածր» կարգավիճակ ունեցողների, երբեք չի եղել:
Արսեն Թորոսյանի այս որոշումը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի են կտրվել ներկայիս
իշխանությունները իրականությունից՝ այս երեք տարվա ընթացքում:
Ցանկացած հեղափոխություն, իր բոլոր բացասական կողմերի հետ մեկտեղ, գոնե մի ինչ որ ժամանակահատվածի համար վերացնում է բոլոր տեսակի արտոնությունները և մարդկանց՝ «բարձր» և «ցածր» կարգերի սորտավորումները: Հիշենք, թե ինչպես էր Փաշինյանը նշում, որ «Հայաստանում պիտի լինի 3 մլն վարչապետ»:
Սակայն ամեն մի հեղափոխությունից հետո, մի ինչ որ ժամանակ անց, առաջ են գալիս
մարդկանց նոր տեսակի սորտավորումներ: Հենց այդ ժամանակահատվածից էլ վերջանում է հեղափոխությունը:
Արսեն Թորոսյանի այս որոշումը արտացոլում է հենց այդ հանգամանքը: Երբ Փաշինյանին
մի շարք բարձրաստիճան անձնաց տալիս է հնարավորություն, քարոզել մյուսներին
դիմակներ կրել, իսկ իրենց ազատել այդ պարտականությունից:

Արսեն Թորոսյանը շարքային չինովնիկ է և կարող է չհասկանալ իր որոշման հետևանքի
մասին, զուտ բարոյական տեսանկյունից:
Մինչդեռ, եթե Փաշինյանն է սկսել չհասկանալ սույն հանգամանքը, դա նշանակում է, որ
հեղափոխական պաթոսը վերջնականապես է ավարտվել ներկայիրս «հեղափոխականների» մոտ, և նրանք սկսել են իրենց զգալ «նոր ընտրյալների» կարգավիճակում, ինչն իր հերթին նշանակում է, որ սրանց վերջը մոտեցել է: Այդ են վկայում բոլոր տիպի հեղափոխությունների ավարտի պատմությունները:
Սա է իրականացթյունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>