ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Պատգամավորների մեծ մասն արժանապատվություն հասկացության հետ խնդիրներ ունի. քաղաքագետ

Նախ, ես չեմ կարծում, թե մենք այսօր ունենք խորհրդարան, որովհետև խորհրդարանը չի ներկայացնում Հայաստանի քաղաքական ներկապնակը, այդ խորհրդարանն արդեն հին է, և երկրորդ՝ պատգամավորների մեծամասնությունը «Իմ քայլից» են, իսկ այնտեղ, ըստ էության, մեկ անձի կամակատարներ են: Մթնոլորտն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այն է, որ եթե համաձայն չէ գծի հետ, այդ անձը դուրս է գալիս, և սա առաջին դեպքը չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այն երևույթը, որ խորհրդարանական կառավարման երկրում նախարարի հետ անհամաձայնության համար պատգամավորն է մանդատը վայր դնում:

Հիշեցնենք` երեկ իշխող խմբակցության պատգամավորներից Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է մանդատը վար դնելու մասին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:

«Սա այդ ուժին բնորոշ երևույթ է, և ես կարծում եմ, որ հետագայում նույնպես նման դեպքեր կտեսնենք: Այսինքն՝ պատգամավորները հոգեբանորեն համարում են, որ իրենց ընտրել է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե ժողովուրդը, և եթե Նիկոլ Փաշինյանի հետ ունեն անհամաձայնություն, ապա լքում են խորհրդարանը, կուսակցությունը: Այդ կուսակցությունը և «Իմ քայլը» պատգամավորական խմբակցությունը ժողովրդավարական կառույցներ չեն, մեկ անձին սպասարկող կառույցներ են, և այդ տեսակետից պետք է վերաբերվել այդ երևույթին»,- ասաց քաղաքագետը:

Դիտարկմանը՝ արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե պատգամավորը մանդատը վայր դնելու փոխարեն մնար և իր տեսակետը պաշտպաներ, նա ասաց. «Եթե մարդը համարում է, որ իր մանդատը ստացել է ժողովրդից, բնականաբար, ինքը պետք է այդ մանդատը պաշտպանի և գնա իր տեսակետները արտահայտի, անգամ եթե այդ տեսակետը դեմ է իշխող կոալիցիային, կուսակցությանը կամ կառավարությանը, եթե չի պաշտպանում իր տեսակետը, որպես բողոքի նշան վայր է դնում մանդատը, սա հերթական անգամ ցույց է տալիս, որ մենք խորհրդարան չունենք, և այն, ինչ կոչվում է խորհրդարան, քաղաքական մարմին չէ»:

Քաղաքագետը նշեց, որ պատգամավորն ընտրվել է իր ընտրողների տեսակետները արտահայտելու համար, ընտրողների տեսակետներն էլ կարող են շատ տարբեր լինել: «Այստեղ արժանապատվության հարց է: Ես ինչպես տեսնում եմ, այդ պատգամավորների մեծ մասն արժանապատվություն հասկացողության հետ խնդիրներ ունի: Այսինքն՝ իրենք պատրաստ չեն իրենց տեսակետները պաշտպանել, կա ՛մ հրահանգով կոճակ են սեղմում, կա ՛մ հատուկենտ դեպքեր են լինում, եթե էլ չեն կարողանում այդ կոճակը սեղմել, դուրս են գալիս: Բայց քաղաքական մարմնում քաղաքական տեսակետ արտահայտելու հարցով այդ մարդիկ ունեն խնդիրներ, որովհետև այդ մարդկանց մեծ մասը քաղաքական մարդիկ չեն, իրենք ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ է քաղաքականությունը, իրենց ելույթները, որ լսում ենք, պարզապես մանկամիտ մարդկանց տեսակետներ են, իրենք իրենց տեղում չեն և այդ առումով չեն հասկանում իրենց գործառույթն ինչի մեջ է»,- ասաց նա:

Դանիելյանի կարծիքով՝ նրանց հավաքել է մի անձ, որը հավաքել է իրեն ենթարկվելու համար և որոշակի դիսցիպլինա է մտցրել, հիստերիկ մթնոլորտներ է ստեղծում, ով համաձայն չէ իր հետ, նրա դեմ ինչ-որ արշավներ են սկսվում և այլն. «Այդ առումով այդ մարդիկ այլ ելք չունեն, կա ՛մ պետք է դուրս գան, կա ՛մ պետք է կոճակները սեղմեն, ենթարկվեն: Նրանք քաղաքական մարդիկ չեն և արժանապատվության հարցում շատ ինքնատիպ պատկերացումներ ունեն»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ է այդքան կարևոր վարչապետի համար, նրա հետ այլ մարդիկ էլ տարաձայնություններ ունեին, և Ջուլֆալակյանն առաջին մարդը չէ, որ դրա պատճառով հրաժարվում է պաշտոնից, նա պատասխանեց. «Ինձ համար Արայիկ Հարությունյան որպես ինքնուրույն անձ գոյություն չունի: Նրանք բոլորն էլ վարչապետի կամակատարներն են, և ինչ որոշում որ ընդունվում է, իրենք ընդամենը կատարում են: Դրա համար նախարարներին ես չեմ դիտարկում որպես առանձին, ինքնուրույն տեսակետներ ունեցող ֆիգուրներ և կարծում եմ, որ այդ անձերը չարժեն, որ մենք իրենց քննարկենք»:

Ըստ նրա՝ կարևոր էլ չէ այնտեղ Արայիկ Հարությունյանն է, թե մեկ այլ մարդ, նույն խնդիրն էլի լինելու էր, նրա պատճառով մարդիկ էլի հեռանալու էին, որովհետև այդ մարդիկ ոչ առանձնապես գիտության հետ կապ ունեն, ոչ կրթության հետ կապ ունեն, ոչ կառավարման փորձ ունեն: «Այդ մարդկանց ինչ-ինչ նպատակներով ինչ-որ մեկ մարդ որոշել է ու այդ ցուցակը կազմել է և մտցրել է մեջը, այսինքն՝ այդ մարդիկ առանձին ինքնուրույն տեսակետ ունեցող ֆիգուրներ չեն և էլի եմ ասում՝ չեմ կարծում, որ արժի նրանց չեղած կարծիքներն ու տեսակետները քննարկել, այստեղ կա մեկ անձի խնդիր, և միայն այդ մեկ անձին պետք է քննարկել և դրա շուրջ քաղաքական պրոցեսներ տանել»,- հայտարարեց նա:

Աղբյուր՝ Tert.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>