Հայաստանի բերմուդյան եռանկյունին կամ ինչպես է Հայաստանը կրակում... իր ոտքին Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Մակրոնին Արցախը չբավականացրեց
28
Ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու. պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա. Սեյրան Օհանյան Վրաստանում հրապարակվեցին ընտրական ցուցակները. Ինչպիսի՞ն է այդ երկրի քաղաքական պատկերը ընտրություններից առաջ Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան Ադրբեջանը կարող է մասնատվել, իրենց Թուրքիայի օգնությունն է անհրաժեշտ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ադրբեջանի ծախսած միլիոնավոր դոլարներ ջուրն ընկան. Մայր Հայաստանը կարևոր քայլ արեց (տեսանյութ) Ալիևը Զուլֆուգարովի միջոցով «ավետում» է այն մասին, թե ինչ են պահանջելու Հայաստանից «խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո Ի՞նչ մեսիջ է ուղարկում Իրանի նախագահը՝ հանդիպելով Էրդողանի հետ Փոխել Հայաստանի դեմքը և կերպարը ՈւՂԻՂ. Կառավարության հերթական նիստը Վրաստանում ընտրությունն ընթանալու է վրաց ժողովուրդի և ամերիկացիների միջև. նշում են իշխանությունները Պատերազմ Արցախում
Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ «Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում»․ Տիգրան Աբրահամյան Մյուռոնօրհնությանը մոտ հազար մարդ է հրավիրված, վերաօծմանը` մոտ 500 Փաշինյանը ինչ-որ բանից փրկել կամ ապահովագրել է ընտանիքին Սեքսիզմի հերթական դրսևորումը Մետաքսե Հակոբյանի նկատմամբ էր Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է Կոչված ենք նայելու Արարատին, Եռաբլուրին, Էջմիածնին ու շարունակելու մեր ընթացքը դեպի հաղթական ավարտ․ Բագրատ Սրբազան Ի դեմս Էրդողանի՝ Փաշինյանն իր համար հովանավոր է գտել. Վիգեն Հակոբյան Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ» Հայաստանի բերմուդյան եռանկյունին կամ ինչպես է Հայաստանը կրակում... իր ոտքին Փաշինյանը մատաղ է արել «Եռաբլուրի» մեր տղերքին միայն մի նպատակի համար. Հայկ Մամիջանյան Ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու. պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա. Սեյրան Օհանյան Սերունդները մեզ չեն ների, եթե այս հայրենիքը կորցնենք. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Վրաստանը մտադիր է վերանայել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար Մի օր խոնարհվում է Եռաբլուրում զոհերի առաջ, մի օր՝ այդ զոհերը պատճառողի․ «Կարճ ասած» Ինչի՞ վրա էիր ուրախանում, դու աղետյալ երկրի ղեկավար ես. Ռուբեն Մելքոնյան Մակրոնին Արցախը չբավականացրեց Վրաստանում հրապարակվեցին ընտրական ցուցակները. Ինչպիսի՞ն է այդ երկրի քաղաքական պատկերը ընտրություններից առաջ Հեծանվավազքի ու հեծանիվի ֆեյք սիրահարի մասին. «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Չեմ գնալու Մայր Տաճարի վերաօծմանը, էդ մարդիկ էնտեղ չպետք է լինեն․ Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Ազգային խայտառակություն է, նսեմացման պահ․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին. Տեսանյութ Հորս ազատազրկումը միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է. Դավիթ Վարդանյան Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր «Երևանում 57-ամյա տղամարդը փորձել է առևանգել երկու անչափահասի. նա ձերբակալվել է»․ ՆԳՆ Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայի նախագահը գովել է Փաշինյանին 44-օրյա պատերազմի տարելիցին Աննա Հակոբյանը տեղադրել է Փաշինյանի հետ ժպիտներով հաճելի զբոսանք Նյու Յորքում. Տեսանյութ «Ամենամեծ նվերը արեցիր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում»․ Անժելա Էլիբեգովա

Հաջողության և միֆերի սահմանին

Այսօր երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ծննդյան օրն է։ Թե իր ու թե մեզ համար առիթ է՝ փորձելու վերհիշել ու ու հասկանալ նրա՝ բավականին հագեցած, բարդ, հակասական գնահատականներով ու շրջադարձերով լի կյանքի դրվագները։

Քոչարյանի կյանքը համառոտագրելու պարագայում կստացվի հետևյալ ֆորմուլան. պետության համար շրջադարձային պահեր, պարտադիր արդյունք, հակասական գնահատականներ։

90-ականներին Ադրբեջանին հաղթելու և Արցախը պահելու մեր հնարավորությունները զուտ տեսական էին։ Շատերը չէին հավատում, շատերն անտարբեր էին։
Քոչարյանը նրանցից էր, ով հավատաց. նրան իր ընկերների հետ հաջողվեց տեսությունը սարքել պատմական ձեռքբերում։ Բազմաթիվ դարեր միայն տարածքներ ու պետականություն կորցնող հայ ժողովուրդը՝ այս անգամ ձեռք բերեց պետականություն, պահպանեց և ազատագրեց իր տարածքները։ Քոչարյանի ավանդն այս գործում դժվար է թերագնահատել։

2000-ականներից սկսած՝ Քոչարյանին հաջողվեց «ՀՀՇ-ական տնտեսությունից» ստանալ երկնիշ աճով տնտեսություն, դրվեցին խաղի նոր կանոններ։ Այդ ընթացքում Հայաստանը բառիս բուն իմաստով կառուցվեց։ Արդյո՞ք նրա կառավարման ընթացքում թույլ չեն տրվել սխալներ, այդ թվում՝ կոպիտ։ Թույլ են տրվել։ Արդյո՞ք նրա կառավարման ընթացքում չեն հարստացել շատ անարժաններ, որոնք հետո սրճարաններում և թերթերում խոսում էին Քոչարյանի թալանի մասին։
2000-ի կեսերից կար այդպիսի տրենդ. հարստանալ ստեղծված խաղի կանոնների շնորհիվ, վարվող տնտեսական քաղաքականության շնորհիվ, դրսից բերվող ներդրումների, մեծ նախագծերի շնորհիվ, իսկ հետո Երևանի սրճարաններում բողոքել Քոչարյանից, թե սա երկիր չէ...
Մեղադրել Քոչարյանին, որ չի նկատել այդ պրոցեսը, բաց է թողել կարևոր պրոցեսներ, գուցե կարելի է, գուցե նաև անիմաստ է։

Քոչարյանի կյանքի երկու առանձնահատկություններն են. միշտ լինել առաջին պլանում՝ պետության վճռորոշ պահերին և ողջ կյանքը ուղեկցվել միֆերով։

Չորս միլիարդ, բոլոր բանկերի սեփականատեր, Մեղրիի հանձնում, երկիրը իր ժամանակ դատարկվեց, երկրի տնտեսությունը հանձնեց ռուսներին և այլն և այլն. սրանք միֆեր էին, որոնք գրեթե միշտ ուղեկցել են նրան և որոշ չափով շարունակում են ուղեկցել։

Չորս միլիարդի լեգենդի թե պատվիրատուն է հայտնի, թե պատվերի տեղաբաշխման սխեման։ Բայց այն իր դերը խաղաց։ էժան ապրանք էր, շատերին հասավ։

Մնացած թեմաները շատ ավելի հետաքրքիր են, որովհետև իրականությունը ուղիղ հակառակի մեջ է. Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանում բուռն զարգացավ բանկային համակարգը և մինչ օրս ապահովում է իր կայունությունը։ Քոչարյանը պարբերաբար սնանկացող ու հազարավոր մարդկանց դժբախտության պատճառ դարձող բանկերի փոխարեն կարողացավ Հայաստան բերել լուրջ կապիտալով նոր բանկեր։ 2004-2005-2006 թթ-ը Հայաստանի պատմության մեջ միակ ներգաղթ արձանագրած տարիներն են։ Քի Վեսթում մենք շատ մոտ էինք խաղաղության մեծ պայմանագրին, որով Ադրբեջանը ճանաչում էր Ղարաբաղի անկախությունը։ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում արված բոլոր խոշոր, համակարգաստեղծ ներդրումներն արևմտյան կապիտալով էին՝ Քըրքորյան, Էռնեկյան, Թուֆենկյան, Գաֆեսջյան, Հովնանյան, Սեմ Սիմոնյան, Հանթսման և այլն։

Վերջերս հայտնի ռադիոկայանի TV տարբերակը մեծ ֆիլմ էր ցուցադրում «քոչարյանական այլանդակություններից» մեկի՝ Հյուսիսային պողոտայի մասին, Իհարկե, բոլոր մեղքերը բարդվեցին նրա վրա։ Իհարկե, հեռուստադիտողների մի մաս կընկնի այդ տրամադրությունների տակ, թեպետ մի մասն արդեն հասկանում է, թե ինչ է հակաքարոզչությունը։ Այսօր իշխանությունը փորձում է կառուցապատել մեկ այլ բարդ երևանյան թաղամաս, և արդեն պարզ երևում են այն բոլոր խնդիրները, որոնց առաջ կանգնելու է, և վերջնարդյունքում, իհարկե, մնալու են բազմաթիվ դժգոհ կողմեր, եթե անգամ գտնվի հնարավոր լավագույն լուծումը։ Աղմուկից և մեղադրանքներից խուսափելու միակ տարբերակը ոչինչ չանելն է, իսկ դա նշանակում է՝ չգնալ առաջ, չբարեփոխել քաղաքը, չզարգացնել քաղաքային տնտեսությունը, ենթակառուցվածքները, տնտեսությունն ընդհանրապես։ Ցանկացած վճռական քայլ բերելու է հակազդեցության, իսկ քայլերի բացակայությունը բերելու է մեղադրանքի՝ անգործության մեջ։ Կան ավելի լավ և ավելի վատ լուծումներ, բայց իդեալական լուծման նման դեպքերում, որպես կանոն, հնարավոր չէ հասնել։

Արդյո՞ք Հյուսիսային պողոտայի կառուցապատման ժամանակ չեն եղել սխալներ և անարդարություններ. իհարկե եղել են։ Դրանք կարող էին նաև չլինել, դրանք կարելի էր նաև լուծել, եթե մեղմվեր կառուցապատողների ախորժակը։ Այսօր իհարկե չի կարելի կրկնել սխալները, պետք է սովորել դրանց վրա ու բացառել առնվազն անարդարությունը։ Պետության շարունակականությունը հենց դրա մեջ է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ սովորաբար քչերին է հետաքրքրում կոնկրետ տուժած քաղաքացին կամ կոնկրետ քաղաքաշինական խնդիրը։ Ավելի հաճախ նպատակը մշտապես հակառակորդի կերպարը վառ պահելն է, կոնկրետ մարդու դեմ հակաքարոզչությունը, որը կօգնի դիմակայել սեփական անգործության մասին մեղադրանքներին։ Իսկ այսօր փաստն այն է, որ երկրի հյուրերին տանում ենք հյուսիսային պողոտա /հատկապես գործող իշխանությունները/ և ոչ մեկի մտքով չի անցնում հյուրերին տանել, ասենք՝ Սարի թաղ։ Հյուսիսային պողոտայի տեղում տարիներ առաջ նույն վիճակն էր։

Քոչարյանը երևի միակ մարդն է ում թշնամի համարում է թե Ադրբեջանի գործող իշխանությունը, թե Հայաստանի։ Տեսակետների համընկնումը ֆանտաստիկ է։
Քոչարյանին համարում են «պատերազմի կուսակցություն», բայց հենց նրա պաշտոնավարման ժամանակ է եղել խաղաղություն։ Այսօր, երբ մենք մոտ ենք պատերազմին, և թուրքական սպառնալիքի աննախադեպ ճնշման տակ ենք, հասարակությունը նորից սկսում է հիշել նրան։ Երևի ճակատագիր է։

Ասում են՝ Քոչարյանը մարդամոտ չէ, և դա գուցե ունի ճշմարտության տոկոս։ Իսկ ի՞նչ ասել նրանց մարդկային հատկանիշների մասին, ովքեր տասը և ավել տարիներ մեծ էնտուզիազմով խոնարհվում էին նախագահ Քոչարյանի առաջ, իսկ մեղադրյալ Քոչարյանին չեն հիշում, չեն ճանաչում, խուսափում են։ Սրա պատասխանը լավագույնս տրված է հայտնի ֆրանսիական ֆիլմում, երբ տաբատն իջեցրած անողնաշար աշխատակցի մասին նախագահ Ռամբալ Կոշեն հարցնում է. «հիմա մեզնից ո՞վ է հրեշը»։

Գալիք ամիսները մեր երկրի համար լինելու են շատ բարդ՝ վարակ, տնտեսություն, բանակցություններ, գուցե՝ պատերազմ։ Ե՞րբ կկարևորվի Քոչարյանի գործոնը. եթե լինի բարդ համաճարակային վիճակ, եթե լինի տնտեսական կոլապս, եթե լինեն դժվար ոչ հայանպաստ բանակցություններ, եթե Աստված չանի՝ լինի պատերազմ. Սա նույնպես ճակատագիր է՝ կարևորվել ամենաբարդ շրջադարձային պահերին։


Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan