Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչու՞ սպասվող դատաիրավական փոփոխություններին ընդառաջ Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է խիստ քննադատել Փաշինյանին

Այսօր երկրի դատաիրավական համակարգը հայտնվել է իսկական ճգնաժամի մեջ: Երկրի ՍԴ-ն, որպես ինստիտուտ, այլևս դարձել է անգործունյա: Ներկայիս իշխանությունները քանդեցին այս կառույցը, սակայն դրա տեղը նորը չեն կարողանում  ստեղծել:

Պատճառները հասկանալի են: Նախկինի քանդելու մեջ իշխանությանը աջակցում էին և նախկին ՀՀՇ-ական շրջանակները, և սորոսականները: Սակայն երկուսի քննադատությունն էլ պայմանավորված էր կոնկրետ պատճառներով: Սորոսականները առաջարկում էին հետևյալ սկզբունքով  հանդես գալ. «քանդել հինը ամբողջովին և սկսել նորը կառուցել զրոյից»: Այս սկզբունքը հիշեցնում էր բոլշևիկների քաղաքականությունը: Նրանք էլ 1917-ին քանդեցին հինը և սկսեցին կառուցել նորը զրոյից:

Սորոսականները ժամանակակից բոլշևիկներն են: Նրանց գործելաոճն ու նպատաներին հասնելու մեթոդները գրեթե նույնն են:

Կոնկրետ հայաստանյան սորոսականները հղում էին անում վրացական փորձին, թե ինչպես Սաակաշվիլիին հաջողվեց լուծել այդ խնդիրը: Սակայն հենց Սաակաշվիլիի բարեփոխումները դատաիրավական ոլորտում համարվել են ձախողված բոլոր եվրոպական կառույցների կողմից: Սաակաշվիլին հաջողեց տնտեսական բարեփոխումներում, մաքսային, հարկային ոլորտներում, ոստիկանական համակարգի բարեփոխման ոլորտում: Սակայն հենց դատաիրավական ոլորտում Սաակաշվիլին ձախողվեց, և այդ ձախողումը դարձավ պատճառ վերջնարդյունքում նրա՝ իշխանությունից հեռանալու համար :

Հայաստանում նույնիսկ տեսականորեն հնարավոր չէր գնալ վրացական ուղիով գոնե այն պատճառով, որ վրացական սորոսականները մինջև «Վարդերի» հեղափոխությունը արդեն պատրաստել Էին իրենց «նոր» դատավորների «պահեստային թիմը»: Հայաստանում այդ թիմն էլ չկա: Եվ Փաշինյանը նույնիսկ ցանկության դեպքում չէր կարող բավարարել սորոսականների ողջ պահանջը:

Ինչ վերաբերվում է տեր-պետրոսյանականների դժգոհությանը, ապա այստեղ ամեն ինչ ավելի պարզ է և հասկանալի: Սրանք ցանկանում էին, որ ազատվելով «նախկիններից», Փաշինյանը իրենց թեքկնածուներին կհանձներ ողջ այս համակարգը: Սակայն Տեր-Պետրոսյանի թիմում են հայտնվել հիմնականում նախկին վարկաբեկված դեմքերն ու պարզունակ բոլշևիկյան գործելաոճով «հայտնի» իրավաբանները, որոնք օբյեկտիվության հետ որևէ շղարշ նույնիսկ չունեն: Եթե Փաշինյանը բավարարեր սրանց պահանջները, կնշանակեր, որ նա ոչ թե այս ոլորտում «նոր էջ է» պատրաստում բացել, այլ վերադառնում է հին մաշված և վարկաբեկված դեմքերին և ժամանակներին, որոնց միակ նպատակը պիտի լիներ «նախկիններից» հաշվեհարդար տեսնելը և «պապիին» ծառայելը: Հասկանալի է, որ նման զարգացման դեպքում Փաշինյանի «բարեփոխումը» կավարտվեր՝ դեռ չսկսված, և հանրությունը կհասկանար, թե ինչ խաբեություն կատարվեց նաև այս ոլորտում:

Հիշեցնենք, որ օրինակ Տեր-Պետրոսյանի ժամանակ դատաիրավական համակարգը ամենակախյալ վիճակում էր գտնվում գործադիրից: Իսկ այս վերջին 20 տարիների փոփոխության արդյունքում ներկայիս այս համակարգը իհարկե դեռ շատ հեռու էր լիարժեք անկախ համարվելուց՝  իշխանության մյուս ճյուղերից, սակայն աղերս էլ չուներ համեմատվելու համար 90-ականների ժամանակներում գոյություն ունեցող համակարգի հետ:

Ահա թե ինչու Տեր-Պետրոսյանի թիմը կատաղի դիմադրում է Փաշինյանի կողմից ցանկացած առաջադրված կադրին՝ նրանց կենսագրականների մեջ հայտնաբերելով «հանցավոր դրվագներ»: Արդյունքում ստացվել է այն իրավիճակը, որ Փաշինյանի ցանկացած որոշումը քաղաքական  «լեգիտիմությունից» զրկված է լինելու: Սորոսականները քննադատելու են տեր-պետրոսյանականները քննադատելու են,  Փաշինյանի  այսօրվա ուղենիշի գրեթե բոլոր իրական ընդդիմադիր շրջանակները քննադատելու են: Եթե սորոսականներն ու տեր-պետրոսյանականները դժգոհ են, որ իրենց կադրերը չեն համալրվում այս «փոփոխություններում», ապա իրական ընդդիմադիր շրջանակները զգուշացնում էին Փաշինյանին, որ քանդելով այս համակարգը, հնարավոր չէ ձևավորել ավելի անկախ համակարգ, քանզի ներկա պայմաններում ցանկացած քայլ ունենալու է իր խոցելի կողմերը: Արդյունքն էլ եղավ այն, ինչի մասին զգուշացվում էր Փաշինյանին: Հինը կազմաքանդելով հիմնովին՝ հնարավոր չէ նրա տեղը ստեղծել նորը և ավելի վստահելին: Այսինքն այն, ինչ այսօր տեսանելի է գրեթե բոլորի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>