Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով
25
Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը Պատերազմ Արցախում
«Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան Կապիտալ ծախսերը «սառեցրել» են Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն. Գալստյանը՝ Ծառուկյանի գործի մասին Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել. «Իշխանություն» Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո» Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»... Բռնագանձում առանց հաշվետվողականության. հակակոռուպցիոն քաղաքականությո՞ւն, թե՞ սեփականության վերաբաշխում «Հաղթող տղան նման կերպ չի պահում». Ռուբեն Մխիթարյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է

15 մլրդ դոլարանոց «ներդրում», որից պետությունը տեղյակ չէ. Լուսանկար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջիկա տարիներին Հայաստանում կներդրվի 10-15 մլրդ դոլար՝ գերժամանակակից քաղաք կառուցելու նպատակով:

Պատգամավորի էջում տեղադրված հղման համաձայն՝ Չինաստանը Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կանի՝ «Խելացի գիտական քաղաք» հիմնադրելու համար։ Մանրամասների մեջ նշվում է, որ քաղաքի հիմնադրման հուշագիրն արդեն ստորագրվել է Չինաստանի Տեխնոլոգիաների ակադեմիայի, Չինաստանի Տեխնիկական զարգացման ընկերության և ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության միջև։

Այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Աղմուկը, հանրային հետաքրքրությունը միանգամայն տեղին էր, քանի որ նման ներդրում առաջին անգամ է Հայաստան մտնելու։ Մենք ունեցել ենք «Լինսի» հիմնադրամ, որի 210 միլիոն դոլարով բազմաթիվ ծրագրեր են իրականացվել երկրում, նպաստել Հայաստանի շենացմանը։ Իսկ հիմա ՝15 մլրդ դոլար՝ աննախադեպ թիվ, որը ՀՀ պետական բյուջեից մեծ է 5 անգամ, դրանով հնարավոր է Հայաստանից կերտել դրախտ։

Իհարկե՝ Վիկտոր Ենգիբարյանն ու մյուսները կարող են հայտարարել, որ 50 լուսնային տարում լուսնից 50 տրիլիոն դոլար են բերելու, ու գուցե լինեն մարդիկ, որ հավատան, չհավատացողներին էլ համարեն «հայտնի շրջանակների» կամ «նախկին հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչներ։ Բայց այդ հայտարարությունները ավարտվում են այնտեղ, որտեղ որ բացվում է իրական պատմությունը։

Ուսումնասիրելով այս ամբողջ անցուդարձը, ուշագրավ դրվագներ են ի հայտ գալիս։

Նախ՝ 15 միլիարդ դոլար ներդրման հուշագիր են ստորագրում, ու պետական որևէ կառույց տեղյակ չէ, առնչություն չունի։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրի կազմակերպիչները որևէ խորհրդատվության, աջակցության համար նախարարություն կամ ներդրումների աջակցման կենտրոն չեն դիմել․ «Եթե գործարարն ունի պետության աջակցության կամ պետության խորհրդատվության կարիքը, մենք անպայման մասնակից ենք լինում, բայց այս դեպքում կոնկրետ ծրագրի համար որևէ խորհրդատվության կամ աջակցության համար այս ներդրողները որևէ հարցով չեն դիմել: Եվ քանի որ դա մասնավոր գործունեության դաշտ է, և գործարարը չի զգում պետության աջակցության կարքն իր աշխատանքներում կամ որևէ խորհրդատվություն իրեն անհրաժեշտ չէ և պետության հետ երկխոսության հարց չկա իրենց օրակարգում, ապա իրենք ազատ են իրենց գործունեությունը ծավալել այնպես, ինչպես իրենք են ցանկանում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան»:

Yerevan-Today-ը կապ հաստատեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, որտեղից նախարարի մամուլի խոսնակ Սիրանուշ Գյուրջինյանը տեղեկացրեց, որ իրենց նախարարություն ևս նշված ներդրման համար չեն դիմել. «Նախարարությունն այդ ծրագրի հետ որևէ առնչություն չունի այս պահի դրությամբ, եթե համատեղ աշխատանքներ լինեն, նախապես կտեղեկացնենք»:

Փորձեցինք տեղեկատվություն ստանալ հուշագիրը հայկական կողմից ստորագրած՝ Հայաստանի ԱԴԿԱՌՍ վերակառուցման և զարգացման գործակալության կայքից։ Ուշագրավ է, բայց 15 մլրդ դոլար ներդրումբերող ընկերության կայքում վերջին թարմացումն արվել է 2015 թվականին։ Ոչ մի ինֆորմացիա այս ներդրման մասին։ Չկար ոչ հեռախոսահամար, ոչ էլեկտրոնային հասցե, իսկ «պրոեկտներ» բաժնում առհասարակ ոչ մի տեղեկատվություն չկա:

Ամեն ինչ խիստ կասկածելի է։ Մանավանդ որ չինական որևէ պետական գերատեսչության կայքում ևս չկա նման ինֆորմացիա։ Գրավոր հարցում ենք ուղարկել Հայաստանում Չինաստանի դեպանատուն․ մեզ հետաքրքրում է՝ Չինաստանի կառավարությանը հայտնի՞ է նման մտադրության մասին, ի՞նչ ծրագիր է քաղաքի հիմնումը և ի՞նչ ընթացակարգեր է անցել պայմանագիրը։ Ե՞րբ է նախատեսված Չինաստանի կողմից 15 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի մեկնարկը։

Տարօրինակ է կառավարությունում աղմուկի, աշխուժության բացակայությունը։ Ընդամենը մի չնչին ներդրում է լինում, ՀՀ վարչապետը, ողջ իշխող էթիմն իրենց ֆեյքերով տարածում են անդադար, բայց այս անգամ ոչ մի ծպտուն։ Մանավանդ հիմա, երբ Հայաստանում ներդրումները ամեն տարի երկնիշ տեմպերով նվազում են։

Ըստ էության, գործ ունենք խիստ կասկածելի գործընթացների հետ։ Մանավանդ երբ դիտարկում ենք, թե ովքեր են այս ամենի քարոզչական մասն ապահովում, որտեղից սնվող մամուլն ու գործիչները, որոշ ենթադրությունների առիթ է հանդիսանում։ Ծրագիրն ակտիվորեն լուսաբանում է ամերիկյան կողմի ֆինանսավորմամբ սնվող մամուլը, ու դա, արդեն, հակաչինական նախագծերի տիրույթում է տեղավորվում։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով, ակտիվորեն փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Դա անում է իր սորոսական ու հակառուս կադրերով, տարբեր որոշումներով, քրեական գործերով, ռուսական կապիտալով ընկերություններում խուզարկումներով։ Ամեն ինչ՝ ի շահ Արևմուտքի, որի հարաբերությունները Ռուսաստանի հետ լարված են։ Նույն արևմուտքի հարաբերությունները լարված են նաև Չինաստանի հետ, և չինաստանի հետ հակասություններ փնտրել-գտնելու հանրության աչքին այդ երկիրը իջեցնելու ճանապարհ կարող է լինել սա։

Մարդկանց մոտ գովազդում է Չինաստանի հզոր դերը, խոստացել է նման մեծ բան, իսկ հետո, երբ հանրության մեջ սպասումներ ձևավորեն, այս անհայտ ծրագիրը հօդս կցնդի, ու ամեն տեղ մեղավորներ փնտրող իշխանությունը դա կփաթաթի Չնական կողմի վզին։ Կստացվի, որ նրանք խաբել են հեղափոխական հայ ժողովրդին։ Էլ ի՞նչ է պետք հարաբերություն վատացնելու համար։

Հուշագրին ծանոթ անձից տեղեկացանք, որ չկա կոնկրետ ժամկետ, կոնկրետ գումարի չափ։ Չկա ոչինչ, կա միայն հուշագիր, իսկ հուշագիր ստորագրելը իրենից ոչինչ չի ներկայացնում, ցանկացած երկու հոգի կարող են փողոցում հանդիպելիս հուշագիր ստորագրրել այն մասին, որ իրենք փողոցում հանդիպել են։ Դրանով որևէ պարտավորություն չեն ստանձնում։ Իսկ ինչո՞ւ չեն հրապարակում հուշագիրը, գուցե այնտեղ ավելի լավ դրույթներ էլ կան, քան 15 մլրդ դոլարի ծրագիրն է։ Կարող է, ասենք, Չինաստանը նաև խոստացել է Հայաստանը բնակեցնել բարեկամ ժողովրդի 50 մլն քաղաքացիներով, Ճամբարակը հասցնել Շանհայի զարգացվածության մակարդակին և այլն։

Չի բացառվում, որ սա լինի իշխանության հերթական ծրագիրը՝ ցույց տալու համար, թե գործ են անում, արտասահմանի խոշոր ներդրողների հետաքրքրությունը հեղափոխությունից հետո ի վերջո ակտիվանալու է, ու այս ամենն արվի իշխանությունը ևս փոքրիկ ժամանակով երկարաձգելու համար։ Բայց փուչիկները, ի վերջո, պայթում են, որքան մեծ փչած լինի, այնքան հուժկու։

Թե ինչպես կզարգանան գործընթացները, այժմ հասկանալի չէ, սակայն պետք է անել հնարավորը, որ իրավիճակը, մանավանդ եթե այն կեղծիքներ է պարունակում, չբարդանա։ Մենք, ցավոք, այս ընթացքում տեսանք բազմաթիվ կեղծ ինֆորմացիաներ ու մարդկանց՝ ֆեյք պապիկներից մինչև ֆեյք գործարաններ ու ֆեյք ներդրումներ, և ամեն անգամ շատացող այս չափաբաժինը կարող է արդեն մարդկանց հասցնել դժգոհության մեծ ալիքի։

Աղբյուր՝ Yerevan.Today

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>