Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

«Կոնվերսբանկ»-ի խորհրդի նախագահի չստեղծած ընկերությունը Դալմայի այգիներին և Երևանին «նվեր» է պատրաստում. Տեսանյութ

Մաս 2

Երևանի Դալմայի այգիների տարածքում խոշոր կառուցապատողներից է «Կոնվերսբանկ»-ի խորհրդի նախագահ, «Տեր-Տաճատյան» իրավաբանական ընկերության տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը։ Նա Ծիծեռնակաբերդի խճուղու և Մոնթե Մելքոնյան փողոցի մեջտեղում իրեն պատկանող 2.5 հա հողակտորի վրա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների համար նախատեսված համալիր է կառուցելու։

Բերքատու այգիներին կփոխարինի 16 հարկանի շինությունը

Ամուսիններ Մանուշակ Բաղդասարյանն ու Կոստյա Հակոբյանը կրակի վրա օղու թորման աշխատանքներին են հետևում։ 60 ծիրանենիներից ստացած բերքը վաճառել են, հիմա էլ թափուկից օղի են ստանում։ Ափսոսում են՝ թափեն։ Դալմայի այգիների այս հատվածում ամուսինները 4000 քմ այգի ունեն, որը մշակում են 1994 թվականից։ Գիտեն, որ Դալմայի այգիների տարածքը բաժանվում է հատվածաբար, բայց որ իրենց տարածքն էլ է ներառվել Տեր-Տաճատյանի շինարարության մեջ, տեղյակ չէին։

Դալմայի այգիների կառուցապատումը. 15 հարկանի շենքերով թաղամասի շինարարությունը սկսվել է

Խնձորները որոշ ժամանակ անց կհասունանան։ Թզենիներն ու խաղողի վազերը ծանրացել են բերքից։ Տիկին Մանուշակը հպարտանում է՝ ոսկեհատ տեսակի խաղողը Դալմայի այգիներում եղած լավագույն տեսակներից է, որն ինքը մինչ օրս պահպանել և շատացրել է։

«Մենք էս հողից, սերմից, կորիզից ծառ ենք աճեցրել։ Առաջին դասարանցի երեխայի հետ ո՞նց եմ խոսել, նրան ընթացք, ուղի ցույց տվել, էս ամեն ծառի, թփի հետ խոսել եմ էդպես։ Ես էս հողը 28 տարի մշակում եմ»,- ասում է տարրական դասարանների նախկին մանկավարժ Մանուշակ Բաղդասարյանը։

Անաստասավանում ապրող 10 հոգանոց նրանց ընտանիքը տարիներ շարունակ հենց այս այգու բերքի շնորհիվ է ապրել, քանի որ հիմնական աշխատող ընտանիքում չունեն։ Ստացված բերքն իրացնում են Շինարարների փողոցում գտվող փոքրիկ շուկայում։

Հողի նկատմամբ նրանց ունեցած 10 տարվա վարձակալության իրավունքն ավարտվել է 2004 թ․-ին, որից հետո Երևանի քաղաքապետարանը ժամկետը չի երկարաձգել։ Հողօգտագործողների թախանձանքներին ի պատասխան, որ շարունակեն պայմանագրային հիմունքներով իրենց ստեղծած այգիների մշակումը, միայն բանավոր թույլտվություն են տվել։

Հողերի, այնուհետև ջրօգտագործման վճարների կտրոնները այգու մշակողները պահպանել են։ Մինչ օրս էլ ոռոգման ջրի համար վճարում են, բայց այս տարի ջուրը հողօգտագործողներին կանոնավոր չի տրամադրվում։ Տիկին Մանուշակն ասում է, որ միտումնավոր են կտրում ջուրը, որ այգիները չորանան, և մարդիկ հիասթափվեն ու ինքնաբերաբար լքեն տարածքները։ 

Ի՞նչ է կառուցելու գոյություն չունեցող ընկերությունը

Արմեն Տեր-Տաճատյանը 3 առանձին կտորից բաղկացած տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ունի։ Հողհատկացման որոշումը կայացրել է Կառավարությունը՝ 2019թ․ մայիսի 30-ին։

Այդ որոշմամբ Կառավարությունը հավանություն է տվել տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին և ուղղակի վաճառքով նրան է օտարել Ծիծեռնակաբերդի խճուղի 33 հասցեին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող՝ 1.4 հա (1.3+0.1) մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը գնահատվել է մոտ 99 մլն դրամ։ Այսինքն՝ 1 քմ-ի արժեքը 7000 դրամի սահմաններում։ 

 

Բացի դրանից, Կառավարությունը նրան է տրամադրել «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված 

սահմանափակումների ցանկում ընդգրկված 0.2605 հա հողամասը՝ ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն։

«Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածը թվարկում է այն հողերի ցանկը, որոնք քաղաքացիներին և իրավաբանական անձանց չեն կարող փոխանցվել սեփականության իրավունքով։ Այդ ցանկում ընդգրկված 0.2605 հա հողը Արմեն Տեր–Տաճատյանին 99 տարով կառուցապատման իրավունքով փոխանցելուց բացի՝ Կառավարության նույն որոշման մեջ սահմանվել է, որ հողամասը կարող է օտարվել ուղղակի վաճառքի ձևով, 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ գտնվող հողամասերի ցանկից դուրս գալու դեպքում։

Կառավարության որոշման կատարումն ապահովող՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019 թ․-ի հուլիսի 22-ի որոշման մեջ էլ նշված, է որ «0.2605 հա մակերեսը (բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերի անվտանգության գոտու սահմաններում է) ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 6-րդ գոտում»։

Քաղաքապետի նույն որոշման մեջ նաև նշված է՝ 0.2605 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրել Արմեն Տեր-Տաճատյանին՝ տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով:

Այսինքն՝ Արմեն Տեր-Տաճատյանին կառուցապատման իրավունքով փոխանցված 0.26 հա հողակտորի վրայից, եթե ինչ-որ մի ժամանակ հանվեն բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերը, այդ հողը նույնպես կդառնա նրա սեփականությունը։

Արմեն Տեր-Տաճատյանն իր ներդրումային ծրագրով խոստացել և պարտավորվել է Երևան համայնքին նվիրել 300 քմ աշխատանքային (գրասենյակային) տարածք՝ վերանորոգված վիճակում։ Բացի այդ, խոստացել է 130 մլն դոլար ներդնել, շինարարական աշխատանքներն ավարտել հողահատկացումից 48-54 ամսվա ընթացքում (մինչև 4.5 տարի)։ Կառավարության որոշման հիմնավորումներում արձանագրվել է, որ ծրագրի իրականացման համար պետք է հիմնադրվի «Դալան թեքնոլոջիս» ՓԲԸ-ն, որը մեկ տարի անց դեռևս չի ստեղծվել։

Ավելի վաղ՝ 2008թ․-ին 0,82 հա տարածք Արմեն Տեր-Տաճատյանն արդեն ձեռք էր բերել նույն տեղում, իսկ 2013-ին հողամասի սահմաններն է վերաճշտել, նոր հատակագիծ ստացել։ Այդպիսով, Տեր-Տաճատյանի ամբողջ հողատարածքն այժմ կազմում է 2,5 հա։

«Դալան թեքնոլոջիս» ՓԲԸ-ն դեռ չստեղծված՝ հողակտորների սեփականատեր Արմեն Տեր–Տաճատյանը դիմել և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից ստացել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)։ Ըստ այդ փաստաթղթի՝ 4 առանձին մասերից բաղկացած, բայց ընդհանուր 2․5 հա մակերեսով հողակտորի վրա կառուցապատելու համար պետք է մշակել բազմաֆունկցիոնալ շենք։

«Կառույցի վերգետնյա ծավալը հողամասի վերին նիշից նախատեսել մինչև 16 վերգետնյա հարկերով, առավելագույն բարձրությունը համահարթեցման նիշից ընդունել 77.80 մ։ Հողամասի ռելիեֆային առանձնահատկությունից ելնելով՝ հնարավոր է նկուղային և կիսանկուղային հարկեր, որոնք միմյանց նկատմամբ հնարավոր է նախագծել աստիճանաձև հորինվածքով»,– ասված է թույլտվության մեջ, որտեղ նաև նշված է, որ նախագիծը պետք է համալիր փորձաքննության ենթարկվի, այդ թվում՝ պետք է գնահատվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։

Մինչ Արմեն Տեր-Տաճատյանը քաղաքապետարանին կներկայացնի կառուցվելիք շինության նախագիծը և շինթույլտվություն կստանա՝ «City Studio»-ն իր յութուբյան էջում տեղադրել է կառուցվելիք շենքի եռաչափ մոդելավորմամբ տեսանյութը։

Մանրամասները՝ «Հետք»-ում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>