Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Գյումրիում իշխանությունը հայտնվել է ծուղակում (տեսանյութ) «Տգիտությունից բացի նաև ստորություն է». Լևոն Քոչարյան
24
Կապիկություն ա կոչվում. բունտ է հասունացնում տրանսպորտի թանկացման որոշումը Երևանում (տեսանյութ) Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Տրանսպորտի թանկացումն ու պարգևավճարները. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Սա «նագլի խուժանություն» է․ մարդկանց հաշվին 100 մլն դոլար եկամտով բիզնես են սարքում (տեսանյութ) Փաշինյանը կհեռանա ամենաուշը մինչև 2026 թվականը. Երվանդ Բոզոյան Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի եռապատիկ թանկացման դեմ «Մայր Հայաստանի» ստորագրահավաքը շարունակվում է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը Տիգրան Ավինյա՛ն, հաճելի՞ է, երբ սխալ են զեկուցում ձեզ (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ընդդեմ տրանսպորտի թանկացման ստորագրահավաք է իրականացնում․ Yerkir Media-ի ռեպորտաժը Պատերազմ Արցախում
Երգիչ, երգահան, պրոֆեսոր Սամվել Գալստյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին (տեսանյութ) Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են Հայաստանում սարսափելի չափերի կոռուպցիա կա. Փաշինյանը «պարոն 100% ստախոսն» է, էդ նոր իմացա՞վ, որ թիմակիցները մարիխուանա ու ավելի ծանր թմրանյութեր են օգտագործում. Կարեն Քոչարյան «Արևմտյան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» բացարձակապես համեմատելի չեն. Արևմտյան Հայաստանը մեր իրական պատմական հայրենիքն է, կա 4-րդ դարից սկսած». Աշոտ Մելքոնյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Ո՞ւմ է մեղադրում կամ ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Նիկոլը, եթե այդ ամենի գլխին կանգնած է ինքը Պիտի խրախուսենք ստրուկների ապստամբությունը. Արմինե Օհանյան Ուկրաինայի պարտությունը ժամանակի հարց է. Հայկ Խալաթյան Կապիկություն ա կոչվում. բունտ է հասունացնում տրանսպորտի թանկացման որոշումը Երևանում (տեսանյութ) Գործող թյուրիմացությունն Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է Գյումրիում իշխանությունը հայտնվել է ծուղակում (տեսանյութ) Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան «Տգիտությունից բացի նաև ստորություն է». Լևոն Քոչարյան Աղազարյանը մինչև երկուշաբթի ուզում է մտածել Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում Քյարամյանը հարցաքննվել է Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ Ո՞վ կդառնա պատգամավոր Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Երևանի չբարեկարգված և թանկացող տրանսպորտը (տեսանյութ) «Կարո՞ղ է հելնենք ռադ լինենք»․ Փաշինյանը կամաց-կամաց մոտենում է իրեն․ «Կարճ ասած» Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Հայաստան-Վրաստան. Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ-ի վիճակահանությամբ Պուտինի ուղերձը կարող եմ համեմատել Չերչիլի՝ սառը պատերազմին նախորդած ճառի հետ. Էդուարդ Շարմազանով

Ո՞րն է արցախյան խնդրի լուծման Փաշինյանի հայեցակարգը

Անցած երկու տարվա ընթացքում այդպես էլ հայտնի չդարձավ, թե ո՞րն է արցախյան խնդրի լուծման Նիկոլ Փաշինյանի հստակ հայեցակարգը:

Մի կողմից նա խոսում է, որ «...այս խնդրի լուծումը պիտի բավարարի երեք կողմերին՝ Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին...», մյուս կողմից նա հայտարարում է, որ «... Արցախը Հայաստան է, և վերջ»:

Պետք է նշել, որ այս ձևակերպումներն իրականում ոչինչ չասող մտքեր են, քանզի դրանց մեջ բացի ձևական պաթոսից, լուրջ բովանդակություն չկա:

Սովորաբար երկրի իրական մտադրությունների մասին խոսում է նրա կողմից ընդունված ազգային անվտանգության հայեցակարգը:

Մոտ երեք շաբաթ առաջ ընդունված նոր փաստաթղթում էապես փոփոխվել է Արցախի մասին հատվածը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում:

Այսպես, 13 տարի առաջ ընդունված փաստաթղթում Արցախի վերաբերյալ կար մի առանձին գլուխ, որտեղ նպատակների մեջ նշվում էր հետևյալը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի  հավանությունը՝ Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված  կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»:

Նոր ընդունված հայեցակարգում որպես նպատակ նշվում է հետևյալը. «Մենք շարունակելու ենք սատար կանգնել ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի:

Հակամարտության կարգավորման հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման»:

Ուշադրություն կարելի է դարձնել, որ այս ձևակերպումներն էապես տարբերվում են:

2007-ին ընդունված հայեցակարգով Հայաստանը հետամուտ է լինում արդեն որպես դե ֆակտո կայացած ԼՂՀ-ին աջակցել, որպեսզի նա կարողանա կերտել իր անկախ պետականությունն Ադրբեջանի կազմից դուրս: Ներկա հայեցակարգում ձևակերպումն ամբողջովին լղոզված է և պարզ չէ, թե ինչին է ձգտելու Հայաստանը ԼՂՀ-ի հարցում:

Այս ձևակերպումների տարբերությունները չի կարելի ֆորմալ դաշտում դիտարկել: Քանզի երկրի անվտանգության հայեցակարգերը մանրամասն ուսումնասիրվում են ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, Անկարայում և Թեհրանում:

Այդ տեսանկյունից երկրի անվտանգության հայեցակարգերի փոփոխությունները յուրօրինակ մեսիջի դեր են կատարում, այդ թվում նաև դրսի խաղացողների վրա:

Օրինակ, 2007-ին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգում առկա բանաձևերը՝ կապված Արցախի խնդրի հետ, համապատասխանեցվում էին նաև բանակցային տրամաբանությանը: Այսինքն, միջնորդները, ծանոթանալով Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներին՝ կապված Արցախի խնդրի լուծման հետ, փորձում էին համապատասխանեցնել իրենց առաջարկներն այդ մոտեցումներին:

Այսօր, երբ միջնորդները ծանոթանան Հայաստանի ներկայիս մոտեցումներին, ի՞նչ հետևություն պիտի կատարեն:

Գործող իշխանությունները հիմնավորում են իրենց այս առաջարկած փոփոխություններն անորոշ և անհասկանալի ձևակերպումներով:

Որպես պոպուլիզմ՝ ներկայացնում են այն թեզը, թե իբր Արցախը՝ որպես «հանրապետություն» չի ներկայացվել, քանի որ, ըստ հայեցակարգի, ներկայիս իշխանությունները դիտարկում են Արցախի ապագա կարգավիճակը՝ որպես Հայաստանի մաս:

Նրանց ասածի մեջ կա անկեղծության լուրջ պակաս: Ճիշտ հակառակը, իրենց համառ պնդումը սույն փոփոխությունների հարցում ցույց է տալիս, որ ներկայիս իշխանություններն Արցախի վերաբերյալ լուրջ նահանջ են նախապատրաստում՝ փորձելով գնալ լուրջ զիջումների: Սակայն, ջանում են դա անել արցախցիների ձեռքերով: Շատերը կարող են ասել, որ ես ուռճացնում եմ այս խնդիրը: Սակայն, ես հակված եմ լսել ոչ թե փոփոխվող մտքերին ու խոսքերին, այլ գրավոր տեքստին, որն ավելի անկեղծ է ներկայացնում իշխանության նպատակը:

Սակայն, անմեղության կանխավարկածից ելնելով, փորձենք քննարկել ներկայիս իշխանությունների մտադրությունների մյուս տարբերակը, որին ես անձամբ նույնիսկ չեմ հավատում:

Դիցուկ իշխանությունն անկեղծ տեսնում է Արցախի ապագա կարգավիճակը Հայաստանի կազմի մեջ և այդ իսկ պատճառով էլ ներկայանում է հենց այս հայեցակարգով:

«Արցախը Հայաստան է, և վերջ»

Այս բանաձևի իրական քաղաքական գնահատականը տվեց անցյալ տարի Հայաստանի ԱԳՆ-ն, ով Փաշինյանի կողմից այս թեզը հնչեցնելուց անմիջապես հետո պարզաբանմամբ հանդես եկավ՝ նշելով, որ Հայաստանը բանակցություններում չի առաջնորդվելու այս մոտեցմամբ և որ այս միտքը պետք է դիտարկել ներքին լսարանի տեսանկյունից:

Մարդկային պարզ լեզվով ասած՝ Հայաստանի ԱԳՆ-ն միջնորդներին առաջարկեց լուրջ չվերաբերվել Փաշինյանի խոսքերին: Մանավանդ, որ Փաշինյանը՝ որպես «այլնտրանք», հանդես եկավ նաև 180 աստիճան հակադիր թեզով՝ նշելով, որ «խնդրի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Արցախին»:

Այս թեզով նա հասկացրեց, որ իր առաջին միտքը ներքին լսարանին էր ուղղված, և ինքը՝ Փաշինյանը, մաքսիմալիստական մոտեցումներով հանդես չի գալիս:

Միջնորդների կողմից այս ամենը ընկալվեց որպես անլուրջ խաղ Փաշինյանի կողմից, որը չի նպաստում բանակցային գործընթացին:

Բայց, այնուամենայնիվ, քանի որ ներկայիս իշխանությունը նոր հայեցակարգն ընդունելիս ներքին լսարանի համար հենց այս թեզն է առաջ քաշում, փորձենք ներկայացնել նաև դրա վտանգավորությունը Հայաստանի և Արցախի համար:

Այս թեզով Արցախի խնդիրն «ազգի ինքնորոշման իրավունքի» հարթակից փաստացի տեղափոխվում է, այսպես կոչված, «պատմական արդարությունը վերականգնելու» հարթակ: Իսկ դա իր հերթին կնշանակի, որ մենք սեփական ձեռքերով կոչնչացնենք Արցախի ազատագրման խնդիրը, և ահա թե ինչու:

Բանն այն է, որ «պատմական արդարության վերականգման» հարցը մարդկությանը բերեց 2-րդ համաշխարհային պատերազմի: Իսկ ամեն ինչ սկսվեց Գերմանիայի կողմից Ավստրիայի «անշլյուսից»: 1-ին համաշխարհային պատերազմից հետո՝ Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո, Եվրոպայում առաջացել էին երկու գերմանական պետություններ՝ Գերմանիան և Ավստրիան: Երբ Հիտլերը «միացրեց» Ավստրիան Գերմանիային, Մյունհենում Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փաստացի հավանություն տվեցին այդ քայլին, որն էլ համարվեց մեծագույն խթան հետագայում 2-րդ համաշխարհային պատերազմի առաջացման համար:

2-րդ համաշխարհային պատերազմից հետո նման «միացումների» գաղափարները խիստ բացասաբար էին ընդունվում գերտերությունների և միջազգային հանրության կողմից:

Եվ իզուր չէ, երբ 1974-ին հույներն իրենց «էնոզիսի»/միացման/ գաղափարախոսության հիման վրա փորձեցին Կիպրոսը «միացնել» Հունաստանին, անմիջապես լեգիտիմ հիմք տվեցին թուրքական զորքերի ներխուժման համար: Ընդորում, թուրքերի այդ քայլն «ըմբռնումով» ընկալվեց «դրսի» շրջանակների կողմից, քանզի հույների գործողությունները հիշեցրեցին եվրոպացիներին Ավստրիայի «անշլյուսը» Գերմանիայի կողմից:

Շատերը չգիտեն, որ թուրքական ներխուժման ընթացքում հույները ռազմական մեծ հաջողություն էին արձանագրում սկզբում: Սակայն ամերիկացիները թույլ չտվեցին, որ հունական օդուժը միջամտի, և թուրքական ներխուժումը փաստացի «մարսվեց» աշխարհի կողմից, թեև Կիպրոսի թուրքական մասը բացի Թուրքիայից, ոչ մի երկրի կողմից մինչև այսօր չի ճանաչվել:

Հույների այս հիմար քայլը շատ ծանր նստեց իրենց վրա: Որպես պատիժ՝ անմիջապես դրանից հետո Աթենքում ժողովուրդն իշխանությունից հեռացրեց այդ արկածախնդիրներին, որոնք գնացել էին նման քայլի և փաստացի դրա արդյունքում Կիպրոսի 40 տոկոսը հանձնել էին թուրքերին:

Այդ արկածախնդիրներն արդեն վաղուց գոյություն չունեն, սակայն Կիպրոսի 40 տոկոսն այդպես էլ մնաց թուրքերի տիրապետության տակ:

Հիտլերն ու նացիստները նույնպես վաղուց արդեն գոյություն չունեն, սակայն գերմանացիներն ընդմիշտ զրկվեցին իրենց պատմական տարածքներից՝ Սելեզիայից և Արևելյան Պրուսիայից՝ Քյոնիգսբերգից: Առաջինն այսօր Լեհաստանի կազմի մեջ է, իսկ երկրորդը՝ Ռուսաստանի:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ գին կարող է նստել արկածախնդրությունը ազգի վրա:

Այսօր աշխարհում գործում է «մեկ ազգ, երկու կամ երեք պետություն» սկզբունքը, քանզի չեն խրախուսվում տարբեր երկրների միավորումներն էթնիկ հիմքի հիման վրա: Օրինակ, կան երկու ռումինական պետություններ՝ Ռումինիան և Մոլդովան, երկու ալբանական պետություններ՝ Ալբանիան և Կոսովոն: Կան մի քանի թյուրքական, արաբական պետություններ:

Միակ բացառությունը վերաբերում է այն երկրներին, որոնք բաժանված են, այսպես կոչված, «գաղափարական, հասարակարգային» պատճառներով: Այդ շարքին է պատկանում Արևելյան Գերմանիան, որը միացավ Արևմտյան Գերմանիային, Հարավային և Հյուսիսային Կորեաների միավորման հարցն է ի վերջո հայտնվելու օրակարգում և Չինաստանի միավորման հարցն է Հոնկոնգի և Թայվանի հետ: Մնացած բոլոր դեպքերում նույն էթնիկ հիմքի վրա երկրների միավորումը չի խրախուսվում:

Քանզի, եթե բոլոր այս հարցերում գործեր «արդարության իրավունքի վերականգման» գործոնը, ապա Թուրքիան կարող էր իրեն «միացնել» Ադրբեջանը՝ նույն «պատմական արդարության» հիման վրա: Պատկերացրեք, թե ինչ վտանգի զգացում դա կարող էր առաջացնել Հայաստանում, Ռուսաստանում և Իրանում: Սակայն, եթե այդ սկզբունքը չի կարելի իրենց, ապա դա չի նշանակում, որ կթույլատրվի մեզ:

Հենց այս գործոնը հաշվի առնելով է, որ չի կարելի գնալ համաշխարհային հոսանքի դեմ, եթե, իհարկե, դա չի վտանգում հայ ժողովրդի ապագան:

Մեր, այսինքն՝ Հայաստանի գլխավոր նպատակը պետք է լինի երկրորդ հայկական պետության կայացման խնդիրը, որն անկախ կլինի Ադրբեջանից և որևէ այլ երկրի «խնամակալության» տակ չի մտցվի:

Երկու հայկական պետությունները պետք է ունենան երկու աթոռ ՄԱԿ-ում և տարբեր միջազգային ատյաններում, ինչը մեզ կուժեղացնի, այլ ոչ թե կթուլացնի: Երկու պետություններն իրենց ճկուն արտաքին քաղաքականության միջոցով կարող են ավելի լավ ձևով ներկայացնել ողջ աշխարհի հայության շահերը:

Իսկ թե ինչ կլինի հետագայում, առաջ չանցնենք: Կախված աշխարհում հաստատվելիք ապագա խաղի կանոններից՝ կարող ենք սրբագրել նաև մեր մոտեցումները:

Ո՞վ կարող է ասել, որ Թուրքիայի ամբողջականությունը կարող է պահպանվել, ասենք, 40 տարի անց:

Կարևորը, որ Արցախում ադրբեջանական տարր չմտնի, որ այն կայանա որպես հայկական պետություն և ընդունվի աշխարհի հիմնական խաղացողների կողմից:

Ամփոփելով վերը նշվածը՝ կրկին ընդծենք, որ անվտանգության նոր ռազմավարության մեջ առկա են Հայաստանի և Արցախի համար վտանգավոր զարգացումների հիմքեր:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ 2010 թվականին ստորագրել է ռազմական փոխօգնության պայմանագիր, և եթե Հայաստանը միակողմանի «միավորի» Արցախն իրեն, ապա Թուրքիան կստանա լեգիտիմ իրավունք ուղղակի ռազմական ինտերվենցիա կատարել Հայաստան: Իհարկե, մենք էլ ունենք նմանատիպ պայմանագիր Ռուսաստանի հետ, սակայն դա ուղղված է Հայաստանի դեմ ագրեսիային: Մինչդեռ, եթե Հայաստանը միակողմանի «միացնի» իրեն Արցախը, ապա դա կարող է դիտվել՝ Ադրբեջանի դեմ ագրեսիա, և ոչ հակառակը:

Այսինքն, թուրքերի միջամտությունն ավելի լեգիտիմ կլինի, քան ռուսներինը:

Հարց է առաջանում՝ մենք ինչո՞ւ ենք ուզում մեր իսկ ձեռքերով լեգիտիմացնել թուրքական հնարավոր ներխուժումը տարածաշրջան:

Հաշվի առնելով հույների ձախողված փորձը՝ կարելի է մտածել, որ Հայաստանում այս մոտեցումն ուղղակի շահավետ գաղափար է՝ առաջին հերթին Թուրքիայի համար:

Հեռու եմ այն մտքից, թե այս նոր հայեցակարգն առաջարկողները թուրքական շահերը հետապնդողներ են։ Իհարկե ոչ: Սակայն այլ ազգերի սխալները հաշվի չառնելը, համաշխարհային հոսանքի դեմ գնալը (եթե դա չի հակասում ու սպառնում մեր շահերին) ուղղակի կործանարար ազդեցություն կարող է թողնել Հայաստանի և Արցախի անվտանգության վրա:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan