Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է

«Միայն այդ միջոցով մեզ կհաջողվի ցրել թուրք-ադրբեջանական երազները». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում որոշ շեշտադրումներ կատարեց վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Կարևոր ու ողջունելի շեշտադրումներ էին, որոնցից կառանձնացնեի հատկապես Արցախի Հանրապետության հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությունը և՛ հակամարտության կարգավորման գործընթացում, և՛ ընդհանրապես, ինչպես նաև ուժի կիրառման փորձերի ու սպառնալիքների դատապարտումն ու կանխարգելման մեխանիզմների ներդնումը:

Անվիճելի փաստ է, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները մեկ միասնական հայրենիքի անբաժանելի մասերն են, և մեկընդմիշտ կանգնած են թև-թիկունքի արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում: Մենք պարտավոր ենք անընդհատ բարձրացնել մեր համագործակցության ու ջանքերի ներդաշնակեցման մակարդակը բոլոր հնարավոր ոլորտներում, որտեղ հայ ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովումը իր առաջնահերթ տեղն ունի: Այդ համատեքստում ադրբեջանական վերջին ագրեսիան, պետական ահաբեկչության սպառնալիքները և այդ երկրում դրսևորված հայատյացության ու պատերազմական հռետորաբանության լայնածավալ դեպքերը լրացուցիչ անգամ վերահաստատում են, որ մենք պարզապես այլընտրանք չունենք՝ պարտավոր ենք առավելագույն արդյունավետությամբ մշտապես բարելավել հայրենիքի պաշտպանունակության աստիճանը: Միայն այդ միջոցով մեզ կհաջողվի ցրել թուրք-ադրբեջանական երազները հայ ժողովրդին կրկին ցեղասպանելու և հայրենազրկելու շուրջ՝ ստիպելով կառուցողական կերպով մտնել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի անայլընտրանք հունը:

Այդ գործում մեր գլխավոր խնդիրն է աշխատել ոչ միայն հայրենիքի ռազմական պաշտպանունակության բարելավման, այլև ռազմավարական դիմադրողականության հետևողական բարձրացման ուղղությամբ բոլոր բնագավառներում՝ սոցիալ-տնտեսականից ու միջազգային հարաբերություններից մինչև պետական կառավարում ու կրթական համակարգ: Արցախի Հանրապետության իշխանությունները վճռական են այդ հարցում՝ պատրաստակամ լինելով այդ նպատակներին հասնելու համար առավելագույնս սերտորեն համագործակցել Մայր Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի բոլոր ուժերի, ինչպես նաև այլ պետությունների ու ժողովուրդների առողջ ու կարող բոլոր շրջանակների հետ:

Իսկ ադրբեջանական հասարակությանը խորհուրդ կտայի թոթափել հայերի հանդեպ ատելության կույր մթնոլորտը և մտածել սեփական անվտանգության ու բարեկեցության համար ալիևյան կլանի ավելի լուրջ սպառնալիքների մասին, այլապես ատելությունն ու ալիևյան հարստահարումները վաղ թե ուշ իրենց անդառնալի հետևանքներն են թողնելու հենց ադրբեջանական հասարակության վրա...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>