Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

ԱՄՆ կոնգրեսի հակահայկական բանաձևի ընդունումը Փաշինյանի «ոչ ոչի» քաղաքականության արդյունքն է

Վերջին 30 տարվա ընթացքում ամերիկյան կոնգրեսը երբեք այս աստիճանի հակահայկական բանաձև չէր ընդունել: Թվում էր, թե 2018-ից հետո «դեմոկրատական հեղափոխությունից» հետո գոնե արևմտյան երկրները պիտի Փաշինյանի հանդեպ ավելի բարյացկամ վերաբերմունք ցուցաբերեին: Փաշինյանի թիմը ամենուրեք դա էր թմբկահարում, սակայն պարզվեց ճիշտ հակառակը: Արևմուտքը սրանց «վեցնոցների» տեղ է դրել` փորձելով սադրել սրանց հակառուսական գործողություններ կատարելու համար: Ինչ- որ չափով դա նրանց հաջողվում է: Վերջին  30 տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններն այս աստիճանի վատ չեն եղել: Ավելին` Մոսկվայում համարում Փաշինյանի իշխանությանը «Արևմուտքի թաքնված ազդեցության գործակլներ»: Դրանից ելնելով Մոսկվան փաստացի սառեցրել է իր բոլոր ազդեցիկ կապերը ներկայիս հայաստանյան իշխանության ներկայացուցիչների հետ: Սակայն դա չի նշանակում, որ Փաշինյանին սկսել են լավ վերաբերվել Արևմուտքում: Ճիշտ հակառակը,. այստեղ Փաշինյանին և նրա թիմակիցներին ուզում են «վեցնոցների» դերում օգտագործել, որից հետո «դուրս գրել» նույնիսկ ամաչելով նրանց հետ հրապարակավ լուրջ հարաբերություններ հաստատելով: Օրինակ` ոչ միայն Փաշինյանն, այլև ԱԺ նախագահն մինչ այսօր չեն կարողացել հանդիպել ԱՄՆ նախագահի կամ գոնե այդ երկրի Պետքարտուղարի հետ, ինչը ցույց կտար ԱՄՆ-ի ավելի լուրջ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի կոնգրեսում ընդունված բանաձևին, ապա դա խիստ վտանգավոր փաստաթուղթ է, քանզի սկսած 1991 թվականից պարբերաբար Կոնգրեսը հաշվետվություն է պահանջելու այդ երկրի գործադիր մարմնից, թե Ադրբեջանից «տեղահանվածների հետ ինչ է կատարվել, ինչքան մարդ է զոհվել»: Իհարկե այս որոշումն առավելապես ուղղված էր Ռուսաստանի դեմ, սակայն նախկինում բոլոր այս բանաձևերում Ուկրայինայի, Վրաստանի և Մոլդովայի խնդիրները մեկ փաթեթով էին դիտարկվում, իսկ Ադրբեջանինը մեկ այլ փաթեթով: Այսինքն` նախկին «վատ» և «ռուսամետ» հայաստանյան իշխանություններին հաջողվում էր համոզել Արևմուտքին, որպեսզի նրանք  Ադրբեջանի հարցը առանձին քննարկեին  մյուս երեք հանրապետություններից, որից Ադրբեջանն միշտ դժգոհում էր: Այս անգամ առաջին անգամ Ադրբեջանի հարցը մեկ միասնական փաթեթով քննարկվեց, ինչը նշանակեց Հայաստանի համար խոշորագույն և խիստ վտանգավոր պարտություն:

Իսկ ի՞նչ էիք ակնկալում Փաշինյանի «մանկապարտեզային» թիմից: Սրանք ինչի՞ն են ունակ, որ կարողանային լուրջ աշխատանք տանեին այս ուղղությամբ:

Սրանց ուշքն ու միտքը ՍԴ-ի, Ծառուկյանի, ՀՀ 2-րդ նախագահի և այլ խնդիրների «լուծումն է»: Այլ հարցեր սրանց շատ քիչ է հետաքրքրում  և ոչ միայն այն բանի պատճառով, որ սրանք օրվա կուրսով ապրող մարդիկ են: Սրանք նաև խորը անգրագետներ են, որոնք չեն պատկերացնում այս բարդ խնդիրների լուծումները:

Նախկին  քիչ թե վատ գործող «Եվ... և-ի» քաղաքականությունը  սրանք փոխարինել են «Ոչ... ոչ-ի» քաղաքականությամբ, քանզի, եթե երկրի ղեկավարի միակ մղումը երկրի ներսում դառնում է ատելություն առ բոլորի հանդեպ: Ապա այս նույն ոճը չի կարող չտեղափոխվել նաև երկրից դուրս: Տվյալ դեպքում դրսում «սևերի» դերը սկսում են կատարել Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը և այդպես շարունակ:

Այդ իմաստով հարց է առաջանում: Իսկ ինչի վրա է իր հույսը դրել հայ ժողովուրդը, սա ազգային մազոխիզմի  դրսևորումներից մեկն է, որի վերջնաարդյունքը լինելու է հերթական ազգային աղետը: Որից հետո գալու է «լացի» փուլը, հետո բողոքելու ենք «անիծյալ աշխարհից», որ «մեզ չեն հասկանում», հետո ցիկլը  նորից  կրկնվելու է:

Ո՞վ է կտրելու մեր ազգային այս անմեխսունակ գործելաոճի շղթան, որը կկարողանա փրկել այս ժողովուրդին ինքն իրենից:

Ահա այս հարցադրումն այսօր դարձել է ամենաակտուալը: Ունի՞ արդյոք հայ ժողովուրդը իր վերջին հնարավորությունը փրկրել իրեն իր իսկ մազոխիստական հակումներից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>