Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ

«Տեղի ունեցածը հետ մղեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը 4 տարով». «Коммерсантъ»-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակին

Ռուսական «Коммерсантъ» պարբերականն անդրադարձել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությանն ու ռազմական գործողություններին: Հոդվածի հեղինակ Կիրիլ Կրիվոշեևն այցելել է Ադրբեջանի սահմանամերձ գյուղեր, ինչպես նաև եղել է Բաքվի պաշտոնյաների աշխատասենյակներում և եկել է եզրակացության, որ միգուցե հակամարտության սրում չլինի, սակայն տեղի ունեցածը մեծ հարված է հասցրել կողմերի փոխվստահությանը և հետ է մղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը 4 տարով: Փոխանցում է Tert.am-ը:

Պարբերականը նշում է, որ մինչ այժմ անհայտ է հակամարտության սրման պատճառը: Աղբյուրը մեջբերում է հայկական կողմին՝ ասելով, որ ըստ Երևանի` հուլիսի 12-ին ադրբեջանցի զինվորականներն «Ուազ» մեքենայով մոտեցել են հայկական դիրքին, սակայն, տեսնելով հակառակորդին, թողել են մեքենան և հեռացել, իսկ հետո կրակ են բացել: Որպես ապացույց՝ հայկական կողմը տեսանյութ է ներկայացրել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարգյախլըն պարբերականի հետ զրույցում ասել է, թե «հայկական կողմի ներկայացրած տեսանյութը կեղծ է և ստեղծվել է սադրանքի նպատակով, իսկ ադրբեջանական կողմը հերքում է այդ տարբերակը»:

Այսպես թե այնպես, սահմանային սրումը վկայում է այն մասին, որ 2018 թվականին Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում օպերատիվ կապ պահելու մասին ձեռքբերված պայմանավորվածությունը, մեղմ ասած, իդեալական չի աշխատում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը պարբերականի հետ զրույցում նշել է, որ իր «հայտարարությունը Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին խոսքի մեջ արված սխալմունք չէ»:

Դարգյախլըն նշել է, թե իբր «հայկական կողմը պաշտպանության նախարարի, փոխնախարարի մակարդակով սպառնացել է հարվածել Մինգեչաուրի ջրամբարին, որը գտնվում է բարձունքի վրա, և դրան հարվածելը ոչ պակաս ողբերգություն կարող է լինել, քան հարվածն ատոմակայանին»:

Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ իր աղբյուրներով՝ ՀՀ ոչ մի պաշտոնյա Մինգեչաուրին հարվածելու սպառնալիք չի հնչեցրել, այդպիսի կոչեր եղել են միայն փորձագետների մակարդակով:

«Коммерсантъ»-ի զրուցակիցները թե՛ Երևանից, թե՛ Բաքվից ասել են, որ վերջին սրման հետևանքով զրոյի են հասել վերջին շրջանում ձեռքբերված դիվանագիտական հաջողությունները:

«Դեռևս 2016 թվականին Ադրբեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, ինչի հետևանքները մինչև վերջ չեն վերացվել»,-ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք որոշակի դրական շարժ էինք գրանցել. նվազել էին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասով, որի առաջին քայլն էլ եղավ լրագրողների փոխանակման ծրագիրը: Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ատելություն սերմանող հռետորաբանությունը, ռազմատենչ հայտարարությունները և Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցված սպառնալիքները, որոնց ֆոնին տեղի ունեցավ նաև վերջին սրումը, վերադարձրին խաղաղ գործընթացը 2016 թվականի ապրիլի մակարդակին»,-ընդգծել է Նաղդալյանը:

Նշանակում է, որ մարդասիրական փոխանակումների շնորհիվ կողմերի ամրապնդած փոխվստահությունը, ըստ հայ դիվանագետների, պետք է սկսել վերականգնել հենց այդ կետից:

«Մենք ավելի վաղ համաձայնության էինք եկել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցով: Սակայն վերջին իրադարձություններն ու Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարությունները ցույց են տալիս, որ ոչ թե Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի ժողովրդին, այլ ընդհակառակը` ժողովուրդը պետք է իշխանություններին պատրաստի խաղաղության»,-հայտարարել է Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Աղբյուր՝ Tert.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>