Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ադրբեջանը պատրաստվում է մեղադրա՞նք ներկայացնել Վրաստանին իբրև Հայաստանին աջակցելու համար

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցներից  մեկը գրեթե սենսացիոն լուրով հանդես եկավ` համաձայն որի, իբրև մինչև հայ-ադրբեջանական վերջին բախումները Հայաստանը Սերբիայի կառավարությունից գնել է մեծ քանակությամբ ականանետային  զինամթերք և այն Վրաստանի տարածքով  ներմուծել է երկիր: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ  վրացիները խոստացել էին ադրբեջանցիներին, որ թույլ չեն տա, որ Հայաստանն իրենց տարածքով կարողանա զենք ու զինամթերք ներմուծել, և, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Վրաստանն Ադրբեջանի մեջքի հետևից գաղտնի  թույլ է տվել դա:

Մի կողմ թողնենք, թե սույն լուրը ինչքանով է համապատասխանում ճշմարտությանը: Համենայնդեպս դեռ ոչ մի փաստարկված ապացույց սույն լրատվամիջոցը չէր ներկայացրել:

Սակայն արդեն սույն լուրը ընդունելով` որպես հաստատված փաստ,  ադրբեջանական լրատվամիջոցը մի շարք հարցադրումներ է անում Սերբիայի և Վրաստանի կառավարության հասցեներին: Մասնավորապես հիշեցնում է, որ Ադրբեջանն այն երկրների շարքից էր, որ մինչ այսօր չէր ճանաչել Կոսովոյի անկախությունը Սերբիայից,  որ Ադրբեջանն առաջիններից էր, որ աջակցություն ցուցաբերեց Սերբիային պանդեմիայի ընթացքում: Ադրբեջանական լրատվամիջոցը ավելի վրդովված գնահատականներ է հնչեցնում Վրաստանի կառավարության հասցեին: Նախ հիշեցնում է, որ Վրաստանի ռազմավարական դաշնակիցը, ըստ այդ երկրի անվտանգության հայեցակարգերի, ոչ թե Հայաստանն է, այլ Ադրբեւջանն ու Թուրքիան, որ այս երկու երկրներն են, որ աջակցել են Վրաստանին Ռուսաստանի հետ հակամարտության հարցում:

Լրատվամիջոցն հիշեցնում է, որ Վրաստանի գազի ապահովման մոտ 90 տոկոսը ընկնում է Ադրբեջանի վրա: Բայց նույնիսկ այս պարագայում վրացական կողմը չի փորձում հետ կանգնել Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ   ծագած վեճում «ծայրահեղ» դիրքերից հանդես գալուց:

Վերջում ադրբեջանական լրատվամիջոցը  փաստացի իր վրա վերնցելով պետական կառավարման գործառույթներ` , հարցադրում է անում Վրաստանի պաշտոնական հաստատություններին «բացատրությամբ» հանդես գալու  պահանջով:

Տպավորությունն այնպիսին էր, որ սույն հոդվածն ոչ այնքան լրատվամիջոցի կարծիքն էր, որքան պաշտոնական Բաքվի ոչ պաշտոնական պահանջը Վրաստանի ներկայիս իշխանությունների հանդեպ բացատրել, թե ինչպես ստացվեց, որ Թբիլիսին թույլ է տվել իր տարածքով զենք ներմուծել Երևանին, որն էլ իր հերթին օգտագործվել է Բաքվի դեմ:

Հոդվածի իմաստն ու տրամաբանությունն հուշում է, որ իր արտաքին քաղաքականությունը  Բաքուն պատրաստվում է դարձնել ավելի ագրեսիվ, առանց դիվանագիտական նրբերանգների:

Իսկ թե ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել և կոգնի այս գործելաոճը Ադրբեջանին, պարզ կլինի մոտ ապագայում: Մեկ բան ակնհայտ է, որ ագրեսիան առաջացնում է հակադիր ագրեսիա և ոչ ոք պատրաստ չէ կուլ տալ իր դեմ ագրեսիվ պահվածքն, եթե այն կարող է սպառնալ երկրի շահերին, անկախ նրանից, թե որ երկրի մասին է խոսքը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>